RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հայտնիներ

Գաբրիել Գարսիա Մարկես (քաղվածքներ հարցազրույցներից)  219

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հայտնիներ,   


Գաբրիել Գարսիա Մարկես (քաղվածքներ հարցազրույցներից)

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 

Ես աստծուն չեմ հավատում, բայց վախենում եմ նրանից:

Միշտ ուզեցել եմ սերիալներ հորինել: Ինձ նման մարդու համար, ում միակ ցանկությունն է, որ իրեն սիրեն իր արածի համար, սերիալը հազար անգամ արդյունավետ է վեպից:

Ես փորձում էի հեքիաթներ գրել, բայց ոչինչ չէր ստացվում: Գրածներիցս մեկը ցույց տվեցի տղաներիս (այդ ժամանակ նրանք դեռ շատ փոքր էին): Վերադարձրին` ասելով. <<Հայրիկ, դու ինչ է` մտածում ես` երեխաները լրիվ հիմար ե±ն>>:

Ես ունեի կին ու երկու փոքրիկ տղա: Աշխատում էի որպես գովազդային մենեջեր ու խմբագրում կինոսցենարներ: Բայց գիրք գրելու համար ստիպված էի հրաժարվել աշխատանքից: ես  հանձնեցի  ավտոմեքենաս ու փողը տվեցի Մերսեդեսին (կնոջը): Ամեն առավոտ նա ինձ տալիս էր թղթեր, ծխախոտ ու այն ամենը, ինչ անհրաժեշտ է աշխատելու
համար: Երբ գիրքն ավարտեցի, պարզվեց, որ մենք մսագործին պարտք ենք 5000պեսո, ահռելի գումար: Պարզվեց` շրջակայքում լուր էր տարածվել, որ ես շատ կարևոր գիրք եմ գրում, ու բոլոր կրպակատերերը փորձել էին որևէ բանով օգնած լինել: Ձեռագիրը հրատարակչին ուղարկելու համար 160 պեսո էր պետք, բայց մնացել էր ութսունը:

Այդ ժամանակ ես  հանձնեցի Մերսեդեսի հարիչն ու վարսահարդարիչը: Իմանալով դրա մասին` նա ասաց.<<էդ էր պակաս, որ վեպդ վատը լիներ>>:

Անհրաժեշտությունը շան մռութ ունի:

ՁԻԱՀ-ն ընդամենը խիզախում է ավելացնում սիրո մեջ: Սերը միշտ էլ վտանգավոր է եղել, մահացու հիվանդության պես...

Եթե ինչ-որ բանում կանայք էլ են ներգրավված, ապա վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Ես շատ հստակ գիտեմ, որ կանայք են կառավարում աշխարհը:

Ամուսնական խնդիրները վերջանում են ամեն երեկո սիրով զբաղվելուց հետո և վերսկսվում ամեն առավոտ նախաճաշից առաջ:

Եթե ես գրող դարձած չլինեի, կուզեի դաշնակահար լինել բարում: Այդպիսով կօգնեի սիրահարներին ավելի ուժեղ սիրել իրար:

Միակ բանը, որ կանայք չեն ներում, դավաճանությունն է: Սովորաբար նրանք համաձայնվում են խաղի կանոնների հետ, ինչպիսիք էլ որ դրանք լինեն,  եթե դրանք ասվում են սկզբում: Բայց տանել չեն կարողանում, երբ կանոնները փոխվում են խաղի ընթացքում: Այդ ժամանակ նրանք դառնում են անզիջում ու դաժան:

Սրտի հիշողությունը վատը վերացնում է,  լավը` խոշորացնում:

Մեզ շրջապատում են անսովոր, ֆանտաստիկ բաներ, իսկ գրողները մեզ համառորեն պատմում են անկարևոր, առօրյա պատմություններ:

Մեծ աղետները մեծ հարստություն են ծնում. նրանք ստիպում են մարդկանց ապրել:

Չէ, հարուստ չեմ:  Ես փող ունեցող աղքատ մարդ եմ, իսկ դա նույնը չի:
ԱՄՆ-ն հսկայական փողեր է ներդնում Լատինական Ամերիկայյում, բայց նրանց մոտ չի ստացվում այն, ինչ մենք անում ենք առանց որևէ ցենտ ծախսելու: Մենք փոխում ենք նրանց լեզուն, նրանց երաժշտությունը, նրանց ուտելիքը, նրանց սերը, նրանց մտքի ձևը: Մենք ազդում ենք Ամերիկայի վրա այնպես, ինչպես նրանք կուզեին ազդել մեզ վրա:


Գ.Գ.Մարկես & Կ. Ֆուենտես

Գրականության պրոֆեսորների հետ վիճեցի Կուբայում: Նրանք ասում էին. «հարյուր տարվա մենությունը առանձնահատուկ գիրք է, բայց լուծումներ չի առաջարկում»: Ինձ համար դոգմա է. իմ գրքերը նկարագրում են միջադեպերը, բայց պարտավոր չեն լուծումներ տալ:

Մարդը մեռնում է ոչ թե երբ պետք է, այլ երբ կարողանում է:

Ես գրում եմ, որովհետև ուզում եմ` ինձ սիրեն: Շատ եմ վախենում, որ գոյություն կունենա ինչ-որ մեկը, ով չի սիրում ինձ, ու ես ուզում եմ, որ նա ինձ սիրի` կարդալով այս հարցազրույցը:

 
թարգմ. անգլերենից Հասմիկ Սիմոնյանը

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Գաբրիել Գարսիա Մարկես (քաղվածքներ հարցազրույցներից)  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հայտնիներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: haykblbulyan (13.03.16) Դիտումներ: 219 | - Վարկանիշ -: 0.0/0