Գլխավոր էջ » Հայտնիներ
Ինչի մեջ են հայ հայտնիները ներդրել իրենց հոնորարները. լուսանկարներ  937

Գլխավոր էջ » Հայտնիներ 

Խորագիրը՝  Հայտնիներ,   Wnews.am

Ինչպես աշխարհահռչակ հայտնիներից շատերը, հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները ևս վերջերս ակտիվ տեմպերով սկսել են զբաղվել գործարարությամբ։ Բացի երգելուց, հաղորդում վարելուց, ֆիլմերում նկարահանվելուց նրանցից շատերն իրենց վաստակած հոնորարներով հիմնել են սեփական բիզնեսը։

Wnews.am-ը ներկայացնում է հայ հայտնիներին, ովքեր զբաղվում են նաեւ գործարարությամբ.

Նունե Եսայանը հայ երգչուհիներից  առաջինն էր, ով հիմնեց իր բիզնեսը։ Նրա «NN» գեղեցկության սրահը գործում է ավելի քան տասը տարի։



 

Երգչուհի Արմինկան ևս տարիներ առաջ հիմնեց Arminka Beauty Studio-ն, որի ղեկավարումը հանձնել է քրոջը։


 

Երգչուհի Անահիտ Սիմոնյանն այժմ իր առաջին աշխատանքը համարում է հագուստի մոդելավորումը։ Արդեն մի քանի տարի է՝ նա հիմնել է սեփական նորաձևության կենտրոնն ու զբաղվում է հագուստի դիզայնով։


Երգիչ Արամեն արդեն չորս տարի է՝ հիմնել է «Արամե» կարաոկե ակումբը։



 

Երգչուհի Սիրուշոն երեք տարի առաջ թողարկեց «Պրեգոմեշ» արծաթյա զարդերի հավաքածուն։



 

Երգչուհի Լուսինան, ով երկար ժամանակ է, չի զբաղվում երգարվեստով, տարիներ առաջ Հայաստան բերեց Լիբանանում արտադրվող «Patchi» շոկոլադները։

Նկատենք, որ «Patchi» շոկոլադի 1կգ-ը սկսվում է 29 հազար դրամից:



 

Դերասանուհի Լիկա Մեսրոպյանն արդեն վաղուց  է իր բիզնեսը հիմնել, որը հաջող է ընթանում։

Դրամատիկական թատրոնի դերասանուհին իրեն փորձել է տարբեր բնագավառներում. ունեցել է գովազդային գործակալություն, նորաձևության տուն, խաղացել թատրոնում, որը թողնելուց հետո բացել է «Tatu art club»-ը, այնուհետև «Laki» տորթերի սրահը:
 


Ռեփեր ՀՏ Հայկոն երեք տարի առաջ բացեց «90’s Cafe-Pub»-ը, որը մինչեւ օրս գործում է և շատերի սիրելի երևանյան փաբերից է։
 


Հաղորդավար Արտավազդ Ամիրյանը, ով աշխատում է նաև Երեւանի քաղաքապետարանում, արդեն 7 տարի է՝ հիմնել է «Slideart» ընկերությունը, որը զբաղվում է  գովազդային հոլովակների, տեսահոլովակների, կորպորատիվ և այլ միջոցառումների կազմակերպմամբ։
 


Դերասան Գրիգոր Դանիելյանն ու երգչուհի Հռիփսիմե Ելինյանը հիմնել են ծաղկի և նվերների սրահ` «Trio flowers» անունով:
 


Դերասաններ և ամուսիններ Սարգիս և Մանո Գրիգորյանները տարիներ առաջ բացել են «Գրիգորյանս» հարսանեկան ստուդիան։

 

Խորագիրը՝  Հայտնիներ,   Wnews.am


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Հայտնիներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog