Գլխավոր էջ » Հայտնիներ
Աստղեր, որոնք պահպանել են կուսությունը մինչև ամուսնանալը  1460

Գլխավոր էջ » Հայտնիներ 

Խորագիրը՝  Հայտնիներ,   

Past.am-ը գրում է․

Չնայած այս աստղերը սեքս-սիմվոլի անուն ունեն, սակայն նրանցից ոմանք սեփական սեռական հարաբերությունները սկսել չեն շտապել։ Աստղեր կան, որոնք պահպանել են կուսությունը մինչ ամուսնանալը։ Ովքեր են նրանք։

Բեյոնսե
 

Երգչուհի Բեյոնսեն սիրավեպ է սկսել իր այն ժամանակվա պրոդյուսեր Ջեյ Զիի հետ, երբ 21 տարեկան էր։ Դրանից առաջ Բեյոնսեն երկար տարիներ հանդիպել է մի երիտասարդի հետ, սակայն նրա հետ սեռահարաբերությունների մեջ չի մտել։ Նա հանրային խոստովանել է, որ իր առաջին տղամարդն եղել է Ջեյ Զին, այն էլ՝ ամուսնությունից հետո։


Ջեսիկա Սիմփսոն
 

2002 թվականին երգչուհին ամուսնացավ երաժիշտ Նիկ Լաշեի հետ, եւ ամուսնությունից անմիջապես հետո նրանք «Նորապսակները» ռեալիթի-շոուների աստղերը դարձան։ Հենց այդ ժամանակ էլ հայտնի դարձավ, որ 22-ամյա երգչուհին առաջին անգամ հարաբերություն է ունեցել տղամարդու հետ հենց ամուսնական առաջին գիշերը։ Աղջիկը քահանայի ընտանիքում է մեծացել, ու հենց սա է դարձել նրա՝ նման որոշման պատճառը։


Ադրիանա Լիմա
 

Հայտնի մոդել ու Victoria’s Secret-ի «հրեշտակ» Ադրիանա Լիման երկու բանի է լուրջ վերաբերվում՝ իր կարիերային ու քրիստոնեությանը։ Իբրեւ քրիստոնյա՝ մոդելն անչափ կարեւորում է կույս մնալը մինչեւ ամուսնությունը։ Անգամ Լեննի Կրավիցի հետ սիրավեպի ժամանակ մոդելը գայթակղությանը չտրվեց, եւ հրաժեշտ տվեց կուսությանը միայն Մարկո Յարիչի հետ ամուսնությունից հետո։ Զույգը, երկու դուստր ունենալուց հետո, ցավոք ամուսնալուծվեց։


Սելին Դիոն
 

Երգչուհի Սելին Դիոնը եւ պրոդյուսեր Ռենե Անժելիլը ծանոթ էին 35 տարի։ Նրանք առաջին անգամ ծանոթացել են, երբ Դիոնը ընդամենը 12 տարեկան էր։ Զույգը սիրահարվեց, երբ երգչուհին 19 տարեկան էր, պրոդյուսերը՝ 45։ 4 տարի հանդիպելուց հետո նրանց նշանադրվեցին, եւս 3 տարի անց՝ ամուսնացան ու մինչեւ հիմա երջանիկ ապրում են։ Սելին Դիոնը մինչև ամուսնությունը ոչ մի հարաբերություն չի ունեցել Ռենեի հետ։


Լիզա Կուդրոու
 

«Ընկերները» սերիալի հայտնի դերասանուհի Լիզա Կուդրոուն ամուսնացել է 32 տարեկանում, սակայն մինչեւ այդ ոչ մի սեռահարաբերություն չի ունեցել։

Խորագիրը՝  Հայտնիներ,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Հայտնիներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք


ԱՅՈ