Գլխավոր էջ » Հայտնիներ
Ամենատգեղ քթերով թոփ 10 հայ հայտնիները /լուսանկարներ/  1258

Գլխավոր էջ » Հայտնիներ 

Խորագիրը՝  Հայտնիներ,   

Մեր հայտնիներից շատերը սովորական բան են դարրձրրել պլաստիկ վիրաբույժներին այցելելը, ինչն իհարկե լավ է, եթե մարդը արտաքնային խնդիրներ ունի։ Շատ հայ հայտնիներ առաջին հերթին դիմում են քթի վիրահատությունների, ոմանք՝ նույնիսկ մի քանի անգամ, մինչև նորմալ արդյունքի են գալիս, իսկ ոմանք էլ՝ չեն գալիս։ Ինչևիցէ, կան նաև այնպիսի հայ հայտնիներ, ովքեր չեն դիմում պլաստիկ վիրահատությունների ու պահպանում են իրենց արտաքնի և այդ թվում նաև քթերի բնական տեսքը, ինչը ինչ խոսք գովելի է, սակայն գուցե այնուամենայնիվ պե՞տք է մտածել պլաստիկ վիրաբույժի օգնությանը դիմելու մասին։ Ուզում եմ ներկայացնել Ձեր ուշադրությանը ամենատգեղ քթերն ունեցոց 10 հայտնի հայերին։
 

10. Սամվել Գրիգորյան

Երգիչ ու հաղորդավար Սամվել Գրիգորյանն ունի ժողովրդական լեզվով ասած «տոլմա քիթ»։ Այն մեծ է ու լայն և յուրօրինակ կոպտություն է մտցնում Սամվելի արտաքնի մեջ։


9. Լիլիթ Մուրադյան

Ունենալով նրբագեղ արտաքին և լինելով գեղեցկադեմ աղջիկ, հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանն ունի… ինքնատիպ քիթ, որը մերթընդմերթ շեղում է ուշադրությունը Լիլիթի արտաքնի առավելություն հանդիսացող կողմերից իր վրա։


8. Ջուս

Ջուսի ինքնատիպ արտաքնին, եթե չասեմ խանգարում, ապա գոնե մեղմ ասած չի օգնում նրա քիթը, որը նեղ է, երկար ու կախ։ Թեև դժվարանում եմ պատկերացնել, թե կոնկրետ ինչ ձևի քիթ կսազեր Ջուսին, բայց հաստատ գիտեմ, որ այսպիսի քիթը նրան բնավ չի գեղեցկացնում։

 


7. Սիլվա Հակոբյան

Ես չգիտեմ, թե ինչու Սիլվա Հակոբյանը այսքան տարիների ընթացքում այդպես էլ չի դիմել պլաստիկ վիրահատություն։ Գուցե նա պահպանողական հայացքների տեր է, կամ էլ նրա խստաշունչ հայրը թույլ չի տալիս, բայց մի բան հաստատ է՝ ես այդպիսի քիթ ունենալ չէի ցանկանա։


6. Արամ MP3

Լինելով մեր էստրադայի ամենադրական ու ամենասիրված կերպարներից մեկն, Արամը նաև ամենատգեղ քթերից մեկի սեփականատերն է։ Ինչ խոսք, դա չի խանգարում նրա տաղանդին ու պոպուլյարությանը, ինչպես նաև երջանիկ ամուսին լինելուն, բայց գուցե այնուամենայնիվ պետք չէ՞ անտեսել պլաստիկ վիրաբուժություն արդի ձեռքբերումները։


5. Անդո

Անդո-Ռաֆո հումորային զույգ անդոն այնքան հումորով է, որ նույնիսկ նրա քիթն է հումորային։ Այնպիսի տպավորություն է, որ նա կենդանություն առած ծաղրանկար լինի ու կատակերգական ժանրում իր գործունեությանը նրա արտաքինն ու հատկապես քիթը շատ են նպաստում, բայց արտաքին գրավչությանը՝ ամենևին…

 


4. Մարգարիտա Բարխոյան

Մարգարիտա Բարխոյանը տաղանդավոր երգչչուհի է ու բավականին բարետես, բայց արի ու տես, որ նրա քիթը խոչընդոտում է նրա սեքսուալությունն ու գեղեցկությունն ընկալելու հարցում, որքան էլ փորձում է ընդգծել դա կարճ շրջազգեստներով ու հարմար անկյան տակ արված լուսանկարներով։


2. Համո-Գագո

Սերիալային այս զույգին բացի իրենց կերպարներից նաև միավորում են նրանց սահմռկեցուցիչ քթերը։ Ու թեև կյանքը առանձին ճանապարհներով է տարել այս զույգին, ես հույս ունեմ, որ այդ նույն կյանքը նրանց մի օր կմիավորի՝ պլաստիկ վիրաբույժի վիրահատական սեղանի վրա… Հատկապես Համոյին (նկարում՝ աջից)…

8

 


1. Հակոբ Հակոբյան

Հակոբ Հակոբյանը մեզ հայտնի է որպես հեռուստահաղորդավար, իսկ այս նյութը կարդալուց հետո՝ նաև որպես հայկական հեռուստաեթերի ամենամեծ քիթն ունեցող մարդը։ Հակոբ ջամ, ինչի՞դ է պետք այդ ծանրությունը, այն էլ 21-րդ դարում։


1. Վարդան Այվազյան

Ու վերջապես, այս ցուցակի «հաղթողը»։ Ճիշտ է, որպես կանոն, հայտնիների մասին խոսելիս, ես ի նկատի չեմ ունենում քաղաքական գործիչներին, բայց կոնկրետ այս թեմայում Վարդան Այվազյանին անտեսելը մահացու մեղք կլիներ իմ կողմից, քանի որ Վարդան Այվազյանի քիթը ոչ թե զուտ քիթ է, այլ լիարժեք վերջույթ, որն իր կյանքով է ապրում։ Հավանաբար, այսպիսի քիթ ունենալու համար մի աշխարհ սուտ է պետք ասել…

1258894564_nazeni_armportal.ru_9

 

Գրառումը` showbusinessscandals.wordpress.com բլոգի 

Խորագիրը՝  Հայտնիներ,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Հայտնիներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017