Գլխավոր էջ » Հայտնիներ
Ով է Porsche Cayenne նվիրել Մարգարիտա Բարխոյանին  6077

Գլխավոր էջ » Հայտնիներ 

Խորագիրը՝  Հայտնիներ,   bravo.am

bravo.am-ը գրում է. Կատարվել է Մարգարիտա Բարխոյանի երազանքներից մեկը` նա նվեր է ստացել իր ամենասիրելի «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենա: BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին հայտնել է, որ այն գնել է իր հայրը.«Միշտ ցանկացել եմ հենց այս մոդելի ու այս գույնի ավտոմեքենա ունենալ։ Ծնողներս տարեդարձիս առթիվ որոշել էին ինձ անակնկալ մատուցել, բայց ծննդյանս օրը մայիսին է, իսկ պատվերը շուտ հասավ Երեւան։ Նրանք անսպասելի կերպով նվիրեցին` անսահման ուրախացնելով»։

Երգչուհին վարել սովորել է 8 տարի առաջ, սա իր 3-րդ ավտոմեքենան է.«Բավական հմուտ վարորդ եմ, ձյունառատ օրերին էլ վարում եմ: Չեմ սիրում արագ վարել ու չեմ սիրում երկար ճանապարհին ղեկին լինել։ Սովորաբար, մարզեր գնալիս եղբայրս է վարում։ Մեքենան անհրաժեշտություն է, ուշադրություն եմ դարձնում ոչ միայն հարմարավետությանը, այլեւ գեղեցկությանը։ Բոլոր մեքենաներս «ջիպային» են եղել. փոքր մեքենաների ղեկին ինձ հանգիստ չեմ զգում»։

Մարգարիտան այժմ աշխատանքային ակտիվ օրակարգ չունի, բայց դադար չի վերցրել, հաճախ երգում է կորպորատիվ միջոցառումներին։ Նա նպատակ ունի նոր ձայնասկավառակ թողարկել, ավարտին է հասցնում երգերի ձայնագրությունները, բացի այդ, ցանկանում է ակումբային համերգով հանդես գալ.«Հիմա սկավառակները չեն վաճառվում, մյուս կողմից էլ երգիչների համար դժվար է միանգամից այդքան երգ ձայնագրվել, բայց ես արդեն երկար ժամանակ ձայնագրվում եմ ու ցանկանում եմ երգերս ալբոմով ներկայացնել։ Վերջերս ավելի հաճախ երգելու առաջարկ ստանում եմ մոսկվաբնակ հայերից, մեկնելով համատեղում եմ հանգիստն ու աշխատանքը: Իսկ ազատ ժամանակ հաճախում եմ լողի եւ ֆիտնեսի, որոնք իրար լրացնում են եւ իմ սիրելի զբաղմունքներից են»։









Խորագիրը՝  Հայտնիներ,   bravo.am


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Հայտնիներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog