Գլխավոր էջ » Հայտնիներ
Իմ կրծքերն ինձ չեն խանգարում. անկեղծանում է «Հայաստանի ամենամեծ կրծքերով աղջիկը» (լուսանկարներ)  8011

Գլխավոր էջ » Հայտնիներ 

Խորագիրը՝  Հայտնիներ,   wnews.am


 
Ողջ աշխարհում մեծ կուրծքը համարվում է կնոջ առավելություններից մեկը: Հազարավոր կանայք մեծ գումարներ են ծախսում պլաստիկ վիրահատությունների միջոցով իրենց կուրծքը մեծացնելու համար: Մեծ կուրծք ունեցող կանայք ավելի հեշտ են հաջողության հասնում հատկապես շոու-բիզնեսում, որտեղ շեշտը դրված է հիմնականում արատքին տվյալների վրա:
Աննա Վանեսյանը աչքի է ընկնում իր մեծ կրծքերով.«Հայաստանի ամենամեծ կրծքերով աղջիկը», այսպես են նրան շատերն ընկալում։ Սակայն մեծ կուրծք ունենալն այս աղջկա համար ավելի շատ խնդիրներ է առաջացնում. համացանցում նրան քննարկում են, իսկ ավելի հաճախ՝ քննադատում:
 
Աննան մանսագիտությամբ նկարչուհի է, այժմ պատրաստվում է իր անհատական ցուցահանդեսին։ Նա զբաղվում է մոդելային կարիերայով, որը, ինչպես ինքն է նշում, իրեն շատ հոգեհարազատ է։ Որպես հոբբի սովորել է նաեւ դաջվածք անել, իսկ այժմ այն իր համար նաեւ աշխատանք է դարձել։
 
4
 
- Ինչպե՞ս են տղամարդիկ արձագանքում Ձեր արտաքինին։
- Այս հարցից ենթադրում եմ, որ մտածում եք այդքան էլ ստանդարտ արտաքին չունեմ։ Ասեմ, որ տղամարդիկ բավականին լավ են արձագանքում, ի դեպ, ես ոչինչ չեմ անում աչքի ընկնելու համար, բնությունն ինձ այսպիսին է ստեղծել` փոքր-ինչ տարբերվող։

3
 
- Այսինքն չե՞ք դիմել կրծքերի մեծացման վիրահատության։
- Այս հարցն ինձ օրական հարյուր անգամից ոչ պակաս են հղում։ Ես չեմ դիմել վիրահատությունների։ Ինձ բնությունն այսպիսին է ստեղծել եւ ես դրա համար շատ ուրախ եմ: Արտաքինս ինձ շատ է դուր գալիս։ Ոչինչ չէի փոխի, գուցե մազերիս գույնը, բայց ոչ ավելին։
 
15
 
- Ինչպե՞ս եք վերաբերում Ձեր հասցեին հնչող վատ մեկնաբանություններին։
- Բացարձակ ուշադրություն չեմ դարձնում վատ մեկնաբանություններին, քանի որ դրանք հնչում են միայն ինքնահաստատման կարիք ունեցող մարդկանց կողմից։
 
5
 
- Ձեր արտաքինը նպաստու՞մ, թե՞ խանգարում է անձնական կյանքում։
- Ցանկացած ոլորտում կարող է նպաստել կամ խանգարել արտաքինս, սակայն անձնականում դա ոչ մի դեր ունենալ չի կարող, քանի որ ինձ հետ շփվող յուրաքանչյուր մարդ փորձում է խորանալ իմ ներքինի մեջ, հասկանալ իմ մարդ տեսակը։
 

12    67891011121314

 

Խորագիրը՝  Հայտնիներ,   wnews.am


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Հայտնիներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017