Գլխավոր էջ » Հայտնիներ
Անջելինա Ջոլիի 8 ինտիմ գաղտնիքները, որ նա կցանկանար մոռանալ  643

Գլխավոր էջ » Հայտնիներ 

Խորագիրը՝  Հայտնիներ,   blog.1in.am

 
Անջելինա Ջոլին ծանր մանկություն է ունեցել և բավականին բուռն երիտասարդություն: Շատ բան կա, որ դերասանուհին կցանկանար մոռանալ իր անցյալի մասին: Նրա գաղտնիքների մի մասը նա ինքն է բացահայտել մյուսներն էլ այն կենսագիրները, ովքեր շփվել են նրանց հետ ովքեր ճանաչել են Ջոլիին «մինչև Փիթը»:
 
 1  14 տարեկանից ապրել է քաղաքացիական ամուսնության մեջ

 
 
Դերասանուհու բառերով, ընտանեկան հարաբերությունների իր առաջին փորձը գրեթե մանկությունից է ունեցել: Անջելինան սկսել է քաղաքացիական ամուսնության մեջ ապրել, երբ նրա 14-ը դեռևս չէր լրացել: Ջոլիի ընտրյալին իրենց տանը ընդունելու նախաձեռնությունը նրա մորն էր պատկանում, այս մասին Ջոլին պատմել է բրիտանական Sun ամսագրին մոր հիշատակին տված հարցազրույցում, ով 2007թ.-ին 56 տարեկան հասակում մահացել էր քաղցկեղից : Բացառապես պատմելով մանկության տարիներից` Ջոլին պատմել է մոր լիբերալ ու ազատ հայացքների մասին: Ջոլին պատմել է.«Իմ ընկերներից մեկը ինձ հետ մեր տանն էր ապրում, երբ ես դեռ 14 տարեկան էի… սա ամենախելացի բանն էր, որ մայրս կարող էր անել. այսպես մենք ստիպված չէինք լինի զբոսայգում չաչանակել:  Անջելինան պատմել է որ երիտասարդ տղայի հետ նա իսկական քաղաքացիական ամուսնական կապի մեջ էր մի քանի ամիս շարունակ: Իսկ  այն, որ Ջոլին դեռևս դպրոց էր հաճախում ամբողջ այդ ընթացքում, բոլորովին չէր անհանգստացնում նրա մորը:
«Մենք միասին ամուսնական կյանքով էինք ապրում երկու տարի շարունակ: Երբ լրացավ 16 տարեկանս ես  սկսեցի  հարսանիք ցանկանալ, և սկսեցի կենտրոնանալ աշխատանքի վրա»:
Դպրոցն ավարտելուց հետո Ջոլին միանգամից սկսում է աշխատել ու ամբողջությամբ աշխատանքին ու իր կարիերային նվիրվում: Ինչպես Անջելինան խոստովանում է, իր առաջին քաղաքացիական ամուսնուց բաժանվելուց հետո` երեք տարիների ընթացքում, նա ոչ-ոքի հետ չի հանդիպել մինչև որ առաջին անգամ պաշտոնապես չի ամուսնացել դերասան Ջոնի Լի Միլլերի հետ:


 
 2  Երկար տարիներ չի շփվել հոր հետ
 


Ջոլիի ու Բրեդի ամուսնության մասին դերասանուհու հայրը` Ջոն Վոյտը« տեղեկացել է լրագրողներից: Ջոլին երկար ժամանակ չի շփվել հոր հետ` չկարողանալով ներել նրան` մորը թողնելու համար: Այժմ հոր հետ կապը քիչ թե շատ հարթվել է, սակայն Ջոլին խոստովանել է, որ հարաբերությունները հարթելն այնքան էլ հեշտ չեն եղել:
«Նա շփվում է երեխաների հետ: Կարծում եմ դա ճիշտ է: Մենք բոլորս էլ մեր կյանքը ունենք, սակայն ընտրեցինք չհիշել անցյալը: Երբ մայրս մահացավ ես պետք է զանգահարեի ու տեղեկացնեի նրան այդ մասին: Ես ցանկանում էի նամակ գրել նրան, քանի որ 6 տարի էր, ինչ էինք խոսել, սակայն ես որոշեցի զանգահարել: Մենք երկու րոպե խոսեցինք: Ես զանգահարել էին նրան աջակցելու և տեղեկացնելու համար` այնպես որ հեռախոսազանգը շատ կարճ տևեց»:



