RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Աստղագուշակ և ավելին...

Ինչպիսին կլինի 2017 թվականը. կանխատեսումներ աստղաբանից  2786

loading...
Загрузка...
 
 

Խորագիրը՝  Աստղագուշակ և ավելին...,   


Ինչպիսին կլինի 2017 թվականը. կանխատեսումներ աստղաբանից

  Հարցում

Կարևո՞ր է Ձեզ համար 1-ին երեխայի սեռը (արական):


Կարդալ Top- հոդվածներ


Աստղաբան Էլյա Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է աքաղաղի տարվա՝ 2017 թվականի իր կանխատեսումներին: Աստղաբանի խոսքով այս տարին փոփոխությունների տարի է, որին չարժե դիմադրել, պետք է ձգտել կամավոր ազատվել այն բանից ինչը խանգարում է առաջընթացին: Տարին հաջող կլինի, եթե օգնենք փոփոխություններին, ոչ թե խանգարենք:

Արևելյան կանխատեսման տվյալներով տարին վարդագույն Աքաղաղի տարի է, որի ղեկավարումն իրականացնում են Յուպիտերն ու Սատուրնը: Յուպիտերը գտնվում է Կշեռքի կենդանակերպում (Հայաստանը կշեռք է), տալիս է բարեկեցություն և ճամփորդելու հնարավորություններ, իսկ Սատուրնը պահանջում է պահպանել կարգ ու կանոն: Նա պատասխանատվության մոլորակ է, մարդուն դնում է դժվար աշխատանքի մեջ այնքան, մինչև մարդը սովորի իրեն ղեկավարել:
2017-ի թվանշանների գումարը մեկն է, տարին աշխարհում դնում է նոր սկիզբ, սկսվում է նոր գործունեություն, առաջանում են նոր բացահայտումներ:
 


 

Աստղաբանը խորհուրդ է տալիս Վագրի և Օձի տարում ծնվածներինմ խուսափել ճանապարհորդությունից, հետևել առողջությանը, քանի որ դժվար տարի է սպասվում:
 


Հրեշի տարում ծնվածի համար տարին պահանջում է զգուշանալ հատկապես անձնական և առողջական խնդիրներից:


Տարին հաճելի է Եզի, Աքաղաղի, Այծի, Ձիու և Խոզի տարում ծնվածների համար:
Ըստ աստղաբանի յուրաքանչյուր մարդ ունի իր անհատական տարին, բոլորի համար տարին միատեսակ չի կարող լինել, յուրաքանչյուրն ապրում է իր ճակատագրով: Օրինակ, եթե մարդու տարիքը բաժանվում է 4-ի առանց մնացորդի, կգտնվի ֆինանսական դժվարություններ մեջ, իսկ եթե բաժանելուց առաջանա մեկ մնացորդ, կունենա ֆինանսական հաջողություններ: Հատկապես Հայաստանում դեռ շարունակվում է հաջողությունների տարին, միայն հյուսիսային շրջաններում երաշտ է սպասվում, իսկ Հայաստանում չի սպասվում ոչ մի տարերային աղետ:
 


Առնետ-Նրա համար տարին լավ է, նրան չի հետաքրքրում հասարակության գործերը:
 


Եզ– Նրա համար հանգստի տարի է:
 


Վագր-Նա իրեն լքված և դժբախտ կզգա: Նրա համար ապստամբելու տարի է, շարունակում է պայքարել:
 


Կատու– Նրան ծիծաղելի են թվում շքերթները, նա տանում է դժվար տարի:
 


Հրեշ-Նա գիտակցաբար հեռու է մնում գործելուց, բայց փայլելու հնարավորություն կգտնի:
 


Օձ– Նրա համար տարին դաժան է, նա ծույլ է, Սատուրնը չի սիրում ծույլերին, նա հուսահատություն կապրի:
 


Ձի– Նա աշխատասեր է, համարձակ, կանցնի աշխատանքի, լավ տարի է:
 


Այծ-Նա հրաժարվում է աշխատանքից, հանգստանալու տարի է, կուզենար որ շատ երկարեր տարին:
 


Կապիկ-Չնայած, որ կապիկի տարին ավարտվեց, բայց նա դրան չի անհանգստացնում, նրան հետաքրքրում է Աքաղաղի տարին:
 


Աքաղաղ-Աքաղաղի մոտ ամեն ինչ ծաղկում է, բայց աշխատել պետք է ապրելու համար: Բարեբախտաբար Սատուրնը ապահովում է կարգ ու կանոնը:
 


Շուն-Նա վագրի նման հիասթափված է, բայց պայքարը շարունակում է գաղտնի: Տարին նրա համար ծանր կլինի:
 


Խոզ-Այս տարի աշխատանքը շահ կբերի խոզին: Ամեն ինչ դասավորվում է դեպի լավը:
Հուսանք, որ 2017 թվականը բարենպաստ կլինի աշխարհի, մասնավորապես, Հայաստանի համար: 
 

Հեղինակ՝ Լիանա Հարությունյան


 




loading...
Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

Загрузка...

Այլ հոդվածներ Ինչպիսին կլինի 2017 թվականը. կանխատեսումներ աստղաբանից  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Աստղագուշակ և ավելին... բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Աստղագուշակ և ավելին... | Ավելացրեց: haykblbulyan (29.01.17) Դիտումներ: 2786 | Տեգեր: կլինի, աստղաբանից, Կանխատեսումներ, թվականը., 2017, Ինչպիսին | - Վարկանիշ -: 0.0/0
loading...