RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հայտնիներ

Ինչ կրթություն ունեն հայ երգիչ-երգչուհիները  425

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հայտնիներ,   


Ինչ կրթություն ունեն հայ երգիչ-երգչուհիները

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


новый коллаж

Գյուղատնտես, նկարիչ, ճարտարապետ, ուսուցիչ, բժիշկ, քաղաքագետ….հայ երգիչների մասնագիտությունները շատ բազմազան են: Ոմանք էլ չունեն բարձրագույն կրթություն, ավարտել են ուսումնարան, կամ  դա էլ չեն արել. դպրոցն ավարտելուց հետո միանգամից սկսել են երգել: Wnews.am-ն այս անգամ ներկայացնում է, թե ինչ մասնագիտություն ունեն հայ երգիչ-երչգչուհիները: Ի դեպ`այս շարքում չեք գտնի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան ավարտած երգիչների:

 Աննա Խաչատրյան.Ավարտել է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի անգլերեն և իսպաներեն բաժինը:

Աստղիկ Սաֆարյան. Սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում` ավարտելով նաև մագիստրատուրան: 2011-12թթ ուսումը շարունակել է Իսպանիայի Բարսելոնա քաղաքում:

Արա Գևորգյան.կոմպոզիտոր,երաժիշտ. Սովորել է Երևանի թիվ 8 գեղարվեստի ուսումնարանում, 1983-87թթ` Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի փողային գործիքների և էստրադային բաժնում: Նույն ինստիտուտում դասավանդել է դիրիժորություն և հանդիսացել ինստիտուտի երաժշտական խմբի ղեկավարը:

Արամ Սարգսյան.երգիչ, հաղորդավար, հումորիստ.Սովորել է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դեղագիտական ֆակուլտետում:

Արամե. Ավարտել է Դոնի Ռոստովի Բիզնեսի կառավարման և իրավունքի  ինստիտուտի իրավաբանական բաժինը:

 Արամո. Սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում:

Արման Հովհաննիսյան,. Ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասական երաժշտության ամբիոն:  3-րդ կուրսում տեղափոխվել է ժողովրդական երգի ամբիոն` Ռուբեն Մաթևոսյանի դասարան:

Արսեն Սաֆարյան. Սովորել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի մարզախաղերի բաժնում: 7 տարեկան հասակում ստացել է սպորտի վարպետի կոչում:

Գրիգոր Կյոկչյան.  2004-10թթ` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում` ստանալով մագիստրոսի աստիճան:

Թաթա Սիմոնյան. 1977թ. ավարտել է Երևանի Տերյանի անվան թիվ 60 միջնակարգ դպրոցը:

Լեյլա Սարիբեկյան.Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի երաժշտական ֆակուլտետը, որից հետո աշխատել է ֆակուլտետում և դպրոցում` որպես երգի դասատու:

 Լիլիթ Կարապետյան.Ավարտել է Ալավերդու թիվ 12 միջնակարգ դպրոցը: Զուգահեռ սովորել է երաժշտական դպրոցի բալետի բաժնում:

 Լիլու. Սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 2004-06թթ` Հայաստանի Երգի պետական թատրոնի վոկալի բաժնում:

 Լուսինա.  Ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 

Հայկ Պետրոսյան.Ավարտել է Փարիզի Ռ.Կրոսի անվան բարձրագույն կրթական համալիրի, իսկ 2011թ.` Երևանի Եվրոպական տարածարջանային ակադեմիայի միջազգային հարաբերությունների ֆակուլտետները:

 Հասմիկ Կարապետյան. Ուսանել է նաև «Գլաձոր» համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Երեք տարի հետո ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասիանվան պետական կոնսերվատորիայի վոկալի բաժնում, որն էլ կիսատ թողնելով, տեղափոխվել է ԱՄՆ:

ՀՏ Հայկո.Ավարտել է Հայաստանի ճարտարագիտական համալսարանի էլեկտրատեխնիկայի ֆակուլտետը:

 Մարտ Բաբայան. Ընդունվել է ИГУМО-ի դերասանական ֆակուլտետում: Դերժավինի անվան միջազգային Սլավոնական ինստիտուտի «Բելկանտո» դպրոցում ուսումնասիրել է օպերային վոկալ, ապա սովորել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ակադեմիայում` ստանալով էստրադային վարպետության դասեր:

Մարտին Մկրտչյան. Սովորել է Երևանի պետական ագրարային համալսարանում ` ավարտելով նաև մագիստրատուրան:

Միշո. Սովորել է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:

Մհեր.Ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան էստրադային և ջազային արվեստի երաժշտական պետական ուսումնարանը:

 Նունե Եսայան. Ընդունվել Երևանի ճարտարագիտական համալսարան, ապա որոշել է փոխել մասնագիտական ուղղությունը: 1988թ. ընդունվել է Երևանի ջազային և էստրադային արվեստի պետական քոլեջ:

Ռուբեն Հախվերդյան.Ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը:

 Սիրուշո.Ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը:

 Սյուզան Մարգարյան.Ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը:

Քրիստինե Պեպելյան. Սովորել է Հայաստանի Երգի պետական թատրոնում:

 Շուշան Պետրոսյան.Սովորել է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարչության բաժնում, որից հետո ուսումը շարունակել է Հայաստանի գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկայի բաժնում:

Եվա Ռիվաս. Սովորել է  Դոնի Ռոստովի «Արևիկ» անսամբլում:

 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչ կրթություն ունեն հայ երգիչ-երգչուհիները  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հայտնիներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: haykblbulyan (05.03.16) Դիտումներ: 425 | - Վարկանիշ -: 0.0/0