 3  Բուռն երիտասարդությունը քիչ էր մնում նրան գերեզման տաներ
 

 
Անջելինան մի անգամ Բոբ Սայմոնի «60 րոպե» շոուի ժամանակ պատմել է. «Ես իմ ամենավատ ու մռայլ օրերի միջով անցել եմ  ու ողջ մնացել: Ես երիտասարդ չմահացա և դա մեծ հաջողություն է.  շատ արտիստներ չէին դիմանա այն ամենին ինչի միջով ես ստիպված էի անցնել: Շատ պատճառներ են եղել, որ ես այսօր այստեղ չլինեի: Ես չափազանց շատ եմ սիրում ռիսկային քայլերի դիմել, քայլել սուր սայրերի վրա, փորձել ճակատագրին, հաճախ չափազանց հեռուն գնալ»,- խոստովանել է դերասանուհին:
Դերասանուհու պնդմամբ հաճախ նա ամենավատ բաներն է արել. «…սակայն այժմ այդ ամենն արդեն վաղուց անցյալում է»: Ջոլին պատմել է, որ անցյալում բիսեքսուալ է եղել, համբուրվել է սեփական եղբոր հետ, վզին կրել նախկին ամուսնու` Բիլլի Բոբ Տորնտոնի արյունը: Այժմ սակայն նրան դուր է գալիս օրինակելի կնոջ կերպարը:
«Ես դեռ վատ աղջիկ եմ, եղել եմ ու կլինեմ, դա իմ մասնիկն է: Պարզապես այսօր ես Բրեդին ունեմ… և մեր արկածները»,- այս մասին Ջոլին նշել է մի քանի տարի առաջ տված հարցազրույցի ժամանակ:


 
4  Թմրադեղերի ազդեցության տակ հարցազրույց է  տվել
 
 

Ֆրանկլին Մեյերը, ով Անջելինա Ջոլիի թմրանյութերի մատակարարն էր, շոկային մանրամասներ է պատմել դերասանուհու կյանքից Life & Style ամսագրին` պատմելով Ջոլիի` թմրադեղերից ունեցած  կախվածության մասին: Նրա բառերով, 12 տարի առաջ Չառլի Ռոուզի հետ ունեցած իր հարցազրույցի ժամանակ Ջոլին թմրանյութերի ազդեցության  տակ էր: Մայերը պնդում է, որ Ջոլին իրենից կոկային է գնել հաղորդումից առաջ ու հետո: Իսկ հաղորդման ժամանակ դերասանուհին իրեն չափազանց տարօրինալ էր պահում: Դիլլերի խոսքենրով Ջոլիի հետ նա ծանոթացել է հյուրանոցում 1997թ.-ին, իսկ դրանից հետո դերասանուհին իր մշտական հաճախորդներից է դառնում: Ջոլին նրանից կոկային ու հերոյին էր գնում ու մեկ անգամվա համար հարյուրավոր դոլարներով վճարում: Մայերը պատմել է, որ մի անգամ թմրանյութ օգտագործելով Ջոլին սկսել է երեխա որդեգրել ցանկանալու մասին խոսել:
1998թ.-ի դերասանուհին անկեղծորեն պատմում էր իր կախվածության մասին, սակայն ընդգծում, որ դա արդեն վաղուց անցյալում է: Նա պատմել է, որ փորձել է գրեթե ամեն տեսակ թմրանյութ` կոկաին, հերոյին, Էլեսդի, էքստազի, իսկ մարիխուանան նրան արագ ձանձրացրել է քանի որ, իր իսկ պնդմամբ, նրան դուր չէր գալիս հիմար վիճակում հայտնվել ու անընդհատ ծիծաղել:
«Հիշում եմ մի անգամ Դիսնեյլենդ գնալուց առաջ Էլեսդի փորձեցի: Ես սկսեցի Միկի Մաուսի մասին մտածել ինչպես միջին տարիքի տղամարդու մասին« ով  ատում է կյանքը: Թմրանյութերը վտանգավոր են, ես վաղուց եմ թողել այն», – պատմել է Ջոլին:
Ավելի ուշ թմրանյութ վաճառող այդ նույն տղամարդը շոկային տեսանյութ էր հրապարակել, որտեղ Անջելինա Ջոլին երևում էր թմրադեղերի ազդեցության տակ:


 
5  Փորձել է ինքնասպան լինել

 

 
Աստղային կենսագիր Էնդրյու Մորտոնը դերասանուհոու կյանքից մի քանի շոկային փսաստեեր է պատմել,  որոնք բոլորը ներառված են «Աջելինա Ջոլի. արգելված կենսագրություն» գրքում: Գրողը նշում է, որ Ջոլին փորձել է ինքնասպանություն գործել: Դերասանուհին նույնիսկ մարդ էր վարձել, ով կօգներ նրան ազատվել կյանքից:
«Նա դեպրեսիայի մեջ էր, ինքնասպանության մասին մտքեր ուներ ու ասում էր, որ մարդասպանի է վարձել, և պատրաստվում էր վճարել իրեն սպանելու համար, – այս մասին Մորտոնը պատմել է Fox & Friends հեռուստաշոուի ընթացքում: Նա նաև պատմել է, որ աստղը ինքն իրեն վնասել է մարմնի տարբեր հատվածները դանակով կտրելով:
«Նա իրեն վնասել է վզից« կրծքից ու ոտքի  հատվածից: Մեզնից շատերի համար դա կարող է վայրի հնչել, սակայն դա օգնել է նրան ազատվել…»:


 
6  Ծխել ու մերկ լուսանկարվել է
 

Մի քանի տարի առաջ Star Magazine ամսագիրը սկանդալային 8 լուսանկարներ հրապարկեց «Գիշերը, որ Անջելինան կցանականար մոռանալ» խորագրով: Լուսանկարներն արվել էին 1999թ.-ին և երբեք դրանից առաջ չէին հրապարակվել: Ամսագրի շապիկին հրապարակված լուսանկարում Ջոլին վերևի հատվածում ամբողջովին մերկ էր, բերանին ծխախոտ, իսկ վզին գոտի: Այն աղբյուրը, որ լուսանկարները վաճառել է ամսագրին պատմել է, որ դրանք արվել են հերոյինով ու մարիխուանայով անցկացրած 14-ժամյա երեկույթի ժամանակ: Մյուս լուսանկարներում Ջոլին ավելի բաց վիճակում է երևում, իսկ դրանցից մեկում նույնիսկ ամբողջովին մերկ է:

 
7  Հանդիպել է կանանց հետ
 
 
Երիտասարդ հասակում Ջոլին բազմաթիվ ակնթարթային կապեր է ունեցել ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց հետ: 2005թ.-ին Բրեդ Փիթի հետ իր սիրավեպից առաջ Vanity Fair ամսագրին տված իր հարցազրույցում, Ջոլին խոստովանել է իր բիսեքսուալության մասին և որ տարբեր կանանց  հետ հարաբերություններ է ունեցել:
38-ամյա թոփ մոդել Ջենի Շիմիցուն բրիտանական News of the World թերթին տրված իր հարցազրույցի ժամանակ պատմել է Ջոլիի հետ ունեցած իր կապի մասին, ու նշել, թե Ջոլին կարող է աղջիկների համար թողնել Փիթին. «Դա ասես թմրանյութ լինի ու Ջոլին կախվածություն ունի դրանից», – ասել է Շիմիցուն:


 
Շարունակությունը՝ այստեղ.

Խորագիրը՝  Հայտնիներ,   blog.1in.am


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Հայտնիներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017