Սեղմիր e.mail-ով բաժանորդագրվելու համար






ՈՐՈՆՈՒՄ ԿԱՅՔՈՒՄ


ՀԱՐՄՈՆԻԱ, ՍԵՐ, 18+

Ավելին >>>

 


ՀԱՆԳԻՍՏ & ԺԱՄԱՆՑ

Մուտքագրեք Ձեր e-mail-ը


ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎՈՂ


ԿԱՐԻԵՐԱ


Մուտքի ձև


Գլխավոր էջ l ԵՐԿՈՒՍՈՎ

ԸՆՏԱՆԵԿԱՆ. Ամուսնալուծվե՞լ, թե՞ ոչ...


Գովազդ կայքում, մատչելի և արդյունավետ


 

Ապահարզան. այս բառը նախկինում սարսափելի իմաստ ուներ: Հիմա է , որ դարձել է սովորական ու առօրեական երևույթ մեզ համար: 19-րդ դարում, օրինակ, ամուսնական կապը կարող էր խզվել միայն խիստ որոշակի հետևյալ դեպքերում.
 

•          Ամուսիններից մեկի ապացուցված դավաճանություն:

•          Բազմակնության /կամ բազմամուսնության/ մեղադրանք:

•          Հիվանդություն, որը համատեղ ամուսնական կյանքն անհնար է դարձնում:

•          Ամուսիններից մեկի երկարաժամկետ կամ անլուր բացակայություն:

•          Երբ ամուսինը հետապնդումների կամ մահափորձերի վտանգի տակ է:


•          Ծառայություն եկեղեցում:


  Ժամանակակից աշխարհում բավական է բնավորությունների անհամատեղելիությունը, որ զույգը բաժանվի: Այսօր գրեթե ամենրդը ամուսնալուծվում է: Միգուցե դա պայմանավորված է նրանով, որ վերաբերմունքը ապահարզանին փոխվել է, պատճառներից մեկն էլ այն է, որ բազմաթիվ զույգերի պարագայում բացակայում է հոգեբանական պատրաստվածությունը ընտանեկան կյանքին:  Կոպիտ ու գռեհիկ վերաբերմունք, փոխադարձ վիրավորանք ու նվաստացում, անուշադրություն իրարնկատմամբ, տնային գործերում ու երեխաների դաստիարակության  հարցում օգնելու պատրաստակամության բացակայություն, փոխզիջումների գնալու, բախումները հարթելու անկարողություն… այս ամենը վկայություն են նրա, որ ամուսինը կամ կինըպատրաստ չէ ընտանեկան կյանքին: 5-

  Հաճախ ամուսնալուծությունները կայանում են ամուսնու /կնոջ/ հարբեցողության և ամուսնական անհավատարմության հետևանքով:
 

 Փորձը ցույց է տվել, որ մեծ մասամբ բաժանման նախաձեռնողը լինում են կանայք:
Նրանք ավելի զգացմունքային են և ավելի ծանրաբեռնված տնային, աշխատանքային
 
պարտականությունների բեռի տակ, բացի այդ` ավելի հաճախ են ենթարկվում սթրեսի: Եթե այս ամենին զուգահեռ` ամուսինն էլ չարաշահում է ալկոհոլը, վեճուկռիվ ստեղծում տանը, նվաստացնում ու վիրավորում կնոջը, ապա ամենայն հավանականությամբ կինը կգնա հարաբերությունների խզման:

Լինում է և այնպես, որ սկանդալներ տանը չեն լինում, վեճերն էլ հազվադեպ են, բայց հարաբերությունները ամուսինների միջևլարված են, և դա արտահայտվում է նաև ինտիմ ոլորտում:

Հոգեբանները եկել են այն եզրակացության, որ ամուսնալուծությունների հիմքում ընկած են ամուսնու կամ կնոջ /կամ էլ երկուսի եսասիրությունը, փոխըմբռնման բացակայությունը, անկարողությունը հարմարվելու նոր ընտանեկան կարգավիճակին, կիսելու նոր հոգսերը, հարմարեցնելու սեփական շահերը ընտանիքի շահերին: Ամուսնական դաշինքը դատապարտված է խզման, եթեկինը և ամուսինը չեն ձգտում հասկանալ իրար, չեն սովորում ավելի համբերատար լինել, ներել իրար սխալները, եթե տարեցտարի չեն փորձում ավելի խստապահանջ դառնալ իրենք իրենց նկատմամբ:/

Երբեմն մարդիկ չունեն  այլ ելք, քան բաժանվելը, քանի որ այլևս չեն կարողանում կամ չեն ուզում լինել միասին: Բայց նույնիսկ այս դեպքում պետք է խուսափել վիրավորանքից ու նվաստացումներից: Հոգեբանները նշում են, որ ապահարզանի գնացող մարդիկ, բաժանվելով լուծելով մեկ խնդիր, դրանով իսկ ստեղծում են տասնյակ նորերը /ինչպես բացատրել երեխաներին, թե ինչու էլ միասին չեն ապրելու, ինչպես սովորել ապրել չամուսնացածի կարգավիճակում, ինչպես տանել ամուսնալուծության տհաճ հետևանքները, ինչպես հարմարվել միայնակ կյանքին…/:

Ամուսնալուծված մարդկանց մեծամասնությունը ապրում է ընկճվածություն, թախիծ և միայնակություն: Սովորաբար ապահարզանից նույնի
սկ 1–1.5 տարի անց էլ նրանք շատ սուր են տանում կատարվածը: Ոմանք երկար ժամանակ բուռն ատելություն են զգում նախկին կողակցի նկատմամբ: Այդ շրջանում մարդը կարծես փոխակերպվում է. կարող է իրեն շատ խոցելի զգալ, ինչպես նաև խիստ պահանջներ դնել ինքն իր և շրջապատողների առաջ:


Խորհուրդներ նրանց, ովքեր ցանկանում են բաժանվել

 
 

•          Նախքան զրույցը ամուսնալուծության մասին, մի լավ քննարկե’ք այդ հարցը ինքներդ Ձեզ համար: Չարժե տրվել զգացմունքներին: Դատեք սթափ. միգուցե երեխաներն ավելի կարևոր են, և հանուն նրանց արժե պահպանել ընտանիքը: Մտածեք միայնակության մասին. դա ևս ծանր փորձություն է:

•          Դիմե'ք հոգեբանի կամ զանգեք վստահության հեռախոսահամարով անանուն զանգահարողների համար:

•          Կիրառե'ք «փորձնական բաժանման» մեթոդը.  մնում և ապրում եք տանը, բայց տնտեսությունը վարում եք առանձին: Ըստ հոգեբանների` սա լավ սթափեցնող ցնցում է կողակիցների համար:

•          Երբեմն վատ չէր լինի «հանգստանալ իրարից»: Մտածեք այս մասին առանց մեղադրանքների և չարանալու: Գուցե այդ ընթացքում գաք մի այլ որոշման:

•          Եթե այնուամենայնիվ որոշում եք բաժանվել, ձգտե'ք միանգամից անցնել ապահարզանի իրավաբանական, գործնական կողմին: Փորձեք շրջանցել վիրավորանքներն ու գոռում-գոչյունները, բաժանվեք քաղաքակիրթ ձևով:

•          Երբեք բաժանման գործընթացին մի' խառնեք անգամ չափահաս երեխաներին (փոքրերի մասին խոսելն ավելորդ է): Հաստատված է, որ մանկական նևրոզների 2/3-րդի հիմքում ընկած  է ծնողների բաժանումը:

•          Մի' արգելեք երեխայի մյուսի ծնողին` Ձեր նախկին կողակցին, տեսնվել զավակի հետ, քանի որ դա մեծ վնաս է հասցնում նրա հոգեբանությանը: Մի մոռացեք, որ երեխան միանման սիրում է և’ մորը, և’ հորը:

•          Մի' լսեք այն ընկերների, բարեկամների, հարազատների խորհուրդները, ովքեր պնդում են, թե պետք է պատժել,
«դաս տալ» նախկին կողակցին: Հավատացեք, Դուք դրանից կտուժեք ոչ պակաս:

 
Շփման կաննոններ համատեղ կյանքն ավելի ներդաշնակ դարձնելու համար


 
Փորձեք որոշ ժամանակ խստորեն հետևել շփման այս կանոններին և զգալի փոփոխություններ կնկատեք Ձեր հարաբերություններում: Եվ այսպես`


1.         Մի' փորձեք վերափոխել ձեր կողակցին: Կարևոր է, որ ինքներդ լինեք համապատասխանող մարդ: Հարգանքով վերաբերվեք նրա ընկերներին ու բարեկամներին, եթե անգամ հիացած չեք նրանցով:

2.         Զիջող եղեք իրար նկատմամբ: Հաշվի նստեք ձեր կողակցի հետաքրքրությունների ու պահանջմունքերի հետ, խուսափեք տարաձայնություններից ու վեճերից: Ձեր պահանջները ներկայացնելիս առաջնորդվեք սթափ բանականությամբ:

3.         Մի' պարտադրեք Ձեր կարծիքը կողակցին: Թող ամեն մեկն ունենա  իր տեսակետը որևէ հարցի շուրջ և հաշվի առնի մյուսի հակադրումները: Եթե վեճը փակուղի է մտել, փորձեք փոխել թեման: Իսկ այդ թեմային կարելի է անդրադառնալ ավելի ուշ` վերլուծելով արդեն ասվածը:

4.         Հաշվի առեք Ձեր ամուսնու /կնոջ/ տրամադրությունը: Աշխատեք վերահսկել Ձեր վարքը: Մի «կոտրեք
» Ձեր ջղայնությունը հարազատների գլխին: Փորձեք թուլանալ, պատմել խնդրի մասին: Եթե անգամ մռայլ տրամադրություն ունեցող ամուսինը փորձում է բախման մղել, մի տրվեք ընթացքին, մի պատասխանեք կոպտությանը կոպտությամբ: Ցուցաբերեք հետաքրքվածություն խնդրի վերաբերյալ:

5.         Մի’ վիրավորեք կողակցին վերջին խոսքերով, որոնք անդառանալի նստվածք կտան նրա հոգում, մի’ եղեք հիշաչար, մի’ փորձեք վրեժխնդիր լինել: Զսպե’ք բացասական զգացումները: Մի’ եղեք փնփնթան:

6.         Հարգե'ք իրար, փորձեք լինել հարգանքի արժանի: Ձգտեք, որ ձեր հարաբերություններում ուրախություն ու ջերմություն լինի: Փոքրիկ տոներ կազմակերպեք, ուրախություն պատճառեք իրար, ցուցաբերեք ուշադրության նշաններ:

7.         Ինքնաքննադատություն. սա կարևոր գործոն է Ձեր արարքներն ու գործողությունները վերահսկելու համար: Նախքան որևէ պահանջ ներկայացնելը ասեք ինքներդ ձեզ. «Ինչի եմ ձգտում հասնել: Ինչպես դա անել
»: Այդ ժամանակ բազմաթիվ բախումներից կարելի է խուսափել: Խիստ պահանջմունքներ դրեք նախևառաջ ինքներդ Ձեր առջև: Ընդունակ եղեք ընդունելու սեփական սխալները:

8.         Մի’ վիրավորեք իրար, փորձեք տեսնել կողակցի մեջ միայն դրականը: Ամեն մարդ ունի իր դրական հատկանիշները: Հարազատ-բարեկամների հետ զրուցելիս պետք է խոսել միայն այդ դրական գծերի, ոչ թե նկատված թերությունների մասին: Հպարտացեք ձեր մտերիմներով: Դա օգնում է հավատալ սեփական ուժերին: Աջակցեք և ինքնավստահություն ամրապնդեք իրար մեջ:

 

 

 

1111


www.erkusov.com
ՀՂՄԱՆ ՀԱՄԱՐ



Գնահատի՛ր հրապարակումը:

Բաժանորդագրվել erkusov.com բաժնի նյութերին:Print Friendly Version of this pagePrint Get a PDF version of this webpagePDF
ԿԻՍՎԵԼ


Ցանկանու՞մ եք վճարվել ԸՆԴԱՄԵՆԸ ԿԱՅՔԵՐ ԴԻՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ


ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ ԳՈՒՄԱՐ ՎԱՍՏԱԿԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿ

(ոչ շատ, բայց իրական, ՀՀ դրամով կանխկացման հնարավորությամբ)

Եթե ունես ազատ ժամանակ, որը կարող ես տրամադրել կայքեր նայելուն (օրվա մեջ 10 - 15 րոպե), գրանցվիր և սկսիր վաստակել: Քեզ դրա համար կվճարեն: Աշխատած գումարը կարող ես կանխիկացնել: Պոռնագրաֆիկ կայքերը բացառվում են:
Եթե ներգրավես նաև այլ մարդկանց, կարող ես աշխատել զգալիորեն ավելի շատ:

ԳՐԱՆՑՎԻՐ այս հղմամբ       Գրանցվելուց առաջ ԱՆՊԱՅՄԱՆ ԿԱՐԴԱ այս հրապարակումը, որտեղ մանրամասն նկարագրված է կայքում աշխատանքի բնույթը: Օգտակար կլինի դիտել ԱՅՍ ՀՈԼՈՎԱԿԸ:

ՀԱՐՑԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ օգտվիր ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊԻՑ այստեղ

                    SEO sprint - Всё для максимальной раскрутки! 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ


Ստեղծագործու՞մ եք: Առաջարկում ենք պրոֆեսիոնալ աուդիոգրքի ձայնագրում և թողարկում` երաժշտական ձևավորմամբ: Նաև` գովազդների, ֆիլմերի հնչյունավորում, խոսնակի (Диктор) ծառայություններ:
Մանրամասների համար ԳՐԵՔ մեզ:

Ինչի՞ մասին կուզեիք կարդալ
Всего ответов: 1882

«ԵՐԿՈՒՍՈՎ» բաժնի հարգելի՛ այցելու, միգուցե հետաքրքրի նաև սա...

на русском  In English
Կայքի նոր նյութերը... (ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ)





Կայքի հրապարակումները համարվում են erkusov.com-ի մտավոր սեփականությունը կամ վերցված են ազատ օգտագործում թույլ տվող ինտերնետ ռեսուրսներից: Նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հիպեր հղումը կայքին պարտադիր է: Տեսա/ձայնային նյութերը տեղադրված են միայն անհատական դիտման / ունկդրման համար. կոմերցիոն օգտագործումն արգելվում է:

Կայքի քարտեզ l Թղթակցեք մեզ l Գովազդ l ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

erkusov.com-ը Ֆեյսբուքում Երկուսով-ը Թվիթերում Երկուսով-ը Գուգլ+-ում Երկուսով-ը Վկոնտակտե-ում Երկուսովը OK-ում Երկուսով-ը YouTube-ում Երկուսով-ը MySpace-ում Երկուսով-ը Skype-ումNightlife RSS news
Яндекс.Метрика

 

 
Check Google Page Rank
 

Անվճար ստեղծել կայք