RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Աստղագուշակ և ավելին...

Ինչ են բացահայտում դեմքի տարբեր հատվածների կնճիռներն ու հետքերը Ձեր առողջության մասին  1502

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Աստղագուշակ և ավելին...,   


Ինչ են բացահայտում դեմքի տարբեր հատվածների կնճիռներն ու հետքերը Ձեր առողջության մասին

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Եթե ուշադիր նայեք, ապա կտեսնեք, որ բոլորիս դեմքին բազմաթիվ կնճիռներ, երկար «գծեր» ու պիգմենտային հետքեր կան։ Իսկ գիտե՞ք, որ դրանք կարող են Ձեր մասին շատ ավելին պատմել, քան Ձեր տարիքի մասին հուշելը։- գրում է  BlogNews.am-ը:

Հետազոտող բժիշկները պնդում են, որ դեմքն ու դրա արտաքին տեսքն ուղղակիորեն կապված են մարմնի այլ մասերի հետ։ Այդ իսկ պատճառով, եթե ուշադիր նայեք Ձեր դեմքին, ապա կարող եք նկատել, թե ինչ ազդանշանների մասին է զգուշացնում Ձեր օրգանիզմը՝ դրանք արտացոլելով Ձեր դեմքին։
Որոշ դեպքերում սա կարող է չափազանց կարևոր լինել։

Նախկինում մենք նույնիսկ պատկերացնել անգամ  չէինք կարող, որ դեմքը կարող է այսքան շատ բան պատմել մեզ մեր մասին։
 

Յուրաքանչյուր գիծ ու յուրաքանչյուր կնճիռ իր իմաստն ունի։ Նույնիսկ մեր մարմնին առաջացած պիգմենտային հետքերը պատահականություն չեն։
 

 1  Հորիզոնական խորը գծեր ճակատի վրա

 

Այս կնճիռներին հաճախ անվանում են «անհանգստության  գծեր», որովհետև դրանք ասես իրենց մեջ կուտակում են հսկայական չափի սթրես։ Եթե այս գծերը բավականաչափ նկատելի են Ձեզ մոտ, ապա Դուք պետք է ավելի հաճախ հանգստանաք ու թուլանաք։ Հաճախակի մեկնեք հանգստի։

Բացի այդ, այս հատվածն ուղղակիորեն կապված է մարսողական համակարքի  հետ։ Հնարավոր է՝ Դուք չափազանց շատ շաքար կամ ճարպ եք օգտագործում կամ քիչ քանակությամբ ջուր խմում։

 


 Կնճիռներ աջ հոնքի մոտ

 

Ուղղահայաց կնճիռներն այս վայրում երիկամների հետ կապված ակնհայտ խնդիրների մասին են վկայում։ Եթե ցանկանում եք, որ դրանք անհետանան Ձեր դեմքից, անհրաժեշտ է առողջացնել այդ ներքին օրգանը։ Սկսեք ավելի շատ բանջարեղեն, քաղցր մրգեր ու ամբողջական հատիկներով մթերքներ օգտագործել։ Նվազեցրեք սուրճի, կծուի ու աղի օգտագործումը։ Իսկ եթե կարծում եք, որ հնարավոր է՝ ավելի լուրջ խնդիրներ ունեք երիկամների հետ, ապա անմիջապես բժշկի դիմեք։

 


 Կնճիռներ ձախ հոնքի մոտ

 

Դեմքի այս հատվածն ուղղակիորեն կապված է փայծաղի հետ։ Այս հատվածի կնճիռները հուշում են, որ այդ օրգանի հետ կապված խնդիրներ ունեք։
Այս օրգանի աշխատանքը կապված է նաև շաքարի չարաշահման հետևանքով ենթաստամոքսային գեղձի խանգարման հետ։ Պարզապես փորձեք հնարավորինս նվազեցնել այն Ձեր սննդակարգում։ Քաղցր թխվածքաբլիթների փոխարեն չրեր օգտագործելը լավ սկիզբ է։ Դե իսկ թե էլ ինչից է անհրաժեշտ հրաժարվել, թերևս ինքներդ ավելի լավ գիտեք։

 


 Կնճիռներ աչքերի անկյուններում

 

Այսպիսի բան հաճախ չեք տեսնի, սակայն որոշ մարդկանց մոտ կնճիռներ հայտնվում են նաև այստեղ, և այն սեզոնային ալերգիայի հետևանք է։

Որքան էլ տարօրինակ հնչի, այս հատվածը կապված է նաև Ձեր լիբիդոյի հետ։ Եթե Ձեր դեմքի այս հատվածում կնճիռներ են հայտնվել, ապա հնարավոր է՝ Դուք սեռական հարաբերությունների՝ սովորականից ավելի քիչ անհրաժեշտություն եք զգում։ Հնարավոր է՝ ժամանակն է ավելի քիչ անհանգստանալ։


 Շրջանակներ կամ տոպրակներ աչքերի տակ

 

Այս կնճիռներն այլ կերպ անվանում են նաև «բադերի թաթեր»։ Եթե Դուք սրանցից չունեք, ուրեմն բավականաչափ չեք ծիծաղում։ Հակառակ դեպքում անկասկած դրանք կհայտնվեին Ձեր դեմքին։

Դա խնդիր է միայն այն դեպքում, երբ այդ կնճիռները խորն են, և կարող է հուշել արագ զարգացող տեսողական խնդրի մասին։ Դադարեք այդքան հաճախ նայել Ձեր հեռախոսի էկրաններին, խուսափեք հեռուստացույց դիտելուց ու հնարավորինս քիչ օգտվեք համակարգչից։ 
«Բադերի թաթիկները» կապված են նաև որոշ ներքին օրգանների՝ մարսողական համակարգի, երիկամների ու լյարդի հետ։ Փորձեք ինքներդ Ձեզ համոզել ավելի շատ շարժվել ու անցնել առողջ ապրելակերպի։  

 


 Շրջանակներ կամ պարկեր աչքերի տակ

 

Մենք բոլորս էլ տեսնում ենք դրանք առավոտյան հայելու մեջ նայելիս, երբ բավականաչափ չենք քնում։ Սակայն եթե Դուք այն տեսնում եք ամեն օր, ապա ամենայն հավանականությամբ երիկամների հետ կապված խնդիր ունեք։ Սկսեք ավելի շատ մրգեր ու բանջարեղեն ուտել, ինչպես նաև փորձեք ավելի շատ ջուր խմել օրվա ընթացքում։ 
Աչքերի տակ մեծ պարկերը կարող են հուշել նաև արյունատար համակարգի խնդիրների մասին։ Դուք պետք է պայքարեք մաշկի շրջանառության մասին։ Յոգան կամ մերսումը հրաշալիորեն կօգնեն։ Իսկ եթե Դուք ինքներդ էլ նկատում եք, որ դա լուրջ խնդիր է դառնում, ապա դիմեք բժշկի։

 


 Պիգմենտային հետքեր այտերին

 

Եթե այտերին բաց կամ մուգ գույների հետքեր են հայտնվում, դա կարող է որոշ ներքին օրգանների հետ կապված խնդիրների մասին վկայել։ Առաջին հերթին, ամենայն հավանականությամբ Դուք վատ եք սնվում։ Երկրորդը՝ ամենայն հավանականությամբ ծխում եք, որովհետև արդեն վաղուց Ձեր թոքերը թույլ են։ Դուք պետք է սկսեք շնչառական վարժություններ կատարել ու սովորել կառավարել Ձեր շնչառությունը։ Թոքերն արդյունավետորեն մաքրում է առավոտյան վազքը։

 


 Պզուկ կամ այտուցված մաշկ քթի ծայրին

 

Կարմիր քիթը կարող է և խնդիր չլինել, սակայն կարմրածությունը քթի այս հատվածում կարող է արյունատար համակարգի անբավարար աշխատանքի մասին վկայել։ Դուք արյան ճնշման հետ կապված խնդիներ կարող եք ձեռք բերել։ Եթե այս խնդիրը Դուք վաղուց ունեք և ուշադրություն չեք դարձնում դրան, ապա թերևս այժմ ժամանակն է բժշկի դիմել։

 


 Կնճիռներ բերանի շրջակայքում

 

Շատ մարդիկ այս հատվածում ուղղահայաց կնճիռներ ունեն, իսկ այս հատվածը նյարդային ուղիներով ուղղակիորեն կապված է հաստ աղու հետ։ Այս ներքին օրգանի մասին քչերն են մտածում, սակայն դրա առողջությունը չափազանց մեծ ազդեցություն է թողնում ծերության տարիքում կյանքի որակի վրա։ 
Բարեբախտաբար, այն վերականգնելն ու դրա առողջությունը պահպանելը հեշտ է, անհրաժեշտ է մանրաթելերով հարուստ սնունդ ու բավականաչափ քանակությամբ վիտամին D օգտագործել, մի փոքր ֆիզիկական աշխատանք ու մի փոքր ավել հեղուկ։


Շարունակությունը՝ այստեղ.




 


 

 

 
 
 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչ են բացահայտում դեմքի տարբեր հատվածների կնճիռներն ու հետքերը Ձեր առողջության մասին  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Աստղագուշակ և ավելին... բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Աստղագուշակ և ավելին... | Ավելացրեց: haykblbulyan (23.09.16) Դիտումներ: 1502 | Տեգեր: ԻՆՉ, Են, Ձեր, Ու, տարբեր, դեմքի, հետքերը, հատվածների, կնճիռներն, բացահայտում | - Վարկանիշ -: 0.0/0