Գլխավոր էջ » Հայտնիներ
Հայ Առաքելական Եկեղեցին ավելի շուտ առևտրային կորպորացիա է, քան հոգևոր կառույց  525

Գլխավոր էջ » Հայտնիներ 

Խորագիրը՝  Հայտնիներ,   Konstantin Ter-Nakalyan


 

Եթե Քրիստոսն այսօր իջներ Մայր Աթոռ՝ ճիպոտներով շանսատակ կաներ մեր եկեղեցական վերնախավին

Հա ասի չգրեմ, բայց հա նոր անակնկալներ ա մեզ մատուցում Գարիկն իրա կլանի հետ։ Ամենայն լրջությամբ ասում եմ, այսպիսի բառդակ մեր եկեղեցու 1700-ամյա պատմությունում հազվագյուտ դեպքերում է եղել, եթե եղել է։ Այն աստիճան են հասցրել, որ Հայ Առաքելական Եկեղեցին ավելի շատ ինչ որ առևտրային կորպորացիա է հիշեցնում, քան հոգևոր կառույց։

Օրինակ բացատրեք ինձ՝ վատ քրիստոնյայիս, թե քանի գրոշ արժի էդ կնունքի մասին 5000 դրամանոց վկայականը, եթե ապաշքյարա մկրտում են ում ասես՝ մենակ թե մուծվի ըստ սահմանված տարիֆների։

Ոչ մի բան չունեմ 6-րդ զգայարանի էքստրասենս Անի Գրիգորյանի դեմ, բայց բլին, էս մարդը թե՛ շոուի մակարդակով, թե շոուից դուրս իր գործունեությունը ուղղակիորեն հակասում է քրիստոնեությանը, քանի որ գուշակությունն ու կախարդանքը ծանր մեղք է։ Հետևաբար, եթե Անի Գրիգորյանը կնքվելուց հետո կտրուկ չդադարեցնի իր այդ գործունեությունը, ստացվում է, որ հերթական անգամ ապաշքյարա կնքել են՝ առանց ուշադրություն դարձնելու ով ա ու ինչով ա զբաղվում։

Ու հիմա, մոգությամբ ու գուշակուտյամբ զբաղվողը 5000 դրամանոց վկայական ունի, իսկ էն Թուրքիայից եկած հայերը, որ ցանկացել էին կնքվել ու մերժվել էին պատճառաբանությամբ, որ մեր եկեղեցական հանճարները վստահ չէին իրենց անկեղծության վրա։ Ու սա սրիկայություն ա։

Հասկանալի ա չէ՞ ինչ ա եղել․ էդ ծպտված հայերը չեն իմացել, կամ էլ չեն ուզեցել մուծվել Գարիկի սահմանված տարիֆով ու պարզվել է, որ մեր եկեղեցին խիսստ բծախնդրորեն ա մոտենում նրան, թե ում ա կնքում, իսկ Հայաստանի ամենաճանաչված (շնորհիվ հեռուստատեսության) էքստարսենսն ու ոչ աստվածահաճո պրակտիկաների գիտակը դաբռո ստացել ա, որովհետև գարիկյան տարիֆներով մուծվել ա։

Թքեմ ձեր աննամուս երեսին։

Konstantin Ter-Nakalyan

Խորագիրը՝  Հայտնիներ,   Konstantin Ter-Nakalyan


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Հայտնիներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog