RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հայտնիներ

Չարլզ Չապլինի ճակատագրական կանայք ու թանկարժեք բաժանումները  2036

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հայտնիներ,   


Չարլզ Չապլինի ճակատագրական կանայք ու թանկարժեք բաժանումները

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Կինոյի հանճարի ճակատագրական կանայք ու թանկարժեք բաժանումները

Չապլինի սերերը



Առաջին անգամ նա սիրահարվեց 19 տարեկանում: Գեղեցկուհու անունն էր Հեթի Քելլի: Երգչուհի էր: Հետագայում Չապլինն իր հուշերում գրում է. «Մի ակնթարթում ինձ գերեցին նրա շողացող շագանակագույն աչքերը: Երբ ուշադիր նայեցի, տեսա, որ նա շատ նուրբիկ է, ունի համաչափ դիմագծեր և զգայուն շուրթեր»:
Չապլինն աղջկան հրավիրեց ընթրելու «Տրոկադերո» շքեղ ռեստորանում:  Գեղեցկուհու համար չափսոսաց 3 ֆունտը, որ կուտակել էր վերջին մեկ տարում. մեծ փող էր աղքատ Չարլիի համար: Հանդիպումից երեք օր անց երիտասարդ Քելլին անտարբեր դարձավ Չապլինի հանդեպ: Երիտասարդը նույնիսկ առաջարկեց ամուսնանալ, բայց պարզվեց, որ աղջիկն ընդամենը 14 տարեկան էր: Չապլինի սիրտը կոտրված էր...

«Նրա հետ հանդիպել եմ 5 օր, բայց այդ կարճ սիրավեպը հավերժ մնաց ինձ հետ»:
Մինչև կյանքի վերջը չապլինը անտարբեր չէր անչափահաս աղջիկների հանդեպ: Տասնյակ տարիների ընթացքում կանանց հետ հարաբերություններ կառուցելու իր քաղաքականությունը ոչ մի անգամ չփոխեց: Այդ ընթացքում նա հասցրեց երեք անգամ ամուսնանալ ու բաժանվել, ունենալ երկու երեխա և դառնալ աշխարհահռչակ: Սակայն այդպես էլ չկարողացավ սերն ու սեքսը համատեղել սեփական տանիքի տակ: Սեքսի համար նա հիմնականում գնում էր հասարակաց տներ, իսկ սիրո համար՝ ժամերով կանգնում հերթական գեղեցկուհու պատուհանի տակ...

Չարլի Չապլինի առաջին կինը՝ 16-ամյա Միլդրեդ Հարիսն էր: Չապլինն այն ժամանակ 29 տարեկան էր: Նա ամուսնացավ Միլդրեդի հետ հղիության պատճառով, որը շուտով պարզվեց, որ կեղծ էր: Սակայն մոտ մեկ տարի անց ծնվեց նրանց որդին՝ Նորման Սպենսեր Չապլինը: Երեխան ապրեց ընդամենը 3 օր... Չապլինը հետագայում ինքնակենսագրության մեջ Միլդրեդ Հարիսի մասին գրում է. «Միլդրեդը չար չէր, բայց նա ահավոր անասնական էր: Ես երբեք չկարողացա հասնել նրա հոգուն. այն միշտ լի էր ինչ-որ վարդագույն չուլ-փալասով և դատարկ բաներով»: Ամուսնությունը հազիվ երկու տարի տևեց:

Չապլինի կանայքԿանայք չէին հասկանում հանճարին կամ էլ չէին ցանկանում հասկանալ: Ավելին՝ փորձում էին նրան վնասել. բաժանումները աղմկոտ էին և չափազանց թանկարժեք...

Նրա երկրորդ կինը Լիթա Գրեյն էր: 4 տարի տևած ամուսնությունը Չապլինին տվեց երկու որդի, իսկ բաժանումը խլեց 825 000 դոլար՝ այն ժամանակվա համար ահռելի գումար: Չապլինի կենսագիր Ջոյս Միլթոնը գրում է, որ Լիթա Գրեյի հետ հարաբերությունները հիմք դարձան Նոբոկովի «Լոլիտա» սիրավեպի համար:

