RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հայտնիներ

Սոս Սարգսյանի մտքերը տարբեր հարցազրույցներից  756

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հայտնիներ,   


Սոս Սարգսյանի մտքերը տարբեր հարցազրույցներից

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



Սոս Սարգսյանի մտքերը տարբեր հարցազրույցներից

tesadasht.am-ը ներկայացրել է տարբեր հարցազրույցների ժամանակ ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի արտահայտած մտքերից մի քանիսը։

֊ 83 տարի: Շշմելու ա, շատ-շատ ա է։

֊ Մեր ժողովուրդը դարձել է գանգատաբեր: Չի կարելի այսքան փնովել, շատ լավ բաներ էլ են կատարվում:

֊ Կինո ավելի դժվարությամբ եմ մտել։ Այն ժամանակ ռեժիսորները չէին վստահում հայ դերասաններին, միշտ Մոսկվայից ռուս դերասաններ էին հրավիրում։

֊ Աստծուց մի բան եմ խնդրում՝ հոգիս չառած միտքս չառնի։

֊ Իսկապես կարոտում եմ հողը, բնությունը, գյուղացու աշխատանքը։

֊ Արցախը Ձեզ համար տարածք է, մեզ համար՝ սուրբ հայրենիք։

֊ Դերասանը պետք է դառնա իրեն վստահված բացասական կերպարի փաստաբանը։

֊ Գիտեմ, որ պետք եմ իմ ազգին, այս ազգի մեծերից մեկն էլ ես եմ, փոքր ազգը պետք է մեծ մարդիկ ունենա, ամեն ինչ անի, որ նման մարդիկ ունենա:

֊ Մեծ մարդիկ, որ շատ լինեն նրանց արժեքը կկորի։

֊ Մարդն այն տեսակ արարած է, որն անվերջ վատ արարքներ է գործում և չի էլ կարող չտառապել դրանց համար...

֊ «Գիքոր»֊ի Համբոն հոգու գործ էր, ես դա ապրեցի։

֊ Մեր` Համազգային թատրոնի համար ոչ մի նշանակություն չունի, թե ում ինչ պաշտոն տվեցին. լրիվ ուրիշ կյանք է այնտեղ:

֊ Կյանքում մարդիկ ամեն կերպ թաքցնում են իրենց էությունը, իսկ թատրոնը միշտ բացահայտում է դա։

֊ Սիրո ազդեցության տակ ինչեր էինք անում, աշխարհը մեր ոտքի տակ էր, դա մեզ ուժ էր տալիս:

֊ Թատրոնն ապրում է, շնչում, թատրոնը հավիտենական է, և նրա ասելիքն էլ հսկայական նշանակություն ունի հասարակության համար:

Վարպետի պատգամներից բոլորի՛ս

Մեղքը սրա-նրա վրա բարդելով ջվալը չի կարվում: Ազգովի կդառնանք մեղադրող, պահանջող, վատաբանող, ճառ ասող…Ճա՛ռ ասող… Մեր զանգգն ո՞վ է կախելու…
Մեր խոսքը մտածմունքից ծնենք, մեր կողմնորոշումը՝ տանջահար մեր պետությու նից : Խելոք մի մարդ ասել է՝ քաղաքականությունը հնարավորության արվեստ է: Թեթևամտորեն չկապկենք սրան-նրան, ուրիշ է մեր ճակատագիրը, այլ են մեր լուծելիք խնդիրները, ծանր է մեր խաչը…Հեշտ ենք կորցնում, դժվար ենք ետ բերում տանուլ տվածը…
Կողքից նայողը կասի՝ հայերը արդեն քանի դար պատրանքներով են ապրում: Պատճառն այն է, որ հաճախ ենք ուրիշի ձեռքին խաղալիք եղել: Մի հինավուրց ժողովուրդ, փորձված, ծեծված մի ժողովուրդ ժամանակն է, որ իր եղած բարեմասնություններին գումարի իմաստություն:
Մեր վիճակը դեռ չի հասել գիտակցության մեր խորքերը: …Մեր ապագան բզկտված, չարչրկված այս փոքրիկ հողակտորն է, մեր միակ հույսն է, խնայե՛նք: Խնայենք ինքներս մեզ, խնայենք մերկացած ջղերով այս ժողովրդին… Մտավորականի համար չի կարող լինել՝ ,,վերևի-ներքևի,, կողմ: Հայրենիքն ամբողջական հասկացողություն է:
Իրարհասկացողությա՛ն ճամփան բռնենք…

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Սոս Սարգսյանի մտքերը տարբեր հարցազրույցներից  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հայտնիներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: haykblbulyan (13.03.16) Դիտումներ: 756 | Տեգեր: իմաստություն, Ընթերցարան | - Վարկանիշ -: 0.0/0