RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հայտնիներ

Նամակներ Սուլամիթային  360

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հայտնիներ,   


Նամակներ Սուլամիթային

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Պարույր Սևակի` Սուլամիթային հասցեագրված այս նամակը մեկն է նրանցից, որոնք, ցավոք, ամբողջությամբ չեն պահպանվել: Նամակի բովանդակությունը հուշում է, որ շարադրանքի միջնամասում բացակայում է մի ամբողջ էջ: Սակայն այդ անավարտությամբ հանդերձ՝ այն պահպանում է սևակյան գրչի հուզականությունն ու անկեղծությունը: Գրության մեջ հիշատակված Համոն բանաստեղծ Համո Սահյանն է:   


Հովիկ Չարխչյան


Նամակներ Սուլամիթային

«19.5.1961թ.

Երևան,


Սի- րե- լիս,
Երեկ հարբեցողությամբ եմ զբաղվել: Վերջին օրերին անընդհատ խմում եմ: Ու շատ հոգնել եմ: Այս ամենը նաև այն պատճառով, որ Համոյի մոտ ընտանեկան ողբերգություն Է, և ես պիտի կամ նրա հետ լինեմ, կամ նրա կնոջ: Այո, ուշ գիշերին, հարբած, քնել եմ, արթնացել... առավոտվա 7-ին, նորից, ինչպես ամեն օր, սրտիս կծկումներից...
Որոշված Էր այսօր դուրս չգալ տնից: Բայց չկարողացա, ոչ մի կերպ չկարողացա դուրս չգալ, քանզի սիրտս տառացիորեն կտոր-կտոր Էր լինում: Եվ ահա ստացա քո նամակները... միանգամից 3 հատ ու դեռ հեռագիր էլ: Ինչպե՞ս քեզնից շնորհակալ լինեմ այս ամենի համար, քո սիրո համար, քո հեռավոր շնչառության համար, քո հավերժ ներկայության համար, մեր սիրո հավերժ լինելու իմ հավատի համար:
Միայն մի բան եմ ցանկանում ու սարսափում եմ այդ ցանկության իրականանալուց. մի փոքր հանգստանալ: Ու երազում եմ այդ մասին (քանզի անհնար Է այսպես ապրել), և չեմ ուզում, որ այդ երազանքը կատարվի (քանզի ուզում եմ հենց այսպես կենդանի քեզ սիրել)...
Սի- րե- լիս:
Կրկին գոլորշիացա՞ն բոլոր բառերը, թե՞ դրանք բոլորը դու արդեն ասել ես, և ես ավելացնելու ոչինչ չունեմ: Ընդհանրապես, ես քեզ նախանձում եմ ռուսաց լեզվի համար: Հաճախ ես դու ասում այն, ինչի մասին ես [ ]...
Նորից կրկնեմ, որ ես անընդհատ քեզ հետ եմ, անընդհատ, ամեն ինչի մասին քեզ հետ եմ խոսում, կանչում եմ քեզ, ասում եմ բոլոր այն բառերը, որոնք հայտնի են քեզ:
Եվ քեզ եմ սպասում:
Եվ կսպասեմ հավերժ:
Եվ հավատում եմ քեզ:
Եվ հավատում եմ, որ այլևս չես վիրավորի իմ հավատը:
Եվ եթե հնար լիներ, ես ամբողջ օրը կգրեի քեզ, գրի կառնեի իմ բոլոր մտքերն ու ապրումները, ու կստացվեր հսկա-հսկա մի գիրք...
Զարմանալի գարուն Է Երևանում: Իսկ ես չեմ կարողանում զգալ այն.- դու չկաս:
Կանայք գարնանային զգեստների մեջ համարյա կիսամերկ են, իսկ նրանց ես չեմ նկատում.- դու չկաս:
Իսկ առանց կանանց ես ապրել չեմ կարող.- որտե՞ղ ես դու, իմ անփոխարինելի Կին:
Դու Էլ իմ կարիքն ունեցիր այդպես, խնդրում եմ: Թե չէ ես կունենամ...
Չգիտեմ, թե ինչ կունենամ... Միայն մի բան գիտեմ, ես շատ եմ սիրում քեզ: Եվ դա ընդմիշտ:
Սիրիր ինձ, սի-րե-լիս:
Շոյիր ինձ: Ես ա-յ-ն-պ-ե-ս դրա կարիքն ունեմ:
Չեմ ասում գրիր:
Գիտեմ՝ գրել ես ու կգրես:
Քո, ամբողջությամբ քո»:

 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Նամակներ Սուլամիթային  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հայտնիներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: haykblbulyan (10.03.16) Դիտումներ: 360 | - Վարկանիշ -: 0.0/0
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