Գլխավոր էջ » Աստղագուշակ և ավելին...
Ինչպե՞ս գրավել տղամարդուն՝ ըստ կենդանակերպի նշանի  1921

Գլխավոր էջ » Աստղագուշակ և ավելին... 

Խորագիրը՝  Աստղագուշակ և ավելին...,   blog.1in.am

Որքան էլ թույլ սեռը ցանկանա, բոլոր տղամարդկանց հնարավոր չէ դուր գալ, բայց կարելի է որոշել, թե կոնկրետ որ տղամարդկանց ենք դուր գալիս:

Տղամարդ-խոյ

Այս նշանի տղամարդիկ շատ աշխույժ են, ուժեղ ու տղամարդկային, բայց իրենց նման կանանց չեն սիրում: Նրանք նախընտրում են կամային ու ակտիվ կանանց: Խոյին գրավելու համար հետևեք գլխավոր կանոնին՝ եղեք կամային, բայց հարմարվող, չէ՞ որ այս նշանի տակ ծնված տղամարդիկ սիրում են նվաճել կնոջը:

Տղամարդ-ցուլ

Ցուլի նշանի տակ ծնված տղամարդիկ հետևողական ու ողջախոհ են և կնոջից նույնն են ակնկալում: Եթե նրան ցույց տաք ձեր համեստությունը, խելացիությունն ու կայունությունը, նրանք ընդմիշտ կբացեն իրենց սիրտը ձեր առաջ: Իսկ եթե նաև գովեք նրանց նյութական հաջողությունների համար, ապա ամեն ինչ երաշխավորված է: Եվ բացի այդ` խանդի առիթ չտաք ձեր տղամարդուն, որովհետև նրանք չեն հանդուրժում կնոջ դավաճանությունը:

 

Տղամարդ-երկվորյակ

Այս տղամարդկանց դուր են գալիս ամենատարբեր կանայք, ընդ որում նրանց արտաքինն այդքան էլ կարևոր չէ: Երկվորյակներին գրավելու համար պետք է հետաքրքիր զրուցընկեր լինել, կրել վառ հագուստ, օգտագործել թանկ օծանելիք և խրախուսել սեքսուալ խաղերը:

Տղամարդ-խեցգետին

Խեցգետինները սիրում են հոգատար, ընտանեկան և զգայուն կանանց: Նրանց համար կարևորը հոգատարությունն է, ընտանիքն ու երեխաները: Խեցգետինները փնտրում են կանանց, ովքեր պատրաստ կլինեն կիսել իրենց ուրախությունն ու տխրությունը: Գլխավոր հատկանիշները, որ խեցգետին տղամարդիկ գնահատում են, հավատարմությունը, վստահությունն ու անշահախնդրությունն են:

Տղամարդ-առյուծ

Առյուծները գրավիչ արտաքինի և սեքսի իսկական երկրպագուներ են: Առյուծին դուր գալու համար բավարար է միայն գլուխ հանել իր բոլոր երկրային պահանջներից: Կինը պետք է գեղեցիկ ու խնամված լինի, չունենա ավելորդ քաշ ու հիվանդ մաշկ: Եթե կինը հետևում է իրեն և վատ սիրուհի չէ, ապա երկարատև հարաբերությունները երաշխավորված են:
 

 

Տղամարդ-կույս

Այս նշանի տղամարդիկ ամենաանկայուն մարդիկ են, ուստի այն կանայք, ովքեր ցանկանում են դուր գալ կույսերին, պետք է լինեն էմոցիոնալ առումով կայուն: Կույսերը շատ լուրջ են վերաբերվում մաքրությանը և կարգ ու կանոնին, ուստի կնոջ ընտրության հարցում նրանց համար գլխավորը մաքրասիրությունն է. կինը պետք է լինի ընդօրինակման առարկա: Կնոջ արտաքինի մեջ կույսերը գնահատում են մեծ աչքերը, բնականությունն ու կարմիր այտերը:

Տղամարդ-կշեռք

Այս տղամարդկանց դուր գալու համար կինը պետք է նրբագեղ շարժուձև, նուրբ ճաշակ ու էլեգանտություն ունենա: Նրանք չեն սիրում վուլգար կանանց և ընտրում են ներքին գեղեցկություն ունեցողներին, ովքեր հստակ գիտեն, թե ինչ են ուզում կյանքից:

Տղամարդ-կարիճ

Այս տղամարդկանց գրավելու համար պետք է գործի դնել ողջ սեքսուալությունը: Մի վախեցեք անկաշկանդ լինել. դա միայն կգրավի կարիճին: Կարիճին հմայելու համար պետք է «դիվանագետ» լինել: Բանն այն է, որ կարիճներն անընդհատ փոխում են իրենց տրամադրությունը, անգամ սխալ ինտոնացիայով արտաբերած մի քանի բառը կարող են հունից հանել կարիճներին:
 

 

Տղամարդ-աղեղնավոր

Կինն առաջին հերթին պետք է խելացի լինի, որպեսզի գրավի աղեղնավորին: Զարգացվածությունն ու կարդացվածությունը նրան գրավելու գլխավոր «զենքը» կլինեն: Կինը պետք է լինի բնական, անկաշկանդ, անընդհատ փոխի արտաքին տեսքն ու ոճը: Այս դեպքում կինն իսկական իդեալ կլինի աղեղնավորի համար:

Շարունակությունը՝ այստեղ.

Խորագիրը՝  Աստղագուշակ և ավելին...,   blog.1in.am


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Աստղագուշակ և ավելին... բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog