RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Ընտանեկան կյանք

«Աղջկաս վզից կապել էր գոմում, կովի ժնջիլով ու իբր դաստիարակում էր»  12972

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Ընտանեկան կյանք,   Ընտանեկան


«Աղջկաս վզից կապել էր գոմում, կովի ժնջիլով ու իբր դաստիարակում էր»

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



150 հազար դրամ տուգանք կնոջն ու երեխաներին պարբերաբար ծեծելու համար

 

17 տարի շարունակ ընտանեկան բռնության ենթարկված Լուսինե Ղաբուզյանն արդեն ութերորդ ամիսն է չի տեսել իր երեխաներից երեքին։ Հինգ երեխաների մայրն այժմ երկու ավագ դուստրերի հետ ամուսնու բռնություններից մազապուրծ ապաստան է գտել «Կանանց աջակցման կենտրոն»-ում ու պայքարում է մյուս երեք երեխաներին վերադարձնելու համար, որոնց ամուսնու խնամակալությանն են հանձնել, քանի որ նա «ազատամարտիկ էր ու թոշակ է ստանում»:

ՀՀ Լոռու մարզի Արջուտ գյուղի նախկին բնակչուհին պատմում է, որ ամուսինը՝ նախկին ազատամարտիկ Կարեն Խեչոյանը, առաջին անգամ իրեն հարվածել է, երբ ինքը գտնվում էր հղիության վեցերորդ ամսում։ Հետո արդեն նրանց առաջնեկին է ծեծել դեռևս օրորոցային տարիքից սկսած։«Չորս ամսական երեխեն օրորոցի մեջ, օրորոցը ջարդել ա։ Իմ կողերն էլ ջարդելով մի կերպ եմ երեխուն վերցրել ու փախել հորս տուն։ Հինգերորդ երեխուս ունենալուց հետո տարիուկես հորական տանն եմ մնացել։ 10 տարի առաջ էլ մեծ աղջկաս վզից կապել էր գոմում, կովի ժնջիլից, ինձ էլ սկոչով կապել էր, որ չկարողանամ օգնել երեխուս»,- պատմում է նա։

Վերջին վիճաբանության ժամանակ` 2015 թվականի մայիսի 25-ին, երբ Լուսինեի ամուսինը` ոչ սթափ վիճակում գտնվելով, նեղացել է, որ կինն իր հետ դիտավորյալ սուրճ չի խմում, քաշքշել է, մի քանի անգամ հարվածել դեմքին։

«Քթիցս անմիջապես արյուն եկավ։ Չէր թողնում, որ գոնե գնամ, շորերս փոխեմ»,- ասում է նա։

Այդ վիճաբանությունից հետո Լուսինեն կապտուկներով, ուղեղի ցնցումով և քթի կոտրվածքով 20 կմ քայլելով հասել է հիվանդանոց։

Երբ կինը հիվանդանոցում է եղել, ամուսինն ավագ դստերը՝ Մարուսյային սրճեփով հարվածել է և հայհոյել ճաշի համար կանաչի չբերելու պատճառով։ Ինչի հետևանքով նրանց դստեր ճակատի վրա արյան զեղում է առաջացել։ Օրեր անց՝ մայիսի 29-ին, Լուսինեին իր երկու դուստրերի հետ տեղափոխել են «Կանանց աջակցման կենտրոն»-ի ապաստարան։

Շաբաթներ անց Վանաձորի քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության. մարմինն, առանց Լուսինեին տեղյակ պահելու, նիստ է հրավիրել և որոշել երեք երեխաների խնամակալությունը փոխանցել հորը: Նրանց այս որոշման համար հիմք է հանդիսացել այն, որ հայրը ազատամարտիկ է, ստանում է թոշակ, ըստ այդմ էլ եզրակացրել են, որ կարող է ապահովել երեխաներին կացարանով:

Լուսինեն պատմում է, որ ամուսինն իր ու երեխաների նկատմամբ բազմիցս բռնի ուժ է կիրառել նաև սթափ վիճակում։

«Երբ տուն գար ու տեսներ, որ երեխաները առանց իրեն զգուշացնելու ձեռ են տվել էլեկտրոնիկային, կսկսեր գոռալ։ Կամ երբ երեխաները դրսում խաղալիս մի փոքր աղմկում էին, ասում էր դու ինչացու ես, որ երեխեքդ գոռալով են խաղում․ իրեն պատճառ պետք չի, ցանկացած բանից կարա կռիվ անի»,- ասում է Լուսինեն։

Նա բազմիցս դիմել է իրավապահ մարմիններին, բայց ամուսնու սպառնալիքների ազդեցությամբ հետ է վերցրել դիմումները։ Մայիսի 25-ի վիճաբանությունը եղավ վճռորոշը, երբ Լուսինեն որոշեց՝ այլևս չի համակերպվելու։

2016 թվականի հունվարի 22-ին ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց Լուսինեի ամուսնու դեմ հարուցված քրեական գործով դատավճիռը:

ՀՀ քրեական oրենսգրքի 117-րդ (դիտավորությամբ առողջությանը թեթև վնասվածք պատճառելը) և 118-րդ (ծեծը) հոդվածներով մեղավոր ճանաչվածը կարող է տուգանվել կամ առավելագույնը դատապարտվել երկամսյա կալանքի։ Մեղադրող դատախազը պահանջել է Խեչոյանին տուգանել 250 հազար դրամի չափով. դատավորը որոշում է կայացրել մեղադրյալի նկատմամբ տուգանք սահմանել 150 հազար դրամի չափով՝ հաշվի առնելով մեղմացուցիչ հանգամանքների առկայությունը։ Որպես մեղմացուցիչ հանգամանք՝ դատախազը նշել էր, որ Խեչոյանի խնամքի տակ 8 տարեկանից ցածր երկու երեխա կա։

Պետք է նկատել, որ Կարեն Խեչոյանն անգամ դատարանի դահլիճում չէր զսպում  իր ագրեսիան, սպառնալիքներ և հայհոյանքներ էր հնչեցնում  անգամ դատարանում աշխատող լրագրողների հասցեին։ Չնայած գործում առկա բազմաթիվ ապացույցներին, Խեչոյանն իրեն մեղավոր չէր ճանաչել։ «Ես իմ կնոջն ունեի նախատելու: Ես ավանդական հայ ընտանիքի հայր եմ: Ինձ մեղավոր չեմ ճանաչում իմ ընտանիքին դաստիարակելու համար»,- այդպես էր իր գործողությունները մեկնաբանում Կարեն Խեչոյանը։

Դատարանում ներկայացվել էին նաև դատաբժշկական փորձաքննության արդյունքները, որոնց համաձայն՝ Խեչոյանի ավագ դստեր՝ Մարուսյայի ճակատային հատվածում երեք և կես սանտիմետր տրամագծով արյան զեղում է հայտնաբերվել:

«Մատով հրել եմ, ասել եմ գնա ձեռքերդ լվա, իմ մատերը չոր են, ի՞նչ անեմ։ Ես ինձ հայ ավանդական ընտանիքի տղամարդ եմ համարում ու զբաղվում եմ իմ երեխաների դաստիարակությամբ։ Իմ աղջիկները պարտավոր են իմ տնից կույս դուրս գան»,- աղջկա ստացած վնասվածքն այսպես է բացատրել նա։

Կանանց խնդիրներով զբաղվող իրավապաշտպաններն ահազանգում են, որ ընտանեկան բռնության գործերը կամ չեն հասնում դատարաններ, կամ անգամ դաժան սպանության գործերով մեղադրյալները մեղմ պատիժներ են կրում, ինչպես օրինակ վերջերս Դիանա Նահապետյանի սպանության գործը, որին ամուսինը սպանել էր երկու աղջիկների աչքի առաջ, դանակի 21 հարվածներով, սակայն պատժվեց ընդամենը 3,5 տարվա ազատազրկմամբ:

Ըստ ոլորտի մասնագետների՝ խնդիրն այն է, որ մեր երկրում որևէ օրենքով ամրագրված չէ ընտանեկան բռնության դեպքերին վերաբերող խնդիրների կարգավորման հարցը։ Նման դեպքերում գործում են ՀՀ քրեական oրենսգրքի 117-րդ և 118-րդ հոդվածները, իսկ մեղադրյալները սովորաբար չեն կալանավորվում, ինչը թեև նախատեսված է օրենքով։

Լոռու մարզի դատախազության դատախազ Արմեն Պողոսյանը, մեկնաբանելով դատարանի որոշումը, ասում է. «Քրեական օրենսգրքով սահմանված է, որ եթե մինչև 8 տարեկան երեխա կա նրա խնամակալության տակ, որպես պատիժ կալանք չենք կարող կիրառել։ Մենք միջնորդել ենք, որ նրա նկատմամբ կիրառվի տուգանք պատժատեսակը։ Ուրիշ բան մենք հնարավորություն չունեինք կիրառելու»։

Հայաստանում կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպություններում գրանցված ընտանեկան բռնության դեպքերը տարեկան հասնում են առնվազն 2000-ի: Հայաստանի ոստիկանությունը 2015 թվականի առաջին կեսին գրանցել է ընտանեկան բռնության 447 դեպք:

2011 թվականին ԵԱՀԿ-ի կողմից անցկացված հարցումներով պարզվել է, որ Հայաստանում կանանց ավելի քան 50 տոկոսը ենթարկվում է բռնության: 2010-2015 թվականի սկիզբ ընկած ժամանակահատվածում ընտանեկան բռնության հետեւանքով սպանվել է 30 կին, ինչի հետևանքով մոտ 45 երեխա մնացել է առանց մայրական խնամքի:

«Կանանց աջակցման կենտրոն», «Կանանց իրավունքների կենտրոն», «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպությունների թեժ գծերին 2013-2015 թվականների ընթացքում ստացվել է 5171 զանգ:

«Ներկայումս ՀՀ-ում գործող որևէ իրավական ակտ չի պարունակում դրույթներ ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ, որով հնարավոր կլիներ համաչափ պատիժ նշանակել բռնարարների նկատմամբ: ՀՀ Քրեական օրենսգիրքը պատասխանատվություն և պատիժ է նախատեսում հանցագործություն կատարած անձի նկատմամբ՝ անկախ նրանից, թե հանցավոր գործողություններ կատարած անձը հանդիսանում է տուժողի ընտանիքի անդամը, թե՝ ոչ»,- ասում է «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի փաստաբան Նոնա Գալստյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ «Աղջկաս վզից կապել էր գոմում, կովի ժնջիլով ու իբր դաստիարակում էր»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Ընտանեկան կյանք բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Ընտանեկան կյանք | Ավելացրեց: haykblbulyan (03.03.16) | Հեղինակ: Ընտանեկան W Դիտումներ: 12972 | - Վարկանիշ -: 0.0/0