Առաջին ու երկրորդ ամուսնությունների միջև 4-ամյա դադարի ընթացքում Չապլինը հասցրել է ունենալ մի շարք բուռն սիրավեպեր՝ ուղեկցվող նույնքան բուռն ասեկոսեներով: Նրա սիրուհին էր Պեգի Հոփկինս Ջոյսը: Սակայն ասում էին, թե իբր Չապլինը կարճ ժամանակում կապված է եղել 4 կանանց հետ, որոնց թվում Ուինսթոն Չերչիլի զարմուհին էր՝ Կլեր Շերիդանը: Բացի այդ, ասեկոսեներ էին տարածվել, թե Չապլինը սիրում էր դերասանուհիներ Գրետա Գարբոյին, Մեյ Քոլինզին և Քլեր Վինձորին: Իսկ հենց ինքը՝ «մեղավորը» այդ ժամանակ ծանոթանում էր հայտնի լեհ դերասանուհի Պոլա Նեգրիի հետ: Սակայն «կատակերգության արքայի» ու ողբերգության թագուհու սիրավեպը տևեց հինգ շաբաթ:

Նրանց բաժանումը Չապլինը բացատրում էր ամուսնանալու համար ֆինանսների բացակայությամբ: Պոլան մեկնաբանում էր այսպես. «

Հասկացա, որ երբեք չեմ կարող ամուսնանալ այդ մարդու հետ: Նա գերզգացմունքային է, փոփոխական և ամեն մի մանրուքից բորբոքվող»: Սակայն իրական պատճառը բոլորովին այլ էր: Չապլինը  սիրում էր սեքսուալ փորձարարություններ, ինչին դեմ էր Պոլա Նեգրին: Նա նաև անփորձ էր Չապլինի համար «անկողնային գործերում»:

Երրորդ կինը սկսնակ դերասանուհի Պոլետ Գոդարն էր: Չարլի Չապլինը նրան նկարահանեց իր «Նոր ժամանաներ» և «Մեծ բռնակալ» ֆիլմերում: Սակայն երկար չապրեցին:

Չապլինը սիրահարվում էր նույնիսկ երբ արդեն երիտասարդ չէր: Ջոան Բերի. այս անունը նա երկար կհիշի: Սկզբից կարծես խելագարվում էին միմյանց համար, բայց... Կես տարի անց բաժանվեցին, բայց սիրային անհաջող «ոդիսականը» չավարտվեց: Բերին վերադարձավ ու հայտարարեց, որ հղի է Չապլինից: Պահանջեց մեծ գումարներ: Չապլինը մերժեց, Բերին սկսեց «կիսվել» թերթերի հետ իր ու Չապլինի համատեղ կյանքի «դաժանություններով»: Սա միայն սկիզբն էր: Քիչ ժամանակ անց Չապլինին դատի տվեց՝ հայրությունը ճանաչելու հայցով: Երկար դատավարությունից և բժշկական փորձագիտություն անցկացնելուց հետո Չապլինին արդարացրին:

Եվ հենց այս դժվարին պահին Չապլինը կրկին սիրահարվում է: 17-ամյա գեղեցկուհի Ունան իր կյանքի ամենամեծ սերն էր: Նրանք ամուսնացան գաղտնի՝ փոքր գյուղում՝ Սանտա Բարբարայի արվարձանում: Ունան դարձավ Չապլինի հավատարիմ կինը և նրա 8 զավակների մայրը: Վերջին երեխան ծնվեց, երբ Չապլինն արդեն 72 տարեկան էր: Ունան միշտ հանճարեղ ամուսնու կողքին էր, ամեն ինչում օգնում էր նրան: Նրանք միասին ապրեցին գրեթե 40 տարի: Չապլինը վերջապես գտավ իր «հեքիաթային արքայադստերը»...

Հանճարեղ դերասան, ռեժիսոր Չապլինի սիրային արկածները երբեք չեն խանգարել աշխատանքին: Նրա ստեղծած կինոգլուխգործացներն ապրում են առ այսօր: նա ստեղծեց մի հերոսի՝ անկեղծ, մաքուր, մելամաղձոտ ու տխուր մի մարդու՝ կլոր գլխարկով ու ձեռնափայտիկով: Չարլին այդպիսին էր, նա պարզապես մարդ էր, ով ուզում էր երջանիկ ապրել: Հենց սա է հանճարեղ դերասանի ու ռեժիսորի բացահայտումը:  Իսկ նրա տաղանդի առեղծվածն այդպես էլ չի բացահայտվել, ինչպեսև չի ավարտվել Չարլի Չապլինի պատմությունը:

 Չապլինը բոլորին ծիծաղեցնելուց ու տխրեցնելուց հետո միշտ հեռանում էր կադրի խորքերը: Նա միշտ գնում է առանց հրաժեշտի, նրա պատմությունը շարունակվում է այնքան, որքան շարունակվում է կինոն:  

 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Չարլզ Չապլինի ճակատագրական կանայք ու թանկարժեք բաժանումները  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հայտնիներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: Admin (15.03.13) Դիտումներ: 2036 | Տեգեր: անձնական կյանք, Չապլին, Հայտնիներ | - Վարկանիշ -: 0.0/0