Գլխավոր էջ » ԵՐԿՈՒՍՈՎ
Կույսերի և կուսության մասին (մաս 1-ին)  28280

Գլխավոր էջ » ԵՐԿՈՒՍՈՎ 

Խորագիրը՝  ԵՐԿՈՒՍՈՎ,   

Ի՞նչ արժեք ու նշանակություն ունի կուսությունն ամուսնական և սիրային գործերում։ Հայտնի է, որ պատվախնդիր և ավանդապահ հայացքների տեր տղամարդիկ մեծ կարևորություն են տալիս իրենց ապագա կողակիցների անխախտ կուսությանը։ Գաղտնիք չէ նաև, որ ոչ բոլոր նորահարսերն են կարողանում կուսության պարգևն  անվնաս հասցնել մինչև ամուսնական անկողինը։

 Կույսերի և կուսության մասինՈւրեմն, որպեսզի խուսափեն անախորժ բացատրություններից, երբեմն էլ՝ խայտառակությունից, նրանք պետք է դիմեն տարրբեր հնարքների։ Այս խնդրում նրանց օգնության են գալիս ավելի փորձառու ընկերուհիները,  երբեմն նույնիսկ՝ մայրերը։ Նրանք, օրինակ, խորհուրդ են տալիս  նորահարսին առաջին ամուսնական գիշերը կատաղի դիմադրություն ցուցաբերել տղամարդու սեռական նկրտումներին, ձևանալ չափազանց ամաչկոտ, հրաժարվել անկողնում հանվելուց, ճչալ վախից և կարծեցյալ ցավից և այլն: Պատահում են այնքան անտեղյակ ու միամիտ տղամարդիկ, որոնց համար այդ ամենը բավական է, որպեսզի համոզմունք ստեղծվի, որ իրենք գործ ունեն կույսի հետ:

Իհարկե, ոչ բոլորն են այդքան դյուրահավատ ու պարզամիտ, որ այդ միջոցը գործի։ Մի նորահարս, որը վաղուց արդեն կույս չէր, անկողնում սկսեց ընդդիմանալ նորափեսայի բնական մտադրություններին և ոչ մի կերպ չէր թողնում, որ ամուսնու մարմնի մի մասը թափանցի իր մեջ։ Զարմացած ամուսինը հարցրեց պատճառը, և կինն ասաց, որ վախենում է ցավից։ Այդ ժամանակ տղամարդը սրամիտ առարկեց։ «Եթե դու կույս ես, որտեղի՞ց գիտես այդ ցավի մասին, իսկ եթե կույս չես,  ուրեմն  ոչ մի ցավ էլ չես զգա»։

Երիտասարդ կնոջ անարատության ապացույցն է համարվում ճեղքված կուսաթաղանթից հոսած արյունը։

Գյուղերում և փոքր քաղաքներում սովորություն է պահպանվել հարսանեկան գիշերին հաջորդող առավոտը, ի տես հարևանների և համաքաղաքացիների, պատուհանից կախել նորահարսի արյան բծով սավանը։ Դա հպարտության առարկա է ծառայում և՛ հարսի ու փեսայի, և՛ սկեսրայրի ու սկեսրոջ, և՛ զոքանչի ու աներոջ համար։ Իսկ եթե նորահարսը հույս չունի բնական ձևով արյունոտել սավանը, ապա այդ չարիքի ճարն էլ է գտնվում։

