Գլխավոր էջ » Հայտնիներ
Ովքե՞ր են Մոնումենտի 10 մլն դոլարանոց առանձնատների տերերը  20507

Գլխավոր էջ » Հայտնիներ 

Խորագիրը՝  Հայտնիներ,   

 

Ամիսներ առաջ լրատվամիջոցներում հայտնվեց տեղեկատվություն, որ Ազատության պողոտայի հարևանությամբ գտնվող այգու տարածքում պարիսպ են կառուցում: Ըստ տարածված տեղեկատվության պարիսպը կառուցում է Հովիկ Աբրահամյանը, որպեսզի նույն տարածքում գտնվող իր տունը փակ լինի կողմնակի աչքի համար: Այսօր Politik.am-ի տեսախցիկը ֆիկսեց, որ այն տարածքում որտեղ պարիսպ է կառուցվում իրականում երկու մեծ և շքեղ առանձնատուն է կառուցված: Առանձնատները շլացնող շքեղությամբ են կառուցված և ըստ անշարժ գույքի շուկայի մասնագետների յուրաքանչյուրը 10 մլն դոլար արժե:

Մեր նկարահանումների ընթացքում առանձնատների տարածքում մեծ թվով ոստիկանության աշխատակիցների հանդիպեցինք: Հասկանալի է, որ նման առանձնատներ սովորական քաղաքացիները չեն կարող կառուցել և ապացուցված է, որ նման շքեղության գնում են անձիք, ովքեր սնվում են պետական միջոցների հաշվին: Մնում է պարզել, թե պետական պաշտոնյաներից ովքեր են այս առանձնատների սեփականատերերը: Կարծում ենք նաև հանրության ուշադրությունը պետք է այս խնդրի վրա լինի: Ի վերջո կարծում ենք ժամանակն է եկել, որպեսզի տրվեն բացատրություններ, թե ինչպես են պաշտոնապես պետական աշխատավարձով ապրող պաշտոնյաները շքեղ առանձնատներ կառուցում:



 

Խորագիրը՝  Հայտնիներ,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Հայտնիներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017