Գլխավոր էջ » Հայտնիներ
Քիմ Քարդաշյանը ապրում է բռնակալի հետ. Քանյե Ուեսթի նախկին թիկնապահ  812

Գլխավոր էջ » Հայտնիներ 

Խորագիրը՝  Հայտնիներ,   


Հաճախ լինում է, որ աստղերի սպասարկող անձնակազմը ներկա է լինում ոչ այնքան լավ տեսարանների։ Նույն կերպ էլ ռեփեր Քանյե Ուեսթի նախկին թիկնապահը՝ Սթիվ Սթանուլիսը լրագրողների հետ զրույցում, խոսելով աստղի կյանքի մասին, վերջինիս ներկայացրել էր որպես բռնակալ։

42-ամյա թիկնապահը արդեն աշխատել է բազմաթիվ հոլիվուդյան աստղերի հետ, որոնց թվում են եղել Լեոնարդե Դի Կապրիոն, Թոբի Մակգուայերը, բայց թիկնապահի խոսքերով, նման վերաբերմունք, որը ցուցադրում է ռեփերը, նա դեռևս չէր հանդիպել։ Այսպիսով նախկին թիկնապահը պատմում է Քանյե Ուեսթի անսպասել զայրույթի և սպասարկող անձնակազմի նկատմամբ վատ վերաբերմունքի մասին։

Սթանուլիսը հարցազրույցի ժամանակ հիշեց նաև Saturday Night Live, հեռուստանախագծի նկարահանումները , որոնք քիչ է մնում չեղարկվեին այն բանի պատճառոմ, որ Ուեսթը հրաժարվում էր դուրս գալ բեմ, քանի որ հատակի լույսը արտացոլվում էր իր աչքերին։ Եվ միայն ՔԻմ Քարդաշյանը կարողացավ համոզել նրան, ինչից հետո ռեփերը հարբել էր և հյուրանոցում մեծ վեճ էր սարքել։

«Նախկինում ես աշխատել եմ Սաուդյան արաբիայի թագավորական ընտանիքում, և ճաշի ժամանակ նրանք ինձ միշտ հրավիրում էին սեղանի շուրջ և թեյավճար էին թողնում։ Իսկ Քանյեի հետ դուք կարող եք աշխատել 17 ժամ շարունակ, իսկ նա նույնիսկ ռեստորանում ընթրիքի ժամանակ ձեզ ջուր չի առաջարկի»։

 Թիկնապահին ամենից շատ հուզում է ռեփերի կնոջ՝ Քիմ Քարդաշյանի ճակատագիրը։ Ստանուլիսը հայտնեց, որ չի հասկանում ինչպես է նրան հաջողվում միշտ գտնվել ագրեսիվ ամուսնու կողքին։ Ի դեպ Սթիվի աշխատանքից հեռացումն էլ կապված է եղել Քիմ Քարդաշյանի հետ. Մի անգամ Ուեսթը նկատել էր, ինչպես է Քիմը զրուցում թիկնապահի հետ միջանցքում և հենց այդ պահին էլ վերջինիս հեռացրել էր աշխատանքից։

Սթանուլիսի խոսքերով՝ որոշ ժամանակ անց Քանյեի մոտ անցավ նյարդայնությունը, բայց թիկնապահը հրաժարվեց վերադառնալ աշխատանքի. « Քանյեի հետ աշխատելը նույնն  է, ինչ քնեք նախկին աննորմալ ընկերուհու հետ։ Դուք ամեն դեպքում կփոշմանեք ձեր արածի համար»։ 

Խորագիրը՝  Հայտնիներ,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Հայտնիներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք


ԱՅՈ