RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Զվարճալի

Խելացի կանայք գիտեն թերությունը վերածել առավելության. կեսլուրջ-կեսկատակ  536

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Զվարճալի,   


Խելացի կանայք գիտեն թերությունը վերածել առավելության. կեսլուրջ-կեսկատակ

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Ալարկոտ, հետաքրքրասեր, խանդոտ.... Ամեն կին ունի իր թերությունները։ Սակայն կարելի է դրանց հետ համակերպվել և անգամ դրանցից օգուտ քաղել։

 

Խելացի կանայք գիտեն թերությունը վերածել առավելության. կեսլուրջ-կեսկատակ

 

Ալարկոտ

Ալարկոտության համար ինքդ քեզ վրա զայրանալուց միայն դեմքիդ գույնն է փչանում։

Ի՞նչ անել։ Միշտ հիշեք հետևյալ կանոնը. երբեք ուրիշի ուսերին մի՛ դրեք ձեր գործը։ Ձեզ ոչ ոք չի մեղադրի ալարկոտության համար, եթե դրանով չեք լարում շրջապատին։ Մի՛ խնդրեք ընկերներին ձեր փոխարեն խանութ գնալ, մայրիկին՝ ձեր փոխարեն արդուկել հագուստը և այլն։ Եվ ալարեք, որքան ուզում եք։

Բոնուս։ Շատ հաճախ պատահում է, որ չեք հասցրել ինչ-որ բան անել, իսկ հետո պարզվում է, որ պետք էլ չէր։ Այդպիսով ստացվում է, որ դուք ոչ թե ալարում էիք, այլ հաշվարկում էիք օպտիմալ տարբերակները։


Հետաքրքրասեր

Ավելի լավ է շատ հարցեր տալ, քան պարզապես լռել։ Համենայն դեպս շրջապատողները չեն կարող ձեզ հանդիմանել, որ չեք հետաքրքրվում նրանցով։

Ինչ անել։ Եղեք հետաքրքրասեր, դա վատ բան չէ, սակայն չափի մեջ։ Լավագույն տարբերակը միամիտ, անփորձ կերպար ընտրելն է. կարծես թե ամեն ինչ ուզում եք իմանալ միայն որովհետև հետաքրքիր է։

Բոնուս։ Ներկայումս ինֆորմացիան գնահատվում է ավելին, քան փողը։ Ուստի հաշվի առեք, որ շատ մեծ կապիտալ ունեք։


Շատակեր/քաղցրակեր

Հենց նոր ինչ-որ համեղ թխվածք կերած կինն այնքան սեքսուալ է, նա միանգամից լավ տրամադրություն է փոխանցում։ Այժմ, երբ բոլոր համեղ ուտելիքներն այսքան հասանելի են, հիմարություն է գոնե երբեմն դրանցից չօգտվելը։

Ի՞նչ անել։ Դարձեք գուրման։ Վայելեք համեղ ուտելիքները, ոչ թե ամաչեք ամեն կծած կտորի համար։ Ընկերներին հրավիրեք միասին համտեսելու որևէ բան։

Բոնուս։ Ավելի լավ է փոքր հաճույքը, քան մեծ սթրեսը։


Եսասեր

Սեփական ես-ը սիրելը նորմալ բան է։ Սերը լավ է անդրադառնում հոգեկան վիճակի
վրա, էլ չենք խոսում, երբ սերը փոխադարձ է։

Ինչ անել։ Սովորեք գովել ոչ միայն ինքներդ ձեզ, այլև հարազատներին և ընկերներին։ Ամեն մեկն էլ սիրո կարիք ունի։

Բոնուս։ Ձեզնից լավ ոչ ոք ձեր մասին հոգ չի տանի։


Շոփահոլիկ

Գնումների պրոցեսը կնոջը շատ մեծ բավականություն է պատճառում։ Բացի այդ՝ շոփինգն ազատում է սթրեսից։

Ինչ անել։ Բարեհոգի եղեք և խանութ մտնելով մտածեք ոչ միայն ձեր մասին, այլև հարազատների։ Ինչ-որ բան էլ նրանց համար գնեք։

Բոնուս։ Լիքը նոր իրեր։


Խանդոտ

Խանդը ձեր սիրո նուրբ ապացույցն է, որը երբեմն այդքան էլ նուրբ չէ լինում։

Ինչ անել։ Սիրելիի հետ խոսեք ձեր զգացմունքների մասին, մի՛ հետաձգեք խնդիրների լուծումը։ Ավելի լավ է խնդիրը լուծել տեղում, քան հետո օրերով տանջվել։

Բոնուս։ Խանդը շատ լավ միջոց է միշտ խնամված լինելու համար։ Չէ՞ որ մրցակցությունը մեծ է։


Բամբասկոտ

Մենք բամբասում ենք, որովհետև երբեմն ուրիշներին քննարկելը հաճելի է լինում։ Իսկ շշուկները կանանց քննարկումների հիմքն են։

Ինչ անել։ Երբեք «բամբասողի» հետ մի՛ կիսվեք ձեր գաղտնիքներով։ Ուշադիր եղեք, որպեսզի թշնամիներ ձեռք չբերեք։

Բոնուս։ Բամբասանքների վրա կարելի է լավ փող աշխատել, հատկապես համացանցում։

 



Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Խելացի կանայք գիտեն թերությունը վերածել առավելության. կեսլուրջ-կեսկատակ  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Զվարճալի բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Զվարճալի | Ավելացրեց: haykblbulyan (07.03.16) Դիտումներ: 536 | - Վարկանիշ -: 0.0/0