RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Աստղագուշակ և ավելին...

Ահա, թե ինչպիսի կանանց են նախընտրում կենդանակերպի տարբեր նշանների տղամարդիկ  2080

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Աստղագուշակ և ավելին...,   blog.1in.am


Ահա, թե ինչպիսի կանանց են նախընտրում կենդանակերպի տարբեր նշանների տղամարդիկ

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



Աստղագետները կարծում են, որ այս կամ այն կենդանակերպի նշանի ներկայացուցիչներից յուրաքանչյուրն ունի իր պատկերացումները իդեալակն կնոջ մասին:
 


Մի անհանգստացեք, եթե ձեր նախընտրած տղամարդը ընտրում է կանանց, որոնք ձեզ ընդհանրապես նման չեն:
 


Իմանալով նրա նախընտրությունները՝ ըստ կենդանակերպի նշանի, դուք կունենաք նրա սիրտը գրավելու բոլոր հնարավորությունները, և դառնալու նրա երազանքների կինը: Եկեք տեսնենք, թե ինչ կանայք են դուր գալիս ուժեղ սեռի կենդանակերպի նշաններին:

Խոյերը նախընտրում են ակտիվ և նպատակասլաց կանանց: Շատ քիչ հնարավորություն կա, որ նրանք ուշադրություն կդարձնեն գորշ մկնիկի վիա: Նրանց իդեալական կինը միշտ լավ տեսք է ունենում: Միշտ շարժվում է իր նպատակներին ընդառաջ: Նրանից ճառագում է պոզիտիվ, ինքնավստահություն և լավ էներգիա:

Ցուլերը գերադասում են ռացիոնալ, խելացի և նույնիսկ դոգմատիկ կանանց: Նրանք չեն գնահատի հիմար և թեթևամիտ կանանց: Այս նշանի ներկայացուցիչները ցանկանում են իրենց կողքին տեսնել ակտիվ կնոջ, ով ոչ միայն նվիրված կլինի այլ նաև լավ տնտեսուհի: Ցուլերը կանանց մեջ սիրում են խելքը, հուսալիությունը և քաջությունը:

Երկորյակներն ինքնատիպ որսորդներ են: Նրանք սիրում են նվաճել կնոջը: Կնոջ մեջ գնահատում են հանելուկային լինելը: Նրանց հունից հանում է այն բանը, երբ նրանք մինչև վերջ համոզված չեն լինում, արդյոք կինը սիրում է, թե ոչ: Նրանք գերադասում են այն կանանց, ովքեր մտորումների առիթ են տալիս:

Խեցգետինները նախընտրում են ուժեղ կանանց, ովքեր կարող են օգնել իրենց լուծել խնդիրները: Խեցգետինները հավերժ հավատարիմ կլինեն նրան, ով նրանց համար կյանքում ուղեցույց կլինի, կառաջնորդի և խորհուրդներ կտա: Նրանք գնահատում են տնարարությունը, գեղեցկությունը և կնոջ հոգևոր աշխարհը:

Առյուծները սիրում են վառ կանանց, ովքեր տարպերվում են շրջապատից: Բայց պարտադիր չէ, որ խոսքը արտաքինի մասին լինի: Իրենց ընտրյալի արտաքինին նրանք մեծ նշանակություն չեն տալիս: Առյուծների համար առավել կարևոր է կնոջ անհատականությունը, թե ինչպես է նա մատուցում իրեն:

Կույսերը սիրում են կարիերիստներին: Կույսերը հազվադեպ են ուշադրություն դարձնում հուզական և ռոմանտիկ կանանց: Կնոջ մեջ նրանք առաջին հերթին գնահատում են նրանց գործունյա լինելը, նպատակասլացությունը, փառամոլությունը և կամքի ուժը: Իրնենց կողքին նրանք տեսնում են բարձր պաշտոնի կանանց:

Կշեռքները պաշտում են շփվող կանանց: Նրանց համար շատ կարևոր է ընկերների և հարազատների կարծիքը: Դրա համար էլ նրանց երազանքների կինը պետք է նրանց դուր գա: Ավելին՝ տղամարդ կշեռքների երազանքների կինը պետք է հիանալի արտաքին տվյալներ ունենա, խելացի լինի, կիրթ և շատ հետաքրքրություններ ունենա:

Կարիճները սիրում են մոդայիկ, շքեղ, խելացի և ուժեղ կանանց: Սկզբում նրանք ընտրում են առաջնորդների, բայց հետո, հարաբերությունների ընթացքում փորձում են ճնշել նրանց բնությունը: Այս նշանի ներկայացուցիչները գնահատում են անկեղծությունը: Կարիճի կինը երբեք չպետք է թողնի, որ նա տխրի: Ավելի լավ է հեռավորություն պահպանել, երբ Կարիճն իրոք ձեզ սիրահարված է:

Աղեղնավորները գերադասում են խնամված կանանց: Նրանց երազանքը կոկիկ, գրավիչ կինն է: Պարտադիր չէ, որ նա փայլի իր ուղեղով, Աղեղնավորները տանել չեն կարողանում, երբ նրանց ուղղություն են ցույց տալիս, դրա համար էլ իրենց համար ընտրում են հասարակ կանանց: Այս նշանի ներկայացուցիչները գնահատում են կնոջ մեջ թեթև բնավորությունը, նվիրվածությունը և նույնիսկ մանկական անմեղությունը:

Այծեղջուրները սիրում են ուժեղ կանանց: Հիանալի է, եթե նա արդեն զբաղեցնում է բարձր սոցիալական դիրք: Եթե դեռ նոր է գնում դեպի դա՝ էլի վատ չէ: Այս նշանի ներկայացուցիչների համար կնոջ մեջ կարևոր է հանրության մեջ իրեն պահել իմանալը, նրա խելքը, ինքնավստահությունը, բանականությունը, հաստատակամությունը:

Ջրհոսները երազում են նրա մասին, ում հետ նրանք մի ուղղությամբ կնայեն և ով կկիսի ջրհոսի հետաքրքրությունները: Բայց այդպիսի կանանց բավականին դժվար է գտնել: Ոչ բոլոր կանայք կգնան նրանց հետ Էվերեստը գրավելու կամ կհանդուրժեն իրենց ընտրյալի՝ օրերով տանից բացակայությունը: Բայց Ջրհոսները հենց դա են գնահատում:

Ձկները նախընտրում են հանգիստ և ռոմանտիկ կանանց: Նրանց երազանքների կինը գեղեցիկ է, զգայուն, վստահելի և տնարար: Նա անպայման պետք է լսի և հաշվի առնի նրա կարծիքը և վստահի նարն ամեն հարցում: Ձկներին գերում է նաև նա, ով հիանում է իրենով և մշտապես հաճոյախոսում է:
 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ահա, թե ինչպիսի կանանց են նախընտրում կենդանակերպի տարբեր նշանների տղամարդիկ  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Աստղագուշակ և ավելին... բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ




Աղբյուրը: http://blog.1in.am/blog/181892.html
Կատեգորիա: Աստղագուշակ և ավելին... | Ավելացրեց: haykblbulyan (11.05.16) | Հեղինակ: blog.1in.am Դիտումներ: 2080 | Տեգեր: Աստղագուշակ և ավելին | - Վարկանիշ -: 0.0/0