RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հայտնիներ

Ինչպիսին է Լիլիթ Կարապետյանի որդին... սիրված երգչուհին՝ իր անձնական կյանքի մասին  1052

loading...
Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հայտնիներ,   Blognews.am


Ինչպիսին է Լիլիթ Կարապետյանի որդին... սիրված երգչուհին՝ իր անձնական կյանքի մասին

  Հարցում

Կարևո՞ր է Ձեզ համար 1-ին երեխայի սեռը (արական):


Կարդալ Top- հոդվածներ


2016թ. մոտենում է ավարտին: Իսկ ինչպիսի՞ն էր այն մեր հայտնիների համար, արդյո՞ք արդարացան տարվա հետ կապված նրանց  հույսերը, ի՞նչ հասցրին նրանք անել և ինչ նպատակներ ունեն գալիք տարվա համար:
 


 

Այս և անձնական ևս մի քանի հարցերի շուրջ այսօր BlogNews-ը զրուցել է երգչուհի Լիլիթ Կարապետյանի հետ: «Ասել, որ 2016-ը ինձ համար շատ բեղմնավոր տարի էր, սուտ կլինի: Ճիշտ է, աշխատեցի, տեսահոլովակ նկարահանեցի, որը թողարկվեց գարնանը, բայց մի նպատակ ևս ունեի: Շատ էի ուզում սեպտեմբերի 21-ի առթիվ մեր զինվորներին նվիրված երգի պրեմիերա անել, բայց չստացվեց:
 


Ինձ համար սա շատ կարևոր էր, սակայն ինքս ինձ խոսք եմ տվել իրագործել այն մայիսյան տոներին ընդառաջ, ամեն ինչ պատրաստ է, մնում է միայն եղանակները տաքանան, որպեսզի տեսահոլովակի նկարահանումներին ո՛չ զինվորները մրսեն, ո՛չ էլ ես»: Անձնական կյանքի մասին հարցին երգչուհին պատասխանեց. «Ոչ մի նորություն, ոչ մի փոփոխություն. անձնական կյանքումս stop ռեժիմ է»:
 


Այն հարցին, թե կցանկանար երկրորդ անգամ մայրանալ, երգչուհին ասաց, որ բնականաբար, սակայն դա միայն այն դեպքում, երբ իր կողքին լինի արժանի տղամարդ, ում հետ նա ընտանիք կկազմի: Իր որդու հոր՝ Դավիթ Թուջարյանի հետ հարաբերությունների մասին Լիլիթը չցանկացավ խոսել, իսկ այն հարցին, թե արդյոք երեխան հոր հետ շփում ունի, նա պատասխանեց. «Կներեք, բայց երեխայիս հոր թեման չեմ քննարկում»:

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի


 









Լիլիթ Կարապետյանը՝ իր ու Դավիթի չկայացած ամուսնության մասին

- Շատ է խոսվել ձեր և Դավիթ Թուջարյանի բաժանման մասին: Ինչպե՞ս եք ձեզ զգում:

- Հիմա ինձ շատ լավ եմ զգում ու հասկանում եմ, որ իսկապես իզուր չէ, որ միշտ մասնագիտությունս ամեն ինչից վեր եմ դասել… Նույնն արեցի և այս անգամ… Չգիտեմ, կարծում եմ ճիշտ եմ վարվել… Ինձ համար առաջնային տեղում երգարվեստն է, բնականաբար նաև որդիս, մայրս ու ընկերներս…

- Կարելի է ասել՝  ձեր ընտրությունից տուժեց սերը:

- Եթե մարդը փոխզիջման չի գնում և քեզ խանգարում է քո սիրելի գործով զբաղվել, այդպես էլ պետք է անել… Իմ կյանքում առաջին դեպքը չի, որ իմ երգի համար զոհել եմ անձնականս: Նման ընտրություն կատարել եմ դեռ 98 թվականին: Այն ժամանակ էլ այնպես էր, որ պետք է ամուսնանայինք, բայց քանի որ իմ առջև դրվեց կամ երգ, կամ ընտանիք…


 


- Ձեր և Դավիթի բաժանման պատճառը դա՞ էր… Բայց չէ որ ինքն էլ երգիչ է և ձեզ որպես երգչուհի է ճանաչել…

- Նա էությամբ արվեստի մարդկանցից լիովին տարբերվում է: Լավ երգիչ է, ոչինչ չունեմ ասելու, բայց իր էությամբ կապ չունի այս բնագավառի հետ: Ես էլ էի մտածում, որ վերջապես ճիշտ ընտրություն եմ կատարել՝ ընտրելով այս բնագավառից մեկին, ով չի դնի արգելքներ աշխատանքի, հագուստի, կամ այլ հարցերում, բայց…

- Փաստորեն նման արգելքներ է՞լ կար:

- Դե ինքը դրա դեմ ոչինչ անել չէր կարող, իր տեսակն է այդպիսին… Ես ավելի ազատամիտ եմ: Իհարկե, դրանով հանդերձ, չափի մեջ եմ, ոչինչ չեմ անում, որ հասնի լկտիության, գռեհկության… Բայց սիրում եմ ազատ կյանքը… Իսկ եթե դիմացինդ վատ բան չի անում, պետք է կարողանաս հարմարվել նրան: Օրինակ ես այդպիսինն եմ…


Նշանակում է, ամեն ինչ պատրաստ եք զոհել, բայց ո՞չ մասնագիտությունը…

- … Ինձ համար իմ երգը շա՜տ մեծ նշանակություն ունի, իմ գործի նվիրյալն եմ…

- Չի
՞ եղել կյանքում, որ զղջաք ձեր քայլերի համար…

- Նման դեպքեր շատ են եղել… Ժամանակին ինձ և եղբորս Իգոր Նիկոլաևը հրավիրում էր «Ուտրեննայա զվեզդա» մրցույթին, բայց կոմպլեքսավորվեցինք ու չգնացինք: Դե ամեն դեպքում շրջանից ենք, այդ կոմպլեքսներն ունենք… 2002 թվականին Բրիթնի Սփիրսի նախկին պրոդյուսերը ԱՄՆ-ում 10 տարով կոնտրակտ առաջարկեց՝ համաշխարհային շոու-բիզնեսում հանդես գալու համար…Բայց այդ ժամանակ նոր՝ երկու տարի առաջ էի եղբորս կորցրել, մայրս այստեղ միայնակ էր, ահավոր վշտի մեջ, չգիտեի, երբ կարող եմ նրան տանել… Նաև ասեմ, որ երբ կարդացի պայմանագիրը և հասկացա, թե ինչ դժվարություններ պետք է հաղթահարեմ՝ վախեցա…Բայց հիմա շատ-շատ եմ փոշմանել…

- Ձեր և Դավիթի տղայի անունը եղբոր պատվին են դրել, չէ՞: 

- Այո, ի սկզբանե պայմանավորվել էինք… Բայց ասեմ, տղայիս անունը Կարեն-Ալեքս է, քանի որ Միացյալ Նահանգներում է ծնվել, իսկ այնտեղ Կարենը իգական հնչողություն ունի, որոշեցի նաև հայրիկիս անունով (անունն Ալեքսանդր է) կոչել, որ երբ մեծանա, չնեղվի…





- Լիլիթ, Դավիթի և երեխայի հարաբերություններն ինչպե՞ս են…

- Առաջ ավելի լավ էին, բայց հայրիկը հիմա ուշ-ուշ է հանդիպում նրան, ու, բնականաբար, երեխայի մեջ ամեն ինչ կարող է փոխվել…

- Այդպես եղավ Դավիթի ամուսնությունից հետո՞:

- …Հարցազրույց էր տվել, լրագրողները սկսեցին ինձ զանգահարել և մեկնաբանություն խնդրել… Ասել էր, ինչպես երեխան չխանգարեց իմ ամուսնությանը, այնպես էլ կինս չի խանգարում իմ ու երեխայիս հանդիպմանը… Թեև այնքան էլ այդպես չի… Երեխան բնականաբար չէր խանգարի, քանի որ այդ երեխայի մայրն է անընդհատ հրահրել, որ Դավիթը ամուսնանա, իր անձնական հարցը կարգավորի, քանի որ ինքս նրան չէի կարող տալ այն, ինչ պետք էր… Բայց տղա երեխային ուշ-ուշ տեսնել՝ չի կարելի, կարծում եմ…

- Դուք հիմա ընդհանրապե՞ս չեք շփվում: Իսկ նրա ծնողները երեխայի հետ հանդիպո՞ւմ են:

- Բնականաբար չենք շփվում… Դավիթի մայրը մեկ տարի առաջ է մահացել, շատ լավ կին էր: Այն ժամանակ Կարենին հաճախ էին իրենց տուն տանում, հիմա հասկանում եմ, որ դա նրանից էր գալիս:

- Իսկ հորեղբայրը, նրա ընտանիքը փոքրիկին այցելո՞ւմ են:

- Ոչ-ոչ, ընդհանրապես:

- Կարծեք, Դավիթից շատ վիրավորված եք, այո՞:

- Ավելի շատ երեխայիս փոխարեն… Մենք իր ամուսնության մասին շատ ենք խոսել, ես գտնում էի, որ, նամանավանդ մայրիկի մահից հետո, անպայման պետք է ամուսնանա…Դա ինձ համար անակնկալ չէր… Պարզապես հայրը երեխային պետք է չանտեսի՝ անկախ հանգամանքից…Իմ տղան ճիշտ է, փոքր է, բայց կայուն բնավորություն ունի և լիդեր է, նաև շուտ է վիրավորվում…

Life.Panorama.am

 








loading...
Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

Загрузка...

Այլ հոդվածներ Ինչպիսին է Լիլիթ Կարապետյանի որդին... սիրված երգչուհին՝ իր անձնական կյանքի մասին  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հայտնիներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: haykblbulyan (02.12.16) | Հեղինակ: Blognews.am W Դիտումներ: 1052 | Տեգեր: անձնական, մասին, որդին..., Լիլիթ, կյանքի, ՍԻՐՎԱԾ, Ինչպիսին, իր, երգչուհին՝, Կարապետյանի | - Վարկանիշ -: 0.0/0