RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հայտնիներ

Ծաղկաքաղ Մարկեսի (ոչ միայն նրա) մտքերից  192

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հայտնիներ,   


Ծաղկաքաղ Մարկեսի (ոչ միայն նրա) մտքերից

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



Ծաղկաքաղ Մարկեսի (ոչ միայն նրա) մտքերից«Եթե Աստված մեկ վայրկյան մոռանար, որ ես ընդամենը կտորե տիկնիկ եմ և ինձ մի քիչ կյանք շնորհեր, ապա ես չէի ասի այն ինչ մտածում եմ, այլ կմտածեի այն մասին, ինչ խոսում եմ:

Ես կգնահատեի իրերը ոչ թե իրենց արժեքով, այլ իրենց նշանակությամբ:

Ես քիչ կքնեի, շատ կերազեի` գիտակցելով,  որ եթե աչքս մեկ րոպե փակեմ,  կկորցնեմ լույսի 60 վայրկյան:

Ես կքայլեի, երբ մարդիկ քնած լինեին, ես կլսեի, երբ մյուսները խոսեին:

Եվ ինչպե՜ս կվայելեի շոկոլադե պաղպաղակը…

Եթե ինձ Աստված մի քիչ կյանք պարգևեր, ես հասարակ կհագնվեի, կարթնանայի արևի առաջին շողերի հետ` մերկացնելով ոչ միայն մարմինս, այլև հոգիս:

Աստվա'ծ իմ, եթե ես սիրտդ ունենայի, ատելությունս կձուլեի սառույցին և կսպասեի արևածագին:

Ես կնկարեի սատղերի ներքո, ինչպես Վան Գոգը, կերազեի Բենեդետտեի պոեմի մասին և Սերրա երգը կլիներ իմ լուսնային սերենադը:

Ես վարդերը կջրեի իմ արցունքներով, կհամտեսեի ցավը նրա փշերից և ալ թերթիկների համբույրը:

Աստված իմ, եթե ես մի քիչ կյանք ունենայի…

Ես ամեն օր կասեի իմ սիրելի մարդկանց, թե որքան եմ իրենց սիրում: Ես սիրո մեջ սիրով կապրեի:

Ես կապացուցեի մարդկանց, որ իրենք սխալվում են` կարծելով, թե ծերանալիս չեն սիրահարվում, հակառակը` նրանք ծերանում են, քանի որ չեն սիրահարվում:

Ես երեխային թևեր կտայի, սովորեցնելով ինքնուրույն ճախրել:

Որքան բան եք սովորեցրել ինձ, օ, մարդիկ...

Ես հասկացա, որ ամեն մարդ, ուզում է ապրել լեռան գագաթում, չհասկանալով, որ իսկական երջանկությունը իրեն է սպասում ներքևում:

Ես հասկացա, որ երբ նորածինը բռնում է հոր մատը իր փոքրիկ ափի մեջ, նա այն ընդմիշտ է բռնում:

Ես հասկացա, որ մարդը իրավունք ունի մեկ ուրիշին վերևից նայել միայն այն դեպքում, երբ պատրաստվում է նրան ձեռք մեկնել:

Ես այնքան բան սովորեցի ձեզանից, սակայն դրանից այնքան էլ օգուտ չկա, քանի որ լցնելով այս ամենով իմ ճամպրուկը, ես ցավոք սրտի մահանում եմ»:
 
Ես քեզ սիրում եմ ոչ թե նրա համար, թե ով ես դու, այլ նրա` թե ով եմ ես, երբ քո կողքին եմ:

Ոչ ոք արժանի չէ քո արցունքներին, իսկ նա, ով արժանի է, քեզ թույլ չի տա արտասվել:

Միայն այն, որ քեզ թվում է, թե քեզ չեն սիրում ինչպես կուզենայիր, դա  դեռ չի նշանակում, որ քեզ չեն սիորւմ ամբողջ հոգով:

Երբեք մի՛ դադարիր ժպտալ, նույնիսկ այն ժամանակ, երբ տխուր ես. ինչ որ մեկը կարող է սիրահարվել քո ժպիտին:

Հնարավոր է, որ դու այս աշխարհում ընդամենը սովորական մեկն ես, մինչդեռ ինչ-որ մեկի համար մի ամբողջ աշխարհ ես:

Միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր քեզ ցավ կպատճառեն, պետք է շարունակել սիրել մարդկանց, միայն թե  մի քիչ ավելի զգույշ եղիր:

 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ծաղկաքաղ Մարկեսի (ոչ միայն նրա) մտքերից  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հայտնիներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: haykblbulyan (13.03.16) Դիտումներ: 192 | - Վարկանիշ -: 0.0/0