RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հայտնիներ

Կարիճ Լիլո. «Ի վերջո, մենք կին ենք, պետք է մայրանանք, ընտանիք ունենանք, ուրիշ կերպ ապրենք»  2091

loading...
Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հայտնիներ,   


Կարիճ Լիլո. «Ի վերջո, մենք կին ենք, պետք է մայրանանք, ընտանիք ունենանք, ուրիշ կերպ ապրենք»

  Հարցում

Կարևո՞ր է Ձեզ համար 1-ին երեխայի սեռը (արական):


Կարդալ Top- հոդվածներ


BlogNews-ը Լիլիա Խաչատուրովայի հետ (ով հանրությանը հայտնի է «Կարիճ Լիլո» մականվամբ) զրուցել է հեռուստատեսությունում հայտնվելու և  բանտից հետո կյանքը փոխելու որոշման մասին։ Ըստ նրա՝ հիմա լրիվ փոխել է կյանքը։
 

- Լիլիա, ինչպե՞ս հայտնվեցիք «Աբելի քույրը» հեռուստասերիալում, Ձեր կերպարային գիծը երկա՞ր է լինելու։

-Չգիտեմ՝ երկարատև կլինի թե ոչ։ Մինչ այս նկարահանվել է «Որբերը» հեռուստասերիալում, որում թմրամոլի էի մարմնավորում, պարբերաբար էպիզոդներում էի նկարահանվում։ Հիմա դերասանի վարպետության դասերի եմ գնում։ Խնդրանք-նամակով դիմեցի սերիալի ղեկավարությանը և ինձ չմերժեցին։ Շնորհակալ եմ, որ մարդիկ ինձ ընդառաջեցին, և ես հնարավորություն ունեմ ինձ ցույց տալ այս ոլրտում։

- Հեռուստատեսությունում աշխատանքը նշանակում է, որ Դուք գործ ունեք հասարակության հետ, որը Ձեր հանդեպ բացասական ընկալում ունի։ Ի՞նչ ապագա եք տեսնում Ձեզ համար այս ոլորտում։ Ի՞նչ եք կարծում, ձեր ունեցած համբավը կխանգարի՞ Ձեզ։

- Դե, իհարկե, խանգարում է։ Ես կարծում եմ և հուսով եմ, որ կգա ժամանակ ու հասարակությունը, ի վերջո, կհասկանա՝ ես ինչ տեսակի մարդ եմ և կընդունի ինձ։

- Ձեր ապագան այս ոլորտում եք տեսնում։

-Նաև՝ այս։

- Իսկ բացի սա՞։ Գիտեմ, որ երաժշտական կուրսերի էլ եք գնում։ Ձեր ապագան շոու բիզնեսո՞ւմ եք տեսնում, թե՞ շոու բիզնեսից դուրս էլ եք  գործունեություն ծավալելու։

-Ես ինձ տարբեր ոլորտներում եմ տեսնում ու քայլեր անում այդ ուղղություններով։ Չեմ ուզում խոսել ուրիշ քայլերի մասին, որովհետև արդյունք դեռ չկա, իսկ ես չեմ սիրում խոսել նրա մասին, ինչը դեռ նպատակ կամ երազանք է, ոչ թե իրականությունը։ Ֆիլմն իմ երազանքներից մեկն էր, որն իրականացավ, դրա համար խոսում եմ այդ մասին։

Ֆիլմում մարմնավորում եմ ակումբի մենեջերի։ Կերպարս բացասական է, սակայն չեմ կարծում, որ մարդիկ կարող են դերով որոշել՝ ինչպիսի մարդ եմ ես իրական կյանքում։

 

- Հանրությունը Ձեր իրական կերպարն էլ միանշանակ չի ընդունում։ Ի՞նչ ընդհանրություններ ու տարբերություններ ունեք սերիալային կերպարի հետ։

-Իհարկե։ Ես հանրության մոտ տպավորված եմ որպես կոպիտ կերպար ոչ միայն սերիալում։ Մարդկանց 99 %-ի կարծիքն իմ մասին շատ վատ է, իսկ  այն 1 %-ն իմ ընկերներն են, որոնք ճանաչում են ինձ, գիտեն, որ ես այդպիսի մարդ չեմ։ Ես մի քիչ զարմացած եմ՝ ինչի՞ են մարդիկ էդքան չարացած։ Կուզեի մարդիկ մի քիչ փոխվեն, ավելի թեթև նայեն կյանքին։ Աստված ինչպես ինձ է ընդառաջել, օգնել, որ կարողանամ իմ կյանքը փոխել, երազանքներս իրականացնել, ցանկանում եմ, այդ չարացած մարդկանց մոտ էլ ստացվի դա։

- Փաստորեն, ուզում եք փոխե՞լ Ձեր կյանքը։

-Իհարկե, ոչ միայն ուզում եմ, այլև բոլոր քայլերն արել եմ ու անում եմ դրա համար։  Ես չեմ հանձնվելու, հանձնվող մարդ չեմ։

- Լիլիա, Ձեզ համար բա՞րդ էր բանտից ազատվելուց հետո կրկին ինտեգրվել հասարակությանը, որի  99 %-ի բացասական վերաբերմունքը միշտ զգացել եք։

-Իհարկե, դժվար է։ Ես գործել եմ հանցանք, բայց ոչ մեղք։ Իմ հանցանքի համար պետությունն ինձ պատժել է։ Ես իմ պատիժը լիովին կրել եմ, չար մարդկանց պատճառով մինչև հիմա նորից անցնում եմ էդ ամենի միջով։ Ինչի՞ համար, ո՞վ չի սխալվում։ Ոչ ոք չգիտի՝ վաղն իր հետ ինչ կարող է լինել, յուրաքանչյուրը կարող է ճաղերի հետևում հայտնվել։ Ինձ մի բան է հետաքրքիր. եթե մարդը որևէ հանցանք է գործել, ուրեմն ամբողջ կյանքում իրեն պետք է հալածե՞ն, չէ՞ որ մարդուն պիտի հնարավորոթյուն տալ, որ կարողանա այլ կերպ դասավորել իր կյանքը։

Չնայած ես չեմ նեղվում. այսպես ավելի շատ եմ հասկանում, որ իրավունք չունեմ շեղվելու, պետք է հասնեմ իմ բոլոր նպատակներին։ Ես արդեն հատուցել եմ նրա համար, ինչ արել եմ, և ոչ մեկի աչքերում արդարանալու ոչինչ չունեմ, ուղղակի զարմացած եմ, որն  մարդիկ են այդպես տրամադրված։

- Փոշմանե՞լ եք այն հանցանքի համար, որ արել եք։ Եթե հնարավորություն լիներ ժամանակը հետ տալ, չէի՞ք անի։

- Իհարկե, եթե ժամանակը հետ տայի, չէի անի, սակայն չես էլ կարող միանշանակ պատասխանել հարցին, որովհետև կան հանգամանքներ, որոնց միջով դու դիտավորյալ չես անցնում։ Լինում են դեպքեր, երբ դա պատահական է ստացվում։ Միշտ չէ, որ անում ես այն, ինչ ծրագրել ես։ Ես կաշխատեի, որ այդ միջադեպը չլիներ և չանցնեի այդ փորձության միջով, սակայն դրա հետ միասին կարող եմ ասել, որ դա պետք էր ինձ. ես շատ բան սովորեցի, իմ կյանքում շատ բաներ ավելի քաղցրացան։ Հասարակ այգում զբոսնելն ինձ համար այլ նշանակություն ստացավ։ Երբ ազատությունից զրկված ես լինում, սկսում ես գնահատել ազատությունը։

Շարունակությունը՝ այստեղ.


 


 


loading...
Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

Загрузка...

Այլ հոդվածներ Կարիճ Լիլո. «Ի վերջո, մենք կին ենք, պետք է մայրանանք, ընտանիք ունենանք, ուրիշ կերպ ապրենք»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հայտնիներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: haykblbulyan (19.11.16) Դիտումներ: 2091 | Տեգեր: կին, Լիլո., մենք, Կարիճ, մայրանանք, «Ի, ընտանիք, ենք, պետք, վերջո | - Վարկանիշ -: 0.0/0
loading...