RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հայտնիներ

Ցուցանակներ պաշտոնյաների դղյակների վրա՝ «ՎԱՃԱՌՈՒՄ ԵՄ»  1394

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հայտնիներ,   lragir.am


Ցուցանակներ պաշտոնյաների դղյակների վրա՝ «ՎԱՃԱՌՈՒՄ ԵՄ»

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը լրագրողների հետ զրույցում նախօրեին հայտարարել էր, թե պատրաստ է բանակի կարիքների համար վաճառել տունը: «Բայց առնող կա՞», հարցել է պատգամավորը: Եվ այդ հարցն իսկապես տեղին է ու արդարացի: Մի քանի օր առաջ էլ իր դղյակը հարկ եղած դեպքում բանակի կարիքների համար վաճառելու պատրաստակամություն վարչապետ Հովիկ Աբրահամյանն էր հայտնել, թեեւ ավելացրել, որ այժմ բանակը չունի փողի կարիք: Թեեւ Հովիկ Աբրահամյանը չի ասել, թե ուրեմն ինչու՞ է Հայաստանը ՌԴ-ից վարկով զենք գնում:

 

Հայաստանի իշխանության մեծահարուստ ներկայացուցիչների տները վաճառելն իսկապես խնդիր է: Գնորդ չկա, եւ եթե անգամ այդ տները վաճառվեն այսպես ասած ինքնարժեքով, միեւնույն է, Հայաստանում հազիվ թե գտնվի դրանց գնորդ:

 

Նրանք, ովքեր ունեն այդքան փող, որ գնեն այդ տները կամ դղյակները, ունեն իրենցը, հետեւաբար կարիք չունեն գնել իրենց պաշտոնակցի կամ կուսակցի դղյակը:

 

Եվ այդ երկաթյա հաշվարկն է իհարկե պատճառը, որ մեծահարուստ դարձած պաշտոնյաները հայտարարում են, թե հարկ եղած դեպքում պատրաստ են վաճառել իրենց անշարժ գույքը: Գիտեն, որ գնորդ միեւնույն է չի գտնվելու: Այդ տեսանկյունից զարմանալի չի լինի նույնիսկ, եթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների, գործարար-պատգամավորների տների ու դղյակների վրա առաջիկայում կախվի «ՎԱՃԱՌՈՒՄ ԵՄ» ցուցանակը, որպես նրանց հայրենասիրության եւ անձնազոհության մեծ դրսեւորում:

 

Խնդիրն ըստ երեւույթին ձեւակերպված է իրականությանը ոչ համարժեք: Բոլորովին պետք չէ, որ դղյակները վաճառվեն, իսկ փողը վերադարձվի:

 

Հայաստանի զինված ուժերում կան բնակարանի կարիք ունեցող բազմաթիվ զինծառայողներ: Խնդիրը պարզ է: Պետք չէ, որպեսզի հակասահմանադրական, իշխանության յուրացման ճանապարհով գործարար բարձունքների հասած պաշտոնյաներն ու նրանց հարազատները տները հանեն վաճառքի: Գնորդ իսկապես չի գտնվելու:

 

Պարզապես պետք է, որ նրանք իրենց դղյակները տրամադրեն պետական կարիքներին, ինչպես օրինակ իրենց բիզնեսների համար «պետական կարիքի» զոհ են դարձրել հարյուրավոր եւ հազարավոր քաղաքացիների:

 

Դղյակները պետք է տրամադրվեն պետական կարիքներին, եւ այնտեղ պետք է բնակության հնարավորություն ստանան բանակում բնակարանային կարիք ունեցող զինծառայողների ընտանիքները: Յուրաքանչյուր պաշտոնյայի դղյակում հավանաբար կտեղավորվի առնվազն 4-5 ընտանիք:

 

Պետությունը կարող է իր վրա վերցնել դղյակներում առանձին հարկաբաժիններ կառուցելու եւ ներքին հարդարման ծախսը:

 

Այսինքն, խնդիրն անգամ բանակի զենքը չէ: Բանակը միայն սպառազինության կարիք չէ, որ ունի, այլ նաեւ տարրական մարդկային կենսապայմանների: Որովհետեւ անբարոյականության ամենաբարձր գագաթն է, երբ կյանքը պետության համար մշտական վտանգի տակ պահող զինվորը կամ սպան թիկունքում ունեն անմարդկային պայմաններում ապրող ընտանիքներ, մանուկներ, իսկ այդ զինվորի կյանքի հետեւում հանգիստ ապրող պաշտոնյաները ապրում են հսկայական դղյակներում:

 

Հետեւաբար, այդ դղյակները պետական կարիքի համար վերցնելու անհրաժեշտությունն արդեն իսկ առկա է, ոչ թե կառաջանա, երբ այլեւս չլինի զենքի փող:

Հակոբ Բադալյան

Շարունակությունը՝ այստեղ.

 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ցուցանակներ պաշտոնյաների դղյակների վրա՝ «ՎԱՃԱՌՈՒՄ ԵՄ»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հայտնիներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: haykblbulyan (22.05.16) | Հեղինակ: lragir.am W Դիտումներ: 1394 | Տեգեր: քաղաքական | - Վարկանիշ -: 0.0/0