RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Աստղագուշակ և ավելին...

Ի՞նչ է սպասվում Աստղակերպի 12 նշաններին 2016 թվականին. աստղաբան-էզոթերիկի կանխատեսումները  5244

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Աստղագուշակ և ավելին...,   168.am


Ի՞նչ է սպասվում Աստղակերպի 12 նշաններին 2016 թվականին. աստղաբան-էզոթերիկի կանխատեսումները

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 

Աստղաբան-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանն այսօր հրավիրված ասուլիսին ներկայացրեց 2016թ. աստղաբանական կանխատեսումները: Նա նախ նշեց, որ Կապիկը համարվում է անկյունաքարային տոտեմ, և հինդուիզմի մեջ դա արտացոլված է Հանուման աստծո կերպարով՝ ակտիվություն, կրակային դրսևորում, նոր ուղիների հարթում. «Եվրոպական և հայկական տրադիցիաներում դա Արևն է և Առյուծը, որովհետև զոդիակի 12 նշաններից միակն է, որին ղեկավարում է հենց արեգակը:

Տարին սկսում է մեկնարկել Արեգակը և յոթնամյա նոր փուլ է մեկնարկում: Ընթացիկ 2015թ., էներգիաներն արդեն սպառված են, անցնում էր Մարսի ազդեցության ներքո, իսկ 2016-ը կանցնի Արեգակի ազդեցության ներքո: Ըստ Արևելյան տոնացույցի՝ տարին մեկնարկում է փետրվարի 8-ին, ինչը կապված է լուսնի շարժման հետ, իսկ ըստ մեր տրադիցիաների՝ մարտի 21-ին: Սա անփոփոխ է: Ակտիվություն ցուցաբերելու է աստղաբանական եռանկյունը՝ Առյուծը, Խոյը և Աղեղնավորը, որոնք կլինեն դոմինանտ: Տարին բավական հագեցած է լինելու և անցնելու է ճակատագրի փոփոխական նշանով, որը ցույց է տալիս անկանխատեսելի իրադարձություններ: Սա համահունչ է Ջրհոսի դարաշրջանի անակնկալ դրսևորումներին և արագ տրանսֆորմացիաներին: 2015թ. նախապատրաստման տարի էր, և այն փոփոխությունները, որոնց ականատեսը եղանք, ընդամենը նախապատրաստման փուլ էր, որը պետք է մեկնարկի 2016թ.-ից: Այդ կարճ փուլը կտևի 3 տարի՝ 2016, 2017, 2018թթ., իսկ հիմնական փուլի մեկնարկը կտրվի 2019թ.»:

Աստղաբանը նշեց, որ տարին բաժանվում է 5 ֆազաների. «1-ինը՝ մարտի 21-ից հունիսի 1-ը, որը կունենա իմպուլսիվ դրսևորումներ, ագրեսիա, արագ վերադասավորումներ, գեոպոլիտիկ դաշտում արագ փոփոխություններ: 2-րդ ֆազան հունիսի 2-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածն է, որը պայմանականորեն անվանում ենք բռնկման շրջան: Այս փուլում բավականին մեծ վերադասավորումներ են սպասվում հատկապես Արևելքից, այսինքն՝ դոմինանտ կլինեն Ռուսաստանը, Չինաստանը և Հնդկաստանը: 3-րդ շրջանն օգոստոսի 3-ից հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածն է, որը պայմանականորեն անվանում ենք պայթյուն, սա, իհարկե, նեգատիվ իմաստով չէ, այլ՝ վերադասավորումների նոր փուլ է սկսվում: Այստեղ դոմինանտ կլինի Չինաստանը, իսկ Ռուսաստանն այս շրջանում կտրուկ ձևով կանցնի մրցակիցներից: Սա մեզ վրա իր խոշոր հետքը թողնելու է: 4-րդ ֆազան հոկտեմբերի 4-ից մինչև դեկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածն է, սա կոչվում է այրում: Այս փուլը շատ կարևոր ենք համարում, քանի որ հենց այս շրջանում են ամբողջ կուտակումներն ի մի բերվում: Բավականին հետաքրքիր դրսևորումներ կլինեն: Տարին կամփոփի վերջին՝ 5-րդ ֆազան, որը կսկսվի դեկտեմբերի 4-ից և կտևի մինչև 2017թ. փետրվարի 13-ը, սա կոչվում է ամբողջացում»:

Ըստ այս ֆազաների՝ աստղաբանը ներկայացրեց, թե ինչ է սպասվում Աստղակերպի 12 նշաններին՝ 2016թ.

«Խոյ– Բավականին հետաքրքիր տարի է սպասվում՝ բուռն փոփոխություններով, էմոցիաներով լի: Հատկապես 1-ին և 4-րդ ֆազաները շատ օգտակար ու բռնկուն կլինեն Խոյերի համար: Տարին հագեցած կլինի ճակատագրական իրադարձություններով, որոնք հեռու կլինեն որևէ տեսակի կառավարումից: Պետք է զգուշանալ շատ քննադատելուց, քանի որ դա կարող է Խոյերին հասցնել մարդատյացության: Քննադատելու պրոցեսից եթե Խոյերը զերծ մնան, ապա տարին կրակային եռանկյունու ներքո բավական խոստումնալից կլինի:

Ցուլ- Տարին հագեցած ու խոստումնալից է հատկապես խոսքի առումով՝ նոր փուլի անցման տեսանկյունից, քանի որ տարվա ընթացքում կհանդիպեք խոշոր դժվարությունների, որոնք անհրաժեշտ դժվարություններ են, և միայն դրանք հաղթահարելով՝ այս նշանը կարող է իր մեջ բացահայտել այն հատկությունները, որոնց մասին տեղյակ չէ: Տարին հագեցած է նաև բավական դրական միտումներով՝ ճանապարհորդություններ՝ ուղղակի հաճույքի, դրական էմոցիաներ կուտակելու համար: Այս առումով բավական խոստումնալից է 3-րդ ֆազան:

Երկվորյակներ- Յուրահատուկ հաղթանակների ու հաջողակ տարի է: Տարվա հաջողակ նշաններն են Երկվորյակներն ու Այծեղջյուրները: Բոլոր խնդիրների իրագործման և լիակատար արտահայտման համար ամենաբարենպաստ շրջանն է: Շատ բարենպաստ են 3 ֆազաները՝ 1-ին, 3-րդ և 4-րդ:

Խեցգետին- Շատ հետաքրքիր տարի է սպավում, քանի որ տարին լի է բացահայտումներով: Խեցգետնի նշանի տակ է գտնվում Հոլանդիան, որտեղից սպասվում են հետաքրքիր բացահայտումներ: Այն, ինչ երկար տարիներ թաքնված է եղել, այս տարի շատ ուրույն ու գեղեցիկ ձևով կբացահայտվի: Խոսքն ու հռետորությունը շատ կարևոր են Խեցգետինների համար, և հիմնական հաղթանակներն ու հաջողություններն այս գծով են շարժվում: Այս նշանի համար հաջողակ է 1-ին ֆազան:

Առյուծ- Բոլոր 5 ֆազաներում Առյուծը գործում է դինամիկ հաջողություններով, թերևս միակ զգուշացումն այն է, որ շատ չհանգստանան այդ ամբողջ կուտակված հաջողություններից և փորձեն մի փոքր ավելի զսպել իրենց էգոցենտրիկ կառուցվածքը, որը միշտ հատուկ է այս նշանին:

Կույսեր– Կույսերի և Առյուծների համար կատարյալ հաջողակ տարի է: Կույսերը նույնպես կարող են օգտվել բոլոր 5 ֆազաներից, ուղղակի մի տարբերությամբ, որ Կույսերի մոտ կարող է այդ ճակատագրի շրջված նշանն ավելի վառ արտահայտվել: Այսինքն՝ միանգամայն նոր ճակատագրական փոփոխություն:

Կշեռքներ- Մի փոքր դժվարություններ կզգան, քանի որ շատ բարդ տարի է սպասվում, նաև՝ հաղթանակներով լի: Ուղղակի փոփոխությունների դինամիկան մի փոքր սկեպտիկ ազդեցություն կարող է կուտակել, հետևաբար՝ մի փոքր վերլուծությունը կօգնի ավելի ճիշտ ուղղություններ գտնել: Ճակատագրական խիստ իրադարձություններ են սպասվում, որոնք հեռու կլինեն որևէ միջամտությունից:

Շարունակությունը՝ այստեղ.


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ի՞նչ է սպասվում Աստղակերպի 12 նշաններին 2016 թվականին. աստղաբան-էզոթերիկի կանխատեսումները  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Աստղագուշակ և ավելին... բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ




Աղբյուրը: http://168.am/2015/12/16/575309.html
Կատեգորիա: Աստղագուշակ և ավելին... | Ավելացրեց: haykblbulyan (17.05.16) | Հեղինակ: 168.am Դիտումներ: 5244 | Տեգեր: Աստղագուշակ և ավելին | - Վարկանիշ -: 0.0/0