RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հայտնիներ

Նազենի Հովհաննիսյան. «Մի քանի անգամ կոտրված սիրտն էլ երբեք լիարժեք չի գործի»  1061

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հայտնիներ,   


Նազենի Հովհաննիսյան. «Մի քանի անգամ կոտրված սիրտն էլ երբեք լիարժեք չի գործի»

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


«Ես շատ պատահական և մեծ դժվարությամբ եմ հեռուստատեսություն մուտք գործել։ Կարծում եմ, որ դեռ մուտք էլ չեմ գործել, որովհետև հեռուստատեսությունն այն միջավայրն է, որտեղ ամեն վայրկյան աշխատելով՝ նոր աշխարհ ես քեզ համար բացահայտում, ամեն վայրկյան նորովի մուտք ես գործում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը։

- Նազենի, 13 տարի է՝ հեռուստատեսությունում եք աշխատում։ Այդ ճանապարհին, իհարկե, եղել ենշատ դժվարություններ։Ի՞նչն է Ձեզ առաջ մղել։

– Չեմ կարծում, որ կա մի մասնագիտություն, որտեղ հաջողակ համարվող մարդու համար ամեն ինչ հեշտ է եղել։ Ընդհանրապես հեշտ բան չկա։ Ինձ առաջ են մղում հենց այդ դժվարությունները, որովհետև դրանց հետ մեկտեղ՝ դու ունես ինքնապահպանման բնազդ։ Դու ցանկանում ես ինչ-որ բանի հասնել, որը, որպես կանոն, առաջին հերթին՝ հետաքրքիր գործընթաց է։ Ցանկանում ես հետաքրքիր գործընթացի մեջ ներգրավված լինել։ Քո աշխատանքի և նպատակասլացության արդյունքն այն շնորհակալությունն է, որը լսում ես։ Տա՛ Աստված, միշտ արդյունքը լինի, բայց ինձ համար կարևոր է ողջ գործընթացը և այն, թե ինչո՞ւ և ինչպե՞ս եմ այդ աշխատանքն անում։

– Ինքնակրթվելու, կատարելագործվելու գործընթացը միշտ կա, չէ՞։

– Ես միշտ ասում եմ, որ մարդն իր ծնված օրվանից իր վրա աշխատում է։ Դերասանը, հաղորդավարը, շոու-բիզնեսի որևէ ներկայացուցիչ, բժիշկ և առհասարակ բոլոր մասնագիտությունների տեր մարդիկ իրենց վրա աշխատում են:

Պարզապես հաղորդավարական ասպարեզում կան բնորոշ դժվարություններ: Եթե, ենթադրենք, բժշկական ասպարեզում հնարավոր է գտնել սրտի վիրահատության նոր եղանակ և ապա պահպանել վիրահատության այդ ավանդույթը, ապա հաղորդավարության ասպարեզում, պահպանելով սկզբունքները` պետք է անընդհատ նոր բան ներկայացնել։ Որքան աշխարհը շարժվում է, փոխվում, նույնքան էլ մարդն է ամեն վայրկյան փոխվում։ Հաղորդավարը վայրկենական փոփոխության տեսանկյունից պետք է կարողանա փոխել այն մասնագիտությունը, որի կրողն է։ Հաղորդավարի դեպքում չկան հստակ կանոններ, որոնց պահպանելու կամ չպահպանելու դեպքում կարող ենք ասել՝ լավ կամ վատ հաղորդավար է։

Շատ-շատ անհատական մանրուքներ կան, որոնք պետք է հաշվի առնել։ Հաղորդավարական ասպարեզում ամենակարևոր գործոնը մարդն է, և ամեն մի նյուանս շեշտադրվում է այդ գործոնով: Առաջին հերթին՝ պետք է մարդ լինել, փորձել լինել հետաքրքիր, զարգացած, կրթված, և իմ կարծիքով՝ նաև բարի։ Կան պրոֆեսիոնալ մարդիկ, ովքեր բարի չեն, և իրենց ներքին չարությունը միշտ եթերից զգացվում է։ Բարությունը` ստեղծելով ջերմ և ազատ միջավայր` հնարավորություն է տալիս դիմացինին անկեղծանալու։ Հաղորդավարությունը մարդակենտրոն մասնագիտություն է։

