RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հայտնիներ

Ինչպես է Սեյրան Օհանյանը ծանոթացել իր երկրորդ կնոջ հետ  2545

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հայտնիներ,   


Ինչպես է Սեյրան Օհանյանը ծանոթացել իր երկրորդ կնոջ հետ

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի տիկնոջ՝ Ռուզան Խաչատրյանի/ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» ՀԿ նախագահ/ անվան շուրջ ասեկոսեները չեն դադարում:

Մամուլում օրեր առաջ շրջանառվում էր ստահոդ տեղեկություն, ըստ որի Ռուզան Խաչատրյանը նույնիսկ  հանցագործության մեջ էր մեղադրվում` նշելով, թե նրա մասնակցությամբ  վթար է տեղի ունեցել, որի արդյունքում անձը մահացել է:

Փաստաբան Կարեն Մեջլումյանը երեկվա ասուլիսում, ևս մեկ անգամ շեշտելով, որ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում և որ Ռուզան Խաչատրյանը նման վթարի հետ առնչություն չի ունեցել, նաև հայտարարեց, որ կոնկրետ քայլեր են արվել ու արվում Սեյրան Օհանյանի տիկնոջ  անձի, պատվի և արժանապատվության իրավունքները պաշտպանելու և նրան զրպարտող հրապարակումների հեղինակներին բացահայտելու ուղղությամբ: 

Ռուզան Խաչատրյանի անվան հետ կապված մեկ այլ ասեկոսե վերաբերում է Սեյրան Օհանյանի հետ նրա ծանոթանալու և առաջին անգամ հանդիպելու խորհրդավոր  և , ըստ որոշ կայքերի, մութ պատմությանը:

Asekose.am-ին հայտնի է դարձել, որ Սեյրան Օհանյանի հետ նրա երկրորդ կնոջ ծանոթության պատմութունն իրականում ոչ խորհրդավոր, ոչ մութ, և , եթե անկեղծ լինենք, ոչ էլ այնքան  ռոմանտիկ է: 

«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» ՀԿ նախագահ Ռուզան Խաչատրյանը մասնագիտության ատամնաբույժ է,  ավարտել է Երևանի բժշկական համալսարանի ատամնաբուժական ֆակուլտետը՝ մասնագիտանալով իմպլանտոլոգիայի ասպարեզում և սկսել է աշխատել Էրեբունի հիվանդանոցին կից գործող ստոմատոլոգիական պոլիկլինիկայում:

Եվ հենց այստեղ էլ տեղի է ունեցել Սեյրան Օհանյանի և Ռուզան Խաչատրյանի առաջին շփումը. նախարարն այցելել էր ստոմատոլոգիական պոլիկլինկա` ատամները բուժելու:

...Եվ գեղեցկուհի ատամնաբույժը կարողանում է ոչ միայն բուժել Սեյրան Օհանյանի ատամներն, այլ գերել նրա սիրտը: 

Ասում են, սակայն, որ մինչ այդ Ռուզան Խաչատրյանը Սեյրան Օհանյանին հանդիպել է   Հայաստանում  Ֆրանսիայի հյուպատոսի տանը, որտեղ նախարարը բոլորին` այդ թվում  ֆրանսիացիներին զարմացրել է  իր նրբավարությամբ, պահվածքով, զրուցելու վարպետությամբ, ինտելեկտով ու  հումորով։

Իսկ Ռուզանին հյուպատոսի տուն հրավիրել էին ֆրանսիացի բժիշկ ընկերները, ովքեր  երիտասարդ հայ բժիշկներին վերապատրաստելու ծրագիր էին իրականացնում Երևանում: 

Նշենք, որ Ռուզան Խաչատրյանը, ով պաշտպանության նախարարին պարգևել է երկու զավակ,   ջերմ հարաբերություններ  ունի Սեյրան Օհանյանի`  առաջին կնոջից երկու տղաների  հետ:

 

Հեղինակ` Անի Հարությունյան



Պաշտպանության այլեւս նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ նոր ֆոտոսեսիան

armtimes.com


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչպես է Սեյրան Օհանյանը ծանոթացել իր երկրորդ կնոջ հետ  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հայտնիներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: haykblbulyan (16.11.16) Դիտումներ: 2545 | Տեգեր: Ինչպես, հետ, ծանոթացել, իր, Կնոջ, երկրորդ, Օհանյանը, Սեյրան | - Վարկանիշ -: 0.0/0