Նախկին կույսերը հենց իրենք կամ հոգատար մայրիկների օժանդակությամբ մի քանի կաթիլ արյուն են հայթայթում սեփական մատից կամ հետույքից և նախօրոք բծավորում են սավանի համապատասխան տեղը: Ուրիշները պետք եղած արյունը վերցնում են հավերից կամ անմեղ կաքավներից՝ քորոցով թեթևակի ծակելով թռչնի մաշկը: Նորափեսաները մեծ մասամբ չեն նկատում նման նենգափոխումը, մանավանդ, եթե անկողին են մտնում՝ առատ հարսանեկան խնջույքից լավ հարբած։ Առավոտյան պարծանքով ու գոհունակությամբ դիտում են հարսի անմեղության ապացույցը։ Իհարկե, հնարավոր են և զավեշտական վրիպումներ. մի նորահարս, որն արդեն վաղուց կույս չէր, հավի արյամբ նախապես ներկել էր սավանը, սակայն փեսան. սաստիկ հոգնած, անկողին մտնելուն պես վայրկենապես քնեց։ 

 
 Կույսերի և կուսության մասին

Այնուհանդերձ նա առավոտյան տեսավ ննջարանի լուսամուտից կախած արյունոտ սավանը: Չնայած հաստատ գիտեր, իրեն չէր հաջողվել քաղել հարսի կուսության ծաղիկը, և ինքը չէր այդ փոքրիկ արյունահեղության կատարողը, այնուամենայնիվ, գերրադասեց ոչնչով չարտահայտել իր տարակուսանքը, որպեսզի չմատնի առաջին ամուսնական  գիշերվա իր թերանալու գաղտնիքը։
* * *

Հնարավո՞ր են արդյոք դեպքեր, որ ամուսնացող տղամարդը բոլորովին անտեղյակ լինի կուսության, այսպես ասած, մարմնային նշաններից։ Այո՛, այդպիսի դեպքեր լինում են, և բավականին հաճախակի։ Բարձր դասի ընտանիքներից շատերում երիտասարդները դաստիարակվում ու հասունանում են սենյակային պայմաններում՝ առանց շփվելու և հաղորդակցվելու իրենցից ավելի փորձված սեռակիցների հետ, իսկ նրբանկատ ծնողներն անվայել են համարում հաղորդել տղաներին չափազանց մտերմիկ մանրամասնություններ՝ կնոջ մարմնի կաոուցվածքի վերաբերյալ: Ուրեմն, որտեղի՞ց իմանան նրանք՝ ո՞րն Է անարատ կուսության ապացույցը: Հետևապես, շատ և շատ տղամարդիկ. հասնելով ամուսնության շեմին, տակավին մնում են երջանիկ անտեղյակության մեջ և, եթե պատահի, որ նորահարսը կույս չէ, ապա՝ նրանք չեն էլ կասկածի, որ գործ ունեն արդեն «գործածության մեջ եղած» կնոջ հետ:

Բոկաչչոյի նովելներից մեկում պատմվում է, թե ինչպես Բաբելոնի արքայադուստրն ուղևորվում է իր ապագա ամուսնու մոտ: Փորձանքներով և փորձություններով լի ճանապարհորդության ընթացքում աղջիկը, որը շատ գայթակղիչ էր, դառնում է ինը տղամարդկանց սիրուհի: Վերջապես ճանապարհորդությունն ավարտվում է, և նա ներկայանում է փեսային, որի համար ինքն աոաջին կինն էր նրա կյանքում: Երիտասարդը պատկերացում չուներ կուսության հատկանիշների մասին, ուստի ոչ մի դժգոհություն ու նախատինք չարտահայտեց՝ մերձենալով նորահարսի հետ: Ճիշտ հակառակը, քանի որ արքայադուստրը ճանապարհորդության ընթացքում հարուստ փորձ էր կուտակել, նա կարողացավ առավելագույն հաճելի դարձնել իրենց սիրային վայելքները:

Շատերը այն տեսակետն ունեն, որ նորապսակներից գոնե մեկը պետք է սեռական գործողությունների փորձառություն ունենա, այլապես խամ զույգին սպառնում են անհեթեթ վրիպումներ և հիասթափեցնող սխալներ:

 
Հրապարակման 2-րդ մասը՝ այստեղ

 

Խորագիրը՝  ԵՐԿՈՒՍՈՎ,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

ԵՐԿՈՒՍՈՎ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog