RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հայտնիներ

Հայկական կինոյի բոլոր ժամանակների ամենագեղեցիկ դերասանուհիները (Photo)  667

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հայտնիներ,   


Հայկական կինոյի բոլոր ժամանակների ամենագեղեցիկ դերասանուհիները (Photo)

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


էթ

Գեղեցիկ դերասանուհիների պակաս մեր ֆիլմերը հիմա էլ չունեն, բայց նրանք առաջինն էին: Դերասանուհիներ, ովքեր հայտնվելով եթերում, դառնում էին հայ տղամարդկանց  սիրելին, դերասանուհիներ, ովքեր աչքի էին ընկնում ոչ միայն իրենց խաղով, այլև՝ գեղեցկությամբ:

Wnews.am-ն առանձնացրել է հայկական կինոյի ամենագեղեցիկ դերասանուհիներին:  

Ալլա Թումանյան.  «Տղամարդիկ»  ֆիլմում Կարինեի կերպարից հետո դերասանուհի Ալլա Թումանյանը դարձավ  հայ տղամարդկանց կուռքն ու հայկական կինոյի ամենագեղեցիկ դերասանուհին: Նուրբ դիմագծեր, մեծ աչքեր. «Ինստիտուտի բոլոր տղաներն ասում էին Օօօ, հետո Ալլան ընդունվեց թատրոն և բոլոր դերասաններն էին ասում Օօօ, հետո նկարահանվեց ֆիլմերում և արդեն ամբողջ Խորհրդային միությունն էր  հիանում նրանով»,-պատմում են Ալլա Թումանայնաի ընկերները:

   1

Անահիտ Թոփչյան. Մեծ կապույտ աչքերով Անահիտի խաղացանկում հարյուրից ավելի դերեր են ` ոչ միայն թատրոնում ու հայկական կինոյում, այլև ռուսական  կամ ավելի ստույգ` խորհրդային  կինոյում, բայց դրանք այն դերերը չէին, որոնց մասին նա երազում էր: «Սկզբում վիրավորվում էի, հետո հասկացա, որ  սա  պարզապես  մեր ռեժիսորների էսթետիկան է: Նրանք հայ կնոջը պատկերացնում են որպես տղամարդու կողքին ընդամենը  ֆունկցիոնալ  դեր կատարող մի էակի, որը պիտի  ճաշ  եփի, երեխա ծնի ու բավարարի նրա կրքերը…»,-ասում է նա:  «Գիտեք, հենց այդ  պատճառով ես անգամ չէի ուզում ամուսնանալ: Վախ ունեի, որ նույնը պիտի կրկնվի կյանքում: Ես ասում էի, որ ծնվել եմ բեմի, արվեստի համար և ինձ  չի հետաքրքրում ամուսնական կյանքը: Եվ երբ Ալեքսանդրն ինձ  ամուսնության առաջարկ արեց, մերժեցի: Միայն երբ խոստացավ չխանգարել իմ ստեղծագործական կյանքին, ընդունեցի առաջարկը: Նա ասաց, որ ինձ չի խանգարի, ավելին` կօգնի… Եվ  այդպես էլ եղավ»,-պատմում է Անահիտը: Անահիտ Թոփչյանը հայ գրաքննադատ, արձակագիր, դրամատուրգ Ալեքսանդր Թոփչյանի կինն է:

Untitled-1

Լաուրա Գևորգյան. Հայաստանի   ժողովրդական արտիստուհի Լաուրա Գևորգյանը 60-ականների Երևանի  ամենագեղեցիկ աղջիկներից  էր: Բայց գեղեցկուհին  ինչպես անձնական կյանքում, այնպես էլ կինոյում ընտրեց  Էդմոնդ Քյոսայանին, ամուսանացավ նրա հետ և  խաղաց միայն նրա ֆիլմերում: Հիմա, երբ արդեն գրեթե 20 տարի է, ինչ վախճանվել է  ամուսինը, հրաժարվել է նաև դերասանուհու  կարիերայից:

  

Գալինա Բելյաևա. Հենրիկ Մալյանի «Կտոր մը երկինք» ֆիլմից հետո Անժելի դերակատարուհի՝ Գալինա Բելյաևան իր հրեշտակային դեմքով միանգամից տպավորվեց հայ հեռուստադիտողի մոտ: Ինչպես Թորիկն էր ասում. «Նման էակին իսկական սիրով չսիրելը հանցանք է, հսկա մեղք…» Բելյաևոն հայտնի ռուս դերասանուհի է , նկարահանվել է 30-ից ավել ռուսական ֆիլմերում:

   

Սոֆիկո Ճիաուրելի . «Նռան գույնը» ֆիլմը նկարահանելիս Սոֆիկոն շատ հիվանդ էր, ջերմությունը` գրեթե 40: Սակայն դա չխանգարեց Փարաջանովին.«ՙԴու այսպես հիվանդ կատարյալ ես` սառած և մտամոլոր հայացքով»:

   


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Հայկական կինոյի բոլոր ժամանակների ամենագեղեցիկ դերասանուհիները (Photo)  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հայտնիներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: haykblbulyan (04.03.16) Դիտումներ: 667 | Տեգեր: Հայտնիներ | - Վարկանիշ -: 0.0/0