Գլխավոր էջ » Աստղագուշակ և ավելին...
2016թ. Հրե Կապիկի տարվա Արևելյան հորոսկոպ  405

Գլխավոր էջ » Աստղագուշակ և ավելին... 

Խորագիրը՝  Աստղագուշակ և ավելին...,   168.am

 

Չինացի աստղագուշակներ վստահ են. իմանալով Ձեր հովանավոր կենդանուն՝ կարող եք ազդել կյանքում իրադարձությունների վրա և գրավել այնտեղ սեր և առատություն: 2016թ. Հրե Կապիկի տարվա հորոսկոպը կօգնի հասկանալ, թե ինչպես դրա համար գործել որոշակի իրավիճակներում:

Առնետ– Եկող տարին խոստանում է ֆինանսական բարօրություն և ընտանեկան երջանկություն: Որպեսզի հասարակությունում հասնեք բարձր դիրքի և բարգավաճեք բոլոր գործերում, Ձեզ անհրաժեշտ է ստանալ ազդեցիկ մարդկանց աջակցությունը: Սակայն չարժե արհամարհական վերաբերմունք ցուցաբերել աշխատանքային պարտականությունների նկատմամբ: Դրսևորելով պատշաճ պրոֆեսիոնալիզմ, Դուք կարժանանաք վստահության և հարգանքի:

Ցուլ– Ձեզ համար այս ժամանակահատվածը կապված կլինի ինչպես՝ վերելքների, այնպես էլ՝ վայրէջքների հետ: Եթե Դուք ցանկանում եք հասնել նպատակներին, մի վախեցեք գործել: Ձեր էներգիան և խճճված իրավիճակներում տրամաբանորեն մտածելու ունակությունը կհասցնեն ցանկալի արդյունքի:

Վագր– Եկող տարին չարժե կապել ավելորդ սպասումների և հույսերի հետ: Համառությունը և բոլորին Ձեր հսկողությանը ենթարկելու մոլուցքը չար կատակ կխաղա Ձեզ հետ: Եթե Դուք կարողանաք հսկողության տակ պահել այս որակները, ապա Կապիկի տարին կանցնի առանց կորուստների, և տարվա Տիրուհին կնվիրի Ձեզ ավելի շատ, քան Դուք հիմա մտածում եք:

Ճագար– Դուք կարող եք հասնել այն ամենին, ինչ ցանկանում եք: Գլխավորը` չենթարկվել էմոցիաներին: Ցանկալին ստանալը Ձեզ կօգնեն այնպիսի որակները, ինչպիսիք են հնարամտությունը և ոչ սովորական մտածելակերպը: Սկսեք գործել, և Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:

Վիշապ– Սպասվում են իրադարձություններ, որոնք հագեցած կլինեն դրականով և ուրախությամբ: Հենց դրանք Ձեզ ինքնավստահություն կտան` պլանների իրագործման համար: Լիցքավորվեք դրականով` զգալով երջանկություն և ուրախություն, չէ՞ որ հենց այդ էմոցիաները կլիցքավորեն Ձեզ էներգիայով:

Օձ– Կապիկը քիչ փորձություններ չի նախապատրաստել Ձեզ համար, հատկապես՝ տարվա սկզբում: Բայց պետք չէ վշտանալ ժամանակից շուտ: Բոլոր պրոբլեմները լուծել և ցանկություններն իրականացնել կօգնեն իմաստնությունը և տոկունությունը:

Ուշադիր եղեք նոր ընկերներ ձեռք բերելուց և մինչև մարդուն վստահելը նրան ավելի լավ ճանաչեք: Ձեր մտերիմները կդառնան Ձեր օգնականները:

Ձի– Ձեզ սպասվում է լուրջ աշխատանք և բազմաթիվ պլաններ և, ի զարմանս բոլորի, Դուք ընդունակ եք դիմանալ բոլոր դժվարություններին և հասնել հաջողության: Ձեր կենսական էներգիան այնքան շատ կլինի, որ կբավականացնի Ձեզ և՛ աշխատանքի համար, և՛ արդյունավետ հանգստի: Շարժվեք դեպի Ձեր նպատակը, և ամեն ինչ Ձեզ մոտ կստացվի:

Այծ– Ով գտնվում է Այծի հովանու ներքո, պետք է տոկունություն և համառություն ցուցաբերի: Այս տարի շատերին եք ստիպված լինելու ապացուցել, որ Դուք ընդունակ եք կայացնելու ինքնուրույն մտածված որոշումներ: Իսկ ամեն ինչում գլուխ հանել Ձեզ կօգնեն ուշադրությունը և ճշմարտությանը հասնելու ընդունակությունը:


Շարունակությունը՝ այստեղ.

Խորագիրը՝  Աստղագուշակ և ավելին...,   168.am


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Աստղագուշակ և ավելին... բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017