RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հայտնիներ

Ի վերջո ո՞րն է Գագիկ Շամշյանի հաջողության գաղտնիքը. նրան ավելի շատ սիրու՞մ, թե՞ ատում են... մասնագիտական կարծիք  876

loading...
Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հայտնիներ,   


Ի վերջո ո՞րն է Գագիկ Շամշյանի հաջողության գաղտնիքը. նրան ավելի շատ սիրու՞մ, թե՞ ատում են... մասնագիտական կարծիք

  Հարցում

Կարևո՞ր է Ձեզ համար 1-ին երեխայի սեռը (արական):


Կարդալ Top- հոդվածներ



Գեղամ Վարդանյան


Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող: Նաև սոցիալական մեդիա դասընթացավար: Աշխատում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում:
 

Երեկ դիտում էի «Արմենիա TV»-ի լուրերը: Սեպտեմբերի 23-ին Երեւանում ավազակախմբի բացահայտման մասին շարունակվող պատմությունը բացելիս՝ հաղորդավարուհին նախ ներկայացրեց լուրը ըստ Գագիկ Շամշյանի. ֆոտոլրագրողը տեղեկացնում է, որ խմբի անդամները, պարկերը գլխներին, դատարան են բերվել, նրանց երկու ամսով կալանավորել են: Հետո հեռարձակվեց Ոստիկանության տրամադրած տեսանյութը, (տես ներքեւում) որտեղ Շամշյանի ասածներն էին վիդեոկադրերով ու բավականին տպավորիչ: Ինչու՞ հիշեցին Շամշյանին, մնաց հարցական:


Ընդհանրապես հեռուստալուրերում այդքան հաճախ նույն անունը լսելիս ակամա մտածում ես՝ լավ, տեսնես ինչու՞ են էլ հեռուստաընկերությունները լրագրողներ, խմբագրություն պահում: Եթե ալիքին հետաքրքիր են Շամշյանի նկարած կադրերը ավտովթարների մասին, ինչու՞ նրանք իրենց սեփական թղթակիցներին չեն լծում այդ գործին, չեն պահանջում նրանցից ավելի օպերատիվ և էֆեկտիվ աշխատել:

Երկու հեռուստաալիքի լուրերի թողարկումներում, ինտերնետում եւ տպագիր մամուլում Գագիկ Շամշյանի լուսանկարները, տեսանյութերը մեկ-մեկ էլ հոդվածներն են: Դրանք հիմնականում ավտովթարների մասին են: Բայց ընդհանուր միտումն այն է, որ անարադարության հանդիպելիս մարդիկ փնտրում են Շամշյանի հեռախոսահամարը: Ամենաթարմ օրինակը դպրոցներից մեկում երեխաների մազերը խուզելու պատմությունն է, որը նկարահանել էր հենց Գագիկ Շամշյանը: Հատկանշական է, որ անարդարության հանդիպած ծնողը չի դիմել նույն հեռուստաընկերություններին կամ ցանցային լրատվամիջոցներից մեկին, որով տարածվում են Գագիկ Շամշյանի նյութերը: Դիմել է հենց իրեն՝ Շամշյանին: Ստացվում է՝ ավելի շատ վստահում են անհատ, ճանաչված լրագրողին, քան լրատվամիջոցին:

Վերջին ամսվա ընթացքում հինգ ծանոթ-բարեկամ-հարեւան է դիմել ինձ՝ Գագիկ Շամշյանի հեռախոսահամարը տրամադրելու խնդրանքով: Հեռուստաեթերի, ցանցային եւ տպագիր մեդիայի ամենահայտնի դեմքերից մեկը  պահանջարկ է վայելում: Մի անգամ գրել եմ տպավորությանս մասին, որ Գագիկ Շամշյանը Հայաստանում ամենաճանաչված լրագրողն է:

Շամշյանի ֆենոմենի հետ կապված առայժմ երկու եզրակացություն ունեմ

1. Մարդկանց հետաքրքիր է Գագիկ Շամշյանի  հիմնական թեման՝ ավտովթարները, ինչը բնական է:
2. Գագիկ Շամշյանը ավելի ու ավելի շատ է հիշեցնում Համլետ Ղուշչյանին եւ իր հայտնի հաղորդումը, երբ ամեն մի կենցաղային խնդրով զանգում էին եթեր եւ լուծում ակնկալում:
 

Media.am





loading...
Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

Загрузка...

Այլ հոդվածներ Ի վերջո ո՞րն է Գագիկ Շամշյանի հաջողության գաղտնիքը. նրան ավելի շատ սիրու՞մ, թե՞ ատում են... մասնագիտական կարծիք  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հայտնիներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: haykblbulyan (31.01.17) Դիտումներ: 876 | Տեգեր: նրան, հաջողության, սիրու՞մ, գաղտնիքը., Շամշյանի, Ո՞րն, շատ, Գագիկ, ավելի, վերջո | - Վարկանիշ -: 0.0/0
loading...
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