– Թվարկեցիք մի քանի հատկանիշներ։ Կարելի՞ է ասել, որ հենց այդ հատկանիշների շնորհիվ է, որ Ձեզշատ համերգներ, ծրագրեր են վստահում։

– Այս հարցին, թերևս, պետք է պատասխանի նա, ով վստահում է։ Մարդկանց մի մասը վստահում է անվանը, որը կերտել եմ այս տարիների ընթացքում: Կան մարդիկ, ովքեր վստահում են իմ եռանդուն աշխատասիրությանը, որովհետև իմ բոլոր թերություններով հանդերձ՝ ես դեռ չեմ դադարում ինքս ինձ վրա աշխատել։ Հաղորդում կամ ծրագիր վստահելու հարցում նաև ազդում է այն, որ ինձ համար ամեն աշխատանք հետաքրքիր է։ Իրականում ես տարբեր հաղորդումներ, համերգներ շատ ավելի քիչ եմ վարում, քան իմ գործընկերները` Ավետ Բարսեղյանը, Լուսինե Բադալյանը, Ժակը և այլք, բայց ինչ խոսք՝ ինձ համար միշտ շոյող է այն փաստը, որ մարդիկ ինձ են ֆիքսում, թեև իրականում այդքան շատ ծրագրերի չեմ մասնակցում, որքան թվում է. ես անգամ ամենօրյա հաղորդում չունեմ:

– Տարբեր ժամանակներում գլխավորել եք ամենանորաձև, ամենասեքսուալ հայուհիների տասնյակը։Ինչպե՞ս եք վերաբերվում նման բնորոշումներին։

– Սուտ կլինի ասել, թե անընդհատ հայտնվում եմ։ Այդ տասնյակն այսօր շատ գեղեցիկ մոդելներ, հանրահայտ գեղեցկուհիներ են գրավում, և ես երբեք չեմ հավակնել մոդել լինելու կամ հատուկ գեղեցիկ երևալու, բայց խնամված լինելը միշտ պարտադիր է։ Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ, և շատ հաճելի է, որ մարդիկ ինձ որակում են նաև՝ որպես արտաքնապես գեղեցիկ կամ սեքսուալ։ Հայաստանում նորաձև կամ սեքսուալ երևալու համար հատուկ քայլեր անել չարժե, որովհետև փոքր երկիր լինելով` մենք միշտ ուշադրության կենտրոնում ենք։ Այստեղ կինը կա՛մ միշտ սիրված, գնահատված է, կա՛մ էլ շատ քարկոծված, ամեն դեպքում լավ է, որ կինը մեզ մոտ միշտ ուշադրության կենտրոնում է։

Մյուս կողմից էլ, իհարկե, ես ցանկանում եմ միշտ արտաքնապես ներկայանալի տեսք ունենալ, դա իմ աշխատանքի բաղկացուցիչ մասն է կազմում։ Ինչպես ներքին հիգիենայիդ ես հետևում, այնպես էլ քո արտաքինին պետք է հետևես։ Մեկն առանց մյուսի չի կարող լինել։ Հաճախ ինձ երիտասարդ աղջիկներ են դիմում և հարցնում, թե ինչպե՞ս կարելի է հաղորդավար դառնալ։ Պատասխանը սա է` hարցն այն չէ, թե ինչպիսի դիմագծեր կամ ինչ ֆինանսական հնարավորություններ ունեն, մաքրությունը, կոկիկությունն ու ներկայանալի տեսք ունենալը բոլորովին գումարի հետ կապ չունեն։ Ինքս երկար ժամանակ անցել եմ մի փուլով, երբ չկային դիզայներներ, հնարավորություններ և այլն, բայց միևնույն է, ես միշտ փորձում էի իմ փոքրիկ փորձերով ներկայանալի տեսք ունենալ։ Եվ առհասարակ ամենակարևոր բանն արտաքինից առավել՝ ներքին «տեսքն» է, բովանդակությունը, որը չի կարող չարտացոլվել արտաքինի մեջ:

