Գլխավոր էջ » Հայտնիներ
Առողջությանս վատթարացումն իմ անփութության հետևանքն էր. Հարություն Մովսիսյան  3601

Գլխավոր էջ » Հայտնիներ 

Խորագիրը՝  Հայտնիներ,   

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստՀարություն Մովսիսյանն արդեն իրեն լավ է զգում եւ վերադարձել է աշխատանքի: Հունիսի 10-ին սրտի հետ կապված խնդիրների պատճառով նա դիմել է բժշկի, մասնագետները նրա սիրտն անմիջապես ստենդավորելու որոշում են կայացրել եւ վիրահատել: Armtimes.com-ի հետ զրույցում դերասանը պատմեց, որ այժմ աշխատում է համեմատաբար քիչ ծանրաբեռնվածությամբ, եւ մոտակա մի քանի շաբաթներն այդպես է անցկացնելու:

«Արդեն ամեն ինչ նորմալ է, ստենդը դրված է, մնում է, որ դեղորայքը ճիշտ օգտագործեմ, ուշադիր հետեւեմ ինձ, անընդհատ բժիշկների հսկողության տակ լինեմ, մինչեւ նրանք կհամարեն, որ կարող եմ ավելի ակտիվ գործունեության անցնել: Այժմ արդեն աշխատում եմ, բայց քիչ ծանրաբեռնվածությամբ: Ինձ արգելված է շատ ակտիվ լինելը, ծանրություն բարձրացնելը... իսկ նկարահանումները թեթեւ ռեժիմով են: Մեկ ամիս-ամիսուկես պետք է այս ռեժիմը պահպանվի, հետո արդեն հունի մեջ կընկնեմ»,-ասաց նա:

Բժիշկները դերասանին ցուցումներ են տվել, որոնց պարտաճանաչ կերպով հետեւելու պարագայում նա նման խնդիրների առաջ այլեւս չի կանգնի: Տեղի ունեցածն էլ հենց դերասանի անփութության հետեւանքն է եղել. զբաղվածության պատճառով նա 2-րդ պլան է մղել առողջական հարցերը:

«Կատարվածն իմ իսկ անփութության հետեւանքն էր, որվհետեւ միշտ շատ զբաղված եմ եղել եւ հաճախակի չեմ  այցելել բժշկի: Ամեն դեպքում ասացին, որ այլեւս չի կրկնվի, պարզապես պետք է ավելի հետեւողական լինեմ, անպայման ստուգումների գնամ, որ փաստի առաջ չկանգնեմ, իսկ ես փաստի առաջ էի կանգնել, մահվան հետ, այսպես ասած, աչք աչքի նայեցինք իրար, ես զգացի, որ մահանում են, հազիվ փրկեցին, շատ վատ վիճակում էի, հիմա պետք է ավելի զգույշ լինեմ»,-ասաց նա:

Առողջական խնդիրները, սակայն, դերասանին չեն ստիպում մոռանալ իր դերասանական գործունեության, արվեստի ու դրա հետ կապված խնդիրների մասին: Նա կարծում է, որ ոչ միայն արվեստում, այլեւ ցանկացած այլ բնագավառում զարգացմանը խոչընդոտում է այն, որ տվյալ ոլորտում աշխատում են բազմաթիվ անտաղանդ մարդիկ, ովքեր չեն գիտակցում, որ այդ գործունեությունը ծավալելու շնորհք չունեն:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Խորագիրը՝  Հայտնիներ,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Հայտնիներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog