RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Զվարճալի

Խառը անեկդոտներ 2  12242

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Զվարճալի,   


Խառը անեկդոտներ 2

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Հումոր

Դեբիլիկը փողոցում կանգնած է լինում, մայրը վերևից կանչում է.
- Տղա ջան, փողոցից դուրս արի, կընկնես մեքենայի տակ, շորերդ կկեղտոտես...
 
*   *   *
 
- Հայրիկ, ոչխարները ամուսնանու՞մ են:
- Եթե ուզում ես իմանալ, հենց միայն  նրանք են ամուսնանում ... 
 
*   *   *
 
Ինչպե՞ս է ձեր ամուսինը: Առաջվա նման լուսնոտությա՞մբ է տառապում:
- Չէ ', փառք Աստծո, ամեն ինչ վերջացավ:
- Բուժվե՞ց:
- Չէ ', զբոսանքներից մեկի ժամանակ վերջապես ընկավ տանիքից: 
 
*   *   *
 
- Այս ի՞նչ եմ տեսնում: Կոնյա՞կ եք խմում:
Բայց չէ՞ որ դուք սթափության ընկերության նախագահն եք:
- Հա', բայց հիմա արձակուրդում եմ: 
 
*   *   *
 
Ապարանցուն հարցնում են.
- "Ծիծակ" կոշիկ սիրո՞ւմ ես հագնել:
- Չէ ':
- Ի՞նչու:
- Ոտքերս մրմռում են: 
 
*   *   *
 
  Աղջիկը բղավում է: Մայրը հարցնում է.
- Ի՞նչ եղավ:
- Եղունգներիցս մեկը չկա, տես, 11 հատ է... 
 
*   *   *
 
Ապարանցու տղան մահանում է, ապարանցին ասում է` "չարը խափանվեց":
 
 
 
Հային, թուրքին, վրացուն դևը բռնում, ասում է.
- Վաայ, էլի դուք…
 
  *   *   *
 
Ապարանցու աղջկան հարս են տանում, հայրը փող է տալիս, որ մոտիկ տեղ գցեն:
 
*   *   *
 
Ապարանցին հայելու դիմաց  «չինգաչունգե է խաղում, վերջում պարտվում է:
 
*   *   *
 
Ապարանցին մտնում է եկեղեցի, մոմ վաճառողը ասում է` "Մոմ գնեք":
Պատասխանում է`  
- Մերսի, ես լապտեր ունեմ
 
*   *   *
 
Ապարանցին ճակատը այնքան է քորում, ճակատագիրը ջնջվի:
 
*   *   *
 
Ապարանցին ընկնում է ջուրն ու ասում՝ "Դե, քշի տուն":
 
*   *   *
 
Ապարանցին էշին գրկած գնում է: Հարցնում են.
-  Էդ ինչու չես նստում, ինքը տանի քեզ:
Պատասխանում է` 
- Ինքը չգիտի, թե ես ուր եմ գնում:
 
*   *   *
 
Ապարանցին ուզում է ինքնասպան լինի. սկզբից մի ոտքին է կրակում, որ չփախչի, հետո նոր կրակում գլխին:
 
*   *   *
 
   Ապարանցի աղջիկը հարս է գնում մի գյուղ: Հաջորդ օրը "կարմիր խնձորը" տանելիս տղայի մայրը որոշում է մի սինի խնձոր տանել, քանի որ շատ ունեն:
  Սինիով խնձորները ձեռքներին գալիս են: Մեկ էլ աղջկա տատը հեռվից տեսնելով` ասում է.
- Վայ, աչքերս քոռանան…  էրեխուն քրքրել են…
 
*   *   *
 
  Ապարանցին երեխային տանում է դպրոց ու զգուշացնում, որ մինչև mp3, wma ու divx կարդալ չսովորի, տուն չգա:
 
*   *   *
 
  Ապարանցին ոսկե ձուկը տալիս է ոսկերիչին ու պատվիրում` մի կարգին տեսքով վզնոց սարքի:
 
*   *   *
 
Ճանապարհին սատկած կատու է ընկած: Քառամյա որդին հարցնում է մորը.
 – Վաաաայ, այս ի՞նչ է պատահել:
Նա մահացել է և ուղևորվել երկինք` Տեր Աստծո մոտ:
Փաստորեն Տեր Աստվածը նրան ետ է շպրտել...
 
Humour
 
 Գնացքով նույն կուպեում գնում են մի հայ, թուրք և վրացի մի կին` դստեր հետ: Ճանապարհին գնացքը մտնում է թունել, բայց ներսի լույսերը չեն վառվում: Հանկարծ մթության մեջ լսվում է համբույրի ձայն ու դրան հաջորդող ապտակ:
  Գնացքը դուրս է գալիս թունելից:
  Վրացի կինը մտածում է. "Աղջիկս արդեն այնքան մեծ է, որ կարողացավ արժանի պատասխան տալ անամոթին":
 Աղջիկը մտածում է. "Մայրս դեռ այնքան երիտասարդ է, որ գրավում է տղամարդկանց":
 Թուրքը. "Արա, էս հայն ինչ անի-չանի, ես պիտի տուժեմ":
 Հայը. "Ուխ, երնեկ նորից մութ լինի, ես էլի հավեսով ձեռքս կպաչեմ ու մի լավ կչռփեմ էս թուրքին...":
 
*   *   *
 
  Ապարանցին մագնիսով գնում է գերեզմանոց` Աշոտ Երկաթի գերեզմանը փնտրելու: 
 
*   *   *
 
Ոստիկանը դիմում է ամրագոտին չամրացրած վարորդին.
  - Ինչո՞ւ եք վարում առանց ամրագոտու:
Վարորդը.
  - Կարելի է կարծել, թե դուք ուրախ չեք դրա համար... 
 
*   *   *
 
 Գժերը ինքնաթիռով գնում են. . . Որոշում են ինքնաթիռում ֆուտբոլ խաղալ: Սկսում են խաղալ: Օդաչուն մոտենում է մի գժի ու խնդրում, որ ասի մյուսներին` այլևս չխաղալ: Քիչ անց օդաչուն այլևս աղմուկ չի լսում: Այդ գժին կանչում է իր մոտ ու հարցնոմ. 
- Ինչ ասացիր նրանց, որ դադարեցրին խաղը: 
- Ասացի,որ դուրսն ավելի ազատ է, այնտեղ թող խաղան:
 
 *   *   *
 
  Երեխանե'ր, կազմեք նախադասություն «բարեբախտաբարե բառով:
- Խուլիգանները հարձակվեցին անցորդի վրա և սպանեցին նրան: Բարեբախտաբար, անցորդն իր հետ փող չէր վերցրել, - պատասխանում է Վարդանիկը: 
 
*   *   *
 
  Դատավորը` երիտասարդ գողին.
- Դրամարկղի ապակին կոտրելիս չէի՞ր մտածում ապագայիդ ու ընտանիքիդ մասին:
- Հենց դրա մասին էլ մտածում էի: 
 
*   *   *
 
  Ի՞նչ է կրկեսը:
Դա մի տեղ է, որտեղ կապիկներն իրենց պահում են մարդկանց նման, իսկ մարդիկ` կապիկների: 
 
*   *   *
 
Ինչու՞ են կանայք ավելի շատ ապրում, քան տղամարդիկ:
Որովհետեւ նրանք զոքանչ չեն ունենում: 
 
*   *   *
 
- Ինչո՞վ է պատժվում երկկնությունը:
- Երկզոքանչությամբ: 
 
Anekdotner
 
Քյավառցին մտնում է ինտերնետ, օղի է քաշում: 
 
*   *   *
 
Ապարանցին իմանում է` աշխարհի վերջն է, փախչում է Ռուսաստան: 
 
*   *   *
 
Ճանապարհային ոստիկանությունում.
 - Դուք հարբած վիճակում վրաերթի եք ենթարկել մի կնոջ:
 - Պարոն կապիտան, սթափ վիճակում չէի կարողանա… այմուամենայնիվ կինս է.... 
 
*   *   *
 
Մեկը զանգում է կրկեսի տնօրենին.
Ինձ գործի կընդունե՞ք:
Իսկ ի՞նչ եք կարողանում անել:
Կարող եմ խոսել…
Դե դա բոլոր մարդիկ էլ կարող են:
Այո,  ճիշտ է, բայց ես ձի եմ է… 
 
*   *   *
 
-  Բժիշկ, ես Ձեզ որերորդ անգամ եմ բացատրում, որ իրոք հիվանդ եմ:
Իսկ ես Ձեզ ասում եմ, որ դուք դա ներշնչել եք: Դուք առողջ եք:
Բայց ես ինձ վատ եմ զգում:
Դա Ձեր կասկածամտության հետևանքն է: Ինքներդ Ձեզ կրկնեք. "Ես առողջ եմ, ես առողջ եմ" և Ձեզ շատ լավ կզգաք:
Լավ, շնորհակալություն: Ես գնացի:
Սպասեք, բա չե՞ք վճարելու:
Դա Ձեր կասկածամտության հետևանքն է, բժիշկ: Ինքներդ Ձեզ կրկնեք. "Ինձ վճարել են, ինձ վճարել ենե և բարձր տրամադրություն կունենաք":
 
*   *   *
 
Հանդիպում են երկու ծրագրավորող.
- Լսել եմ` ամուսնացել ես…
- Հա:
- Բա կնոջդ անունը ինչ է:
- Կարի…  չէ, Անահ… մի խոսքով ICQ#9876543210
 
*   *   *
 
Գժանոցի պատին մեքենայի նկար կա, բոլոր գժերը փորձում են այդ մեքենայի դուռը բացել, իսկ մի գիժ հեռու նստած ծիծաղում է: Բժիշկները հարցնում են.
- Ինչու ես ծիծաղում:
Ասում է`
- Սրանք ուզում են դուռը բացել, բայց տեղյակ չեն, որ բանալիները ինձ մոտ են:
 
*   *   *
 
Գառը իմանում է, որ հայրը ոչխար է, իրեն կամուրջից գցում է:
 
*   *   *
 
  Մի թավջութակահար գնում է գյուղերից մեկը` համերգի; Գյուղացիները, ձանձրանալով, աստիճանաբար դուրս են գնում դահլիճից: Մնում է մի տատիկ, որը համբերատար լսում էր նվագողին: Երաժիշտն էլ ոգևորված նվագում է…
 Մեկ էլ հարցնում է.
- Մայրիկ ջան, երևի դասական երաժշտություն շատ ես սիրում , հա՞: 
  Տատիկն ասում է.
      -    Բալա ջան, էդ տակիդ աթոռը իմն ա, սպասում եմ՝ վերջացնես, տանեմ: 
 
*   *   *
 
- Բալես, իսկ դու ապերիկ ուզու՞մ ես:
- Ուզում եմ:
- Դե գնա քնի:
 
*   *   *
 
Ծնողները իրենց դստեր հանար վեբ տեսախցիկ գնեցին, և սենյակի ճիշտ 1/3-ը թափթփվածությունից մաքրվեց:
 
*   *   *
 
Բոլորն ասում են` "Ամառ եմ ուզում, ամառ եմ ուզում…": Իսկ ես չեմ ուզում ամառ, որովհետև գարնանային  բաճկոնս «վերջն ա: 
 
*   *   *
 
"Ինչպե՞ս բացատրեմ մամայիս, որ եթե համակարգիչը աշխատի մի ժամից ավելի… չի պայթի": 
 
*   *   *
 
Դու՞ք էլ եք ինձ նման. երբ չեք հասկանում` չաթով ինչ են ասում… սմայլիկ եք ուղարկում, որ թեման փակվի”: 
 
*   *   *
 
Նորապսակ կինը` անուսնուն.
- Արի՛ պահմտոցի խաղանք: Եթե ինձ գտնես, ես քոնն եմ: Եթե չգտնես`պահարանում եմ:
 
*   *   *
 
  Գիտե՞ք ինչու ժամանակակից տղաները չեն լացում… Նրանք վախենում են, որ տուշը կհոսի: 
 
*   *   *
 
  Կարաոկեում երգելու համար լսողություն պետք  չէ: Պետք է լավ տեսողություն ու խղճի բացակայություն: 
 
*   *   *
 
  "Ես լավատես եմ, ես լավատես եմ, ես լավատես եմ… Մեկ է բոլորս մեռնելու ենք… Ես լավատես եմ, ես…": 
 
*   *   *
 
Երբ քեզ ասում են` "Մենակ ճիշտն ասա", հասկանում ես, որ պետք է ստես ուղիղ աչքերի մեջ նայելով: 
 
*   *   *
 
Իմանալով շաքարաքլորի բաղադրությունը` հասկանում ես, որ ավելի օգտակար է ուտել դրա փայտը: 
 
*   *   *
 
Կանացի տրամաբանություն. "Ուրեմն դու ինձ հետ համամի՞տ ես: Ուշ է: Ես արդեն փոշմանել եմ":
 
 *   *   *
 
- Ո՞նց անցավ շաբաթ-կիրակին:
- Դե, ես ուզում էի կինո գնալ, կինս`թատրոն:
- Մմմ… լա՞վն էր թատրոնը: 
 
*   *   *
 
- Դուք ընկեր ունե՞ք:
- Ոչ:
- Ո՜նց:Նման սիրուն աղջիկը ընկեր չունի՞:
- Ամուսինս չի թողնում: 
 
*   *   *
 
- Կներե՛ք, դուք այնքան նման եք իմ երրորդ կնոջը:
- Իսկապե՞ս… Փաստորեն դուք երեք անգամ ամուսնացել եք:
- Ո՛չ ,երկու:
 
*   *   *
 
Ի±նչ կա ավելի ահավոր, քան նստելը սխալ երթուղային տաքսի` վերջին փողով:
 
*   *   *
 
- Ընկերս չի սիրում, երբ ես կարճ զգեստ եմ հագնում:
- Ու՞… Էլ չես հագնո՞ւմ:
- Կարոտում եմ նրան: 
 
*   *   *
 
- Չե՞ք ասի ձեր քաշը:
- Ո՛չ, չեմ ասի:
- Լավ գոնե սկզբի 3 թիվը ասեք: 
 
*   *   *
 
Բուլկու կանոն: Բուլկու մեջ գտնվող եզակի չամիչը գտնվում է կծածի հակառակ կողմում:
 
*   *   *
 
Չկա ավելի տհաճ բան, քան այն, երբ գնում ես խոհանոց, մի մեծ բրդուճ ես պատրաստում, գալիս, փաթաթվում ես վերմակի մեջ ու… հեռակառավարման վահանակը մոռանում  սեղանին: 
 
*   *   *
 
- Ինչի՞ց ես վախենում:
- Ե±ս….Քեզ կորցնելուց: Իսկ դո՞ւ:
- Իսկ ե`ս սարդերից… 
 
*   *   *
 
Ապարանցուն հարցնում են` 
- Գրիգոր Լուսավորիչը ով է: 
Պատասխանում է`
- Խոր Վիրապի Էլեկտրիկը:
 
*   *   *
 
Ապարանցին գնում է կենդանաբանական այգի, էշի վանդակի մոտ կանգնում է ու սկսում երգել`  "ԿԱԼԱՆԱՎՈՐ ԱԽՊԵՐ ՋԱԱՆ…":
 
*   *   *
 
Մի տղա զանգում է աղջկան, ասում.
- Քուր ջան, հիմա  որ գամ ձեր տուն` քեզ ուզելու, հերդ ոչխար չի մորթի:
 Աղջիկը.
      - Ոչխարը իր ոտքով գա մեր տուն, հերս էլ չմորթի:
 
*   *   *
 
Երկու հոգի լողափում «ուռում ենե: Մեկը մյուսին ասում է.
- Էս միլիցեն գոմիկ ա:
Մյուսը.
- Ինչ իմացար:
- Դե, տես, էսքան աղջկան թողա` էսա գալու ա մեզ կպռշկվի…
 
 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Խառը անեկդոտներ 2  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Զվարճալի բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Զվարճալի | Ավելացրեց: Admin (26.10.11) Դիտումներ: 12242 | Տեգեր: Հումոր, Անեկդոտներ | - Վարկանիշ -: 0.0/0