– Համերգներին ներկայանում եք Ձե՞ր մոդելավորած հագուստով։

– Կան մի շարք զգեստներ և նաև սանրվածքներ, որոնց հեղինակը հենց ես եմ, բայց ես մեծ սիրով աշխատում եմ և՛ դիզայներների, և՛ վարսահարդարների, և՛ դիմահարդարների հետ, թեև,  որպես կանոն, իմ մեջ գիտեմ` ինչ եմ ուզում: Դա շատ կարևոր է մարդու համար` ճանաչել ինքդ քեզ և հասկանալ` ինչ ես ուզում: Այն արտիստներին, որոնք այդքան էլ ինքնուրույն չեն այս հարցում, ես միշտ հորդորում եմ մասնագետի դիմել, որովհետև մենք ունենք շատ լավ դիզայներական դպրոց, հրաշալի դիմահարդարներ, վարսահարդարներ։ Եթե մենք անհաջող հարևաններով շրջափակված չլինեինք, ցանկացած հայ դիզայներ կարող էր հավակնել աշխարհահռչակ լինելուն։

– Հեռուստաեթերից այս կողմ միշտ ուրախ եք երևում, բայց բնական է, որ նաև տխրում եք…

– Ես շատ փակ ու չշփվող մարդ եմ։ Օր կա՝ լավն եմ, օր կա` վատը, օր կա` շփվող եմ, երազում եմ մարդկանց մասին, ցանկանում բոլորին օգնել, բայց օրեր էլ կան, որ ուզում եմ փախչել բոլորից և մեկուսանալ։

Հաղորդավարի գործը որքան հետաքրքիր է, նույնքան էլ` սթրեսային։ Սթրեսն իր հետ բերում է թախիծ, տխրություն, կորուստ։ Հաղորդավարն անընդհատ էներգիա է տալիս։ Ես փորձում եմ լցվել, կարդալ, եկեղեցի գնալ` հոգևոր սնունդ ստանալու, փորձում եմ լինել հասարակական ակտիվ մարդ, բայց աշխատում եմ, որ առկա ամենավատը, նեգատիվը չսողոսկի իմ մեջ, որովհետև դրանից հետո սկսում ես ներսից հուսահատվել, ու միակ լուծումը թվում է երկրից գնալը։ Հետո անալիզի ես ենթարկում և հասկանում, որ իրականում ուզում ես քեզնից փախչել։ Ես կարող եմ վստահեցնել, որ իմ շատ գործընկերներ նույն փաստի առջև են կանգնում, երբ անընդհատ աշխատում են, փորձում են անել այն, ինչ կարող են, նույնիսկ չեն կարող, բայց երբ հենց այնպես նեգատիվ են ստանում, սպանվում են։ Խոսքը մարդուն ավելի շատ է սպանում, քան զենքը։ Զենքով մեռած մարդու մահը միայն ֆիզիկական է, իսկ խոսքով սպանված մահը հոգևոր է, և, ցավոք սրտի, սպիացած վերքն անընդհատ արյունահոսում է։

– Փախչելուց ի՞նչն է ետ պահում` երաժշտությո՞ւնը, գրականությո՞ւնը…

– Գրականությունը… ես նման դեպքերում ավելի շատ մեկուսանալ եմ սիրում` չորս պատերը, ես և ոչ մի արտաքին ազդակ։

– Նազենի, ինչպե՞ս կբնորոշեք Ձեզ` ռեալիստ, իդեալիստ…

– Մի բառով դժվար կլինի բնորոշել։


​Շարունակությունը՝ 168.am-ում:









Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Նազենի Հովհաննիսյան. «Մի քանի անգամ կոտրված սիրտն էլ երբեք լիարժեք չի գործի»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հայտնիներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: haykblbulyan (18.11.16) Դիտումներ: 1061 | Տեգեր: «Մի, լիարժեք, քանի, Նազենի, սիրտն, անգամ, կոտրված, երբեք, Հովհաննիսյան., էլ | - Վարկանիշ -: 0.0/0