Գլխավոր էջ » Հայտնիներ
Գագիկ Բեգլարյանի ընտանիքը. լուսանկարներ  12393

Գլխավոր էջ » Հայտնիներ 

Խորագիրը՝  Հայտնիներ,   

Գագիկ Բեգլարյանը ծնվել է Երեւանում, 1964 թ. հունվարին։ Սովորել է Երևանի պետական համալսարանին կից ֆիզիկամաթեմատիկական դպրոցում, որից հետո Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում, ունի տնտեսագետի որակավորում։ Նա ամուսնացած է, ունի երկու երեխա:

Ի դեպ, Բեգլարյանի ընտանիքը համարվում է ամենահարուստ նախարարական ընտանիքը։ Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը, եւս պաշտոնյա է. նա ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալն է։ Գագիկ Բեգլարյանի կինը Նունե Նիկոլյանն է։

Շատերը մինչև օրս հիշում են սկանդալային պատմությունը, երբ հինգ տարի առաջ աշխարհահռչակ երգիչ Պլասիդո Դոմինգոյի համերգին նրան խնդրել էին այլ տեղ նստել, ինչը դուր չէր եկել Գագիկ Բեգլարյանին։ Սկանդալային պատմությունն ավարտվել էր Երեւանի քաղաքապետի պաշտոնից Բեգլարյանի հրաժարականով։

Նունե Նիկոլյանը բավականին մեծ ունեցվածքի տեր է։ Նրա հայտարարագրում նշված է, որ ունի 39 մլն դրամ եւ 3 մլն 70 հազար ԱՄն դոլար։ Նրա տարեկան եկամուտը կազմում է 47 մլն 450 հազար դրամ։

Գագիկ Բեգլարյանի դուստրը՝ Նատա Բեգլարյանը, ծնվել է 1990թ. նոյեմբերին։ Նա մասնագիտությամբ ատամնաբույժ է։ Նատա Բեգլարյանն ամուսնացած է դատավոր Գագիկ Խանդանյանի որդու՝ Ռաֆիկ Խանդանյանի հետ եւ ունի դուստր։ 

Գագիկ Բեգլարյանի որդին Հրանտ Բեգլարյանն է։ Զարմանալի է, որ նրա հայտարարագրում ոչինչն նշված չէ։ Տարիներ առաջ նրա անունը շրջանառվում էր որպես 114  դպրոցի շրջակայքում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակից, սակայն տեղեկությունը հերքվել էր Գագիկ Բեգլարյանի կողմից։ Օրեր առաջ նրա հարսանիքն էր:


Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում
 





Խորագիրը՝  Հայտնիներ,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Հայտնիներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog