Գլխավոր էջ » Աստղագուշակ և ավելին...
Ո՞վ կարող է լինել ձեր զույգը. ՀՈՒՇՈՒՄ ԵՆ ԱՍՏՂԵՐԸ  1948

Գլխավոր էջ » Աստղագուշակ և ավելին... 

Խորագիրը՝  Աստղագուշակ և ավելին...,   

Խոյ (21.03- 20.04)
Տաքարյուն Խոյը իր ընտրյալից նախևառաջ պահանջում է ասպետական վարք եւ պաշտամունք:
Քո էներգետիկ հոսքը ճիշտ կընկալիԽոյը' ինչպիսին որ դու ես:
Խելամիտ Կշեռքը կարող է սառեցնել քր կրակը և հանդարտեցնող ազդել ձեր միության վրա:
Խեցգետինը և Այծեղջյուրըամբողջությամբ կընկնեն քո ազդեցության տակ և ինքնակամ կգան քո հետևից անգամ աշխարհի ծայրը:
Տանը հանգիստ մթնոլորտ կստեղծեն Ցուլը և Ձկները:
Հրաժարվիր քո առաջնորդության մտքից Առյուծի կամ Աղեղնավորի հետ միության դեպքում:



Ցուլ (21.04- 20.05)
Դու սեփականատեր ես բոլոր հարցերում,անգամ սիրո: Հարաբերություններում քեզ համար կարևոր են կարգապահությունն ու հավատարմությունը:
Ինքնակամ ենթարկվել քեզ համաձայն են՝ Խոյը,Երկվորյակները,Առյուծը,Կարիճը և Ջրհոսը:
Խեցգետինը և Ձկները կարող են վառել քո մեջ իրական սերը:
Երկու Ցուլերին հեշտ չի լինի:Հարաբերությունները պահպանելու համար պետք է հարմարվել միմյանց:
Անհանգստություն են խոստանում հարաբերությունները Կույսի հետ: Դժվար կլինի դիմանալ նրա ղեկավարելու ցանկությանը:
Այծեղջյուրի անվճռականությունը հավասարակշռությունից կհանի: Նրա հետ պետք է պատրսատ լինել, որ ամեն հարց ինքդ ես լուծելու:

 


Երկվորյակ (21.05-21.06)
Քո պերճախոսությամբ կարող ես զրույցի բռնկվել ցանկացածի հետ, իսկ հետո աննկատ հմայել նրան:
Կապը հաջող կլինի Խոյի, Առյուծի,Կույսի և Աղեղնավորի հետ: Նրանք ընդունակ են քեզ ժամերով լսել և հիանալ քո խոսքով՝ ստանալով իրական հաճույք:
Երկու Երկվորյակն արդեն ամբողջ հարեմ է: Դուք արժանի եք միմյանց՝ ազատասեր, քմահաճ, փոփոխական: Ներդաշնակություն հնարավոր է այն դեպքում, երբ դուք կսկսեք լսել միմյանց: Այսպիսի իրավիճակ է սպասվում նաև Ձկների հետ միության դեպքում: Այստեղ փոխըմբռնումը զգացմունքային մակարդակի վրա է, սակայն խելամիտ որոշումներն ընդունեը շատ դժվար է:
Սիրային հարաբերությունները Կշեռքի և Ջրհոսի հետ ձևավորվում են հեշտ, սակայն ժամանակի ընթացքում կա վտանք փոխադարձ պահանջների:

 


Խեցգետին (22.06-22.07)
Անմատչելի սառնության դիմակի տակ թաքնված է կրքերի հրաբուխ:
Լավ զույգ է քո համար՝ Ցուլը, Կույսը,Կշեռքը, Աղեղնավորը եւ հատկապեսԱյծեղջյուրը : Այսպիսի տղամարդու կողքին դու քեզ ցանկալի կզգաս:
Կասկածները հանգիստ չեն տալիս՝ սիրում է, չի սիրում,դուր է գալիս,դուր չի գալիս այն,ինչ որ անում ես: Դա կարող է պատճառ հանդիսանալ բաժանման Կարիճի և Ձկների հետ: Ամուսնությունը Խոյի և Ջրհոսի հետ երկար չի տևի:
Խեցգետինը հիանալի սիրեկան է: Ցավոք,այդ տղամարդը չի կարող քեզ համար ամուսին լինել:
 


Առյուծ (23.07-23.08)
Առյուծը աստղագուշակի կենտրոնական նշանն է: Իզուր չէ, որ ամբողջ կյանքումդ քեզ կենտրոնում ես զգում:
Առյուծի հետ ամուսնությունը հիանալի է: Դուք ամբողջ կյանքում ցուցադրելու եք շրջապատին,թե որքան մեծ է ձեր սերը:
Դու կողողվես հաճոյախոսություններով, եթե կյանքդ կապես Երկվորյակների,Կշեռքի, Ցուլի կամ Ջրհոսի հետ: Այս տղամարդիկ հասկանում են, թե որքան կարևոր են քեզ համար ուշադրությունն ու նվերները:
Քո տարերքի կրակը ժամանակի ընթացքում կմարի Խեցգետնի, Կարիճի և Ձկների սառը ջրի պատճառով: Կրակի նշակի Խոյը և Աղեղնավորը քեզ համար կլինեն ակտիվ կողակիցներ, սակայն նրանց զսպվածության բացակայությունն ու խայթոցները կհանգեցնեն վեճերի:
 


Կույս (24.08-22.09)
Այն աղջիկները, որոնք ծնվել են այս նշանի տակ՝ աներևակայելի գրավիչ են և հմայիչ:
Ինչպիսի կրակոտ սեր է քեզ սպասվումԽոյի, Աղեղնավորի և Երկվորյակներիհետ: Լավ հոգևոր կապ կստեղծվիԽեցգետնի և Կարիճի հետ: Ուժեղ զգացմունքներ հնարավոր են Ձկների հետ:
Ավելի հեշտ կլինի լեզու գտնել Կույսի հետ: Ճիշտ է, ուժեղ կիրք այս սիրավեպում սպասել պետք չէ, սակայն երկու կողմին էլ ձեռնտու կլինեն հարգալից, հարթ հարաբերությունները:
Քեզ համար դժվար կլինի ներխուժելԱռյուծի կամ Կշեռքի ներքին աշխարհ, առավել ևս ապրել այսպիսի տղամարդու հետ:
Դժվար է հասկանալ և ընդունել զուգակցի դերում Ցուլին կամ Այծեղջյուրին, սակայն կարող եք բաժանել ազդեցության ոլորտները, այսինքն նախօրոք պայմանավորվել համատեղ կյանքի կանոնները: Այս դեպքում հարաբերությունները երկար կտևեն:

 


Կշեռք (23.09-23.10)
«Ոչ մի օր առանց սիրո»՝ այս է Կշեռքի կարգախոսը: Կա սեր՝ կա ապրելու ձգտում:
Իրական ներդաշնակություն է սպասվում Խեցգետնի և Այծեղջյուրի հետ: Հենց այս կենդանակերպի ներկայացուցիչների հետ է հնարավոր երկարատև հուսալի ամուսնություն: Կրակոտ կիրք է խոստանում կապը Խոյի հետ:
Քեզ հաճելի է Առյուծի կամ Աղեղնավորի հետ, այն դեպքում, եթե ինքդ ես ցանկանում պահպանել այդ հարաբերությունները:
Երկվորյակները և Ջրհոսը քեզ հանգիստ չեն թողնի: Ձեզ հետաքրքիր է միասին, բայց դուք հաճախ եք վիճում, այնպես որ այս դեպքում պետք չէ հուսալ երկարատև հարաբերությունների:
Կույսը և Կարիճը Ձեզ համար հրապուրիչ են, բայց ոչ հասանելի:

 


Կարիճ (24.10-22.11)
Դու շատ ընտրողական ես քո կապվածություններում: Ընկերական հարաբերություններ պահպանում ես շատերի , բայց ընկերություն ես անում քչերի հետ: Դինամիկ և կրքոտ, գրավիչ ինչպես մագնիսը: Բայց, չնայած այս ամենին, կարող ես ունենալ հրաշալի ընտանիք, եթե որոշես ամուսնանալ: Կարիճը չի սիրում թեթև սիրախաղ, նա տրվում է ամեն սիրավեպին ամբողջ հոգով և սրտով: Նրանք ենթագիտակցորեն զգում են կեղծ ու իրական զգացմունքները, հետևաբար հազվադեպ են սխալ ընտրություն կատարում զուգընկեր ընտրելիս: Տղամարդ-կարիճները սովորաբար սիրում են իրենց ընտանիքը, սակայն կարող են լինել համառ և էգոիստ: Եթե դուք տվել եք ձեր սիրտը կարիճին, ապա ԻՄԱՑԵՔ, որ նրանք չեն սիրում կիսվել իրենց մտքերով, խանդոտ սեփականատերեր են:
Վատ չեն դասավորվի հարաբերությունները Ցուլի և Կշեռքիհետ:
Առյուծը և Ջրհոսը կնվազեցնեն քո ինքնասիրությունը: Նրանց հետ հաճելի է դուրս գալ մարդկանց շրջապատ:
Ձկները ոչ հարմար տարբերակ է քեզ համար: Սակայն եթե դու դառնաս ավելի նրբանկատ և հանդուրժող, Ձկները քեզ համար կդառնան լավ զույգ:
Հանդիպումը Կարիճի հետ խոստանում է կրքոտ սեր և ոչ պակաս կրքոտ խանդ:Խեցգետնի հետ հավանական են բախումներ: Դու գործում ես բացահայտ,իսկ Խեցգետինը՝ խորամանկորեն:

 


Աղեղնավոր (23.11-21-12)
Դու միշտ շարժման մեջ ես:
Գտիր քո կեսը Երկվորյակների, Ջրհոսիև Կշեռքի մեջ: Նրանք նույնպես քեզ պես շարժուն են և աշխույժ:
Ընդհանուր լեզու կգտնես Կույսերի ևՁկների հետ:
Աղեղնավորը ազատասիրության խորհրդանիշ է: Յուրաքանչյուր ոք, ով փորձում է սահմանափակել քո ազատությունը՝ դառնում է թշնամի:
Բոլորից հաճախ քո ինքնուրույնությանը կբախվեն կրակոտԽոյը և Առյուծը, պրագմատիկ Ցուլն ու Այծեղջյուրը, ինչպես նաև Խեցգետինը: Դու կարող ես գտնել քո սերը և նրանց մեջ, սակայն դա կլինի երջանիկ բացառություն:
 


Այծեղջուր (22.12-20.01)
Այծեղջյուրներն ուշ են ծաղկում,սակայն իրենց հմայքն ու գեղեցկությունը պահպանվում է մինչ ծերություն: Նրան գործնական են ամեն ինչում, նույնիսկ սիրո մեջ:
Այծեղջյուրներն ունեն հուսալիության և կայունության կարիք: Նրանք,որպես կանոն,սիրում են փող հավաքել,երբեմն կարող են նաև ժլատ թվալ,զերծ են մնում ամեն տեսակ պայմանականություններից:
Լավ զուգընկերներն են' Ջրհոս, Ձկներ, Ցուլ, Կույս, Կարիճ, Աղեղնավոր:
Վատ զուգընկերներն են' Խոյ, Խեցգետին և Կշեռք:

 


Ջրհոս (21.01-19.02)
Նրանց շատ է համապատասխանում տվյալ ասացվածքը «Անբողջ աշհարհը սիրում է սիրահարին»: Նրանք սովորաբար իդեալիստներ են, տարված չեն անձնական սիրավեպերով, հետապնդում են վեհ գաղափարներ: Նրանք հավատարիմ և կայուն են սիրո մեջ: Նրանք, որպես կանոն, մի անգամ են սիրահարվում և առհավետ: Նրանք սովորաբար ունեն շատ ընկերներ զարգացման տարբեր մակարդակներին պատկանող, սակայն շատ զգույշ և ուշադիր են զուգընկերոջ ընտրության հարցում: Ջրհոսները սիրում են ոգով ուժեղ և աննկուն մարդկանց, նրանք բազմակողմանի զարգացած մարդիկ են սովորաբար և բազմաբովանդակ և հետաքրքիր ապրելակերպ ունեն: Հեշտ են փոխզիջումների դիմում, խանդոտ չեն:
Լավ զուգընկերներն են՝ Ձկներ, Երկվորյակներ, Խոյ, Կշեռք, Աղեղնավոր, Այծեղջյուր:
Վատ զուգընկերներն են՝ Ցուլ, Կարիճ, Առյուծ:

 


Ձկներ (20.02-20.03)
Ծնված են սիրո համար՝ կրքոտ և բանիմաց,հմուտ են սիրո հարցերում՝ ֆիզիկական,թե հոգևոր: Շատ պահանջկոտ և խոցելի են: Զուգընկերոջ մեկ անզգույշ խոսքը կամ արտահայտությունը կարող է սիրո հուրը մարել: Ձկները, հատկապես կին-ձկները, շատ են տարվում սիրո երազանքներով, բազմաթիվ երևակայություններ ունեն սիրո մասին: Տղամարդ-ձկները հաճախ անվստահ են, քանի որ վախենում են մերժված լինել: Կին-ձկները զարմանալիորեն գեղեցիկ են,նրանք շատ տղամարդկանց սրտեր են նվաճում: Հաճախ վաղ են ամուսնանում: Տղամարդ-ձկները լավ ամուսնիններ են, ամբողջ կյանքը նրանց հետ վերածվում է մեղրամսի:
Լավ զուգընկերներն են՝ Խոյ,Ցուլ,Խեցգետին,Կարիճ,Այծեղջյուր,Ջրհոս:
Վատ զուգընկերներն են՝ Կույս և Երկվորյակներ:






 

Խորագիրը՝  Աստղագուշակ և ավելին...,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Աստղագուշակ և ավելին... բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog