RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Զվարճալի

Խառը անեկդոտներ 1  3824

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Զվարճալի,   


Խառը անեկդոտներ 1

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 
 
Հումոր
 
-Արի ամուսնանանք:
-Միշտ էլ ասում ես` արի ամուսնանանք, բայց առավոտյան, երբ սթափվում ես, փոշմանում ես:
-Չէ,սխալ ես մտածում:
-Չե՞ս փոշմանի:
-Չէ, սթափ չեմ լինի:
 
*    *    *
 
- Կինս հղի է:
- Ո՞ր ամիսն է:
- Մայիս:
 
*    *    *
 
- Ինչու՞ են կանայք ամուսնանում:
- Կյանքի փորձի պակասից:
- Իսկ ինչու՞  են բաժանվում:
- Համբերության պակասից:
- Իսկ ինչու՞  են նորից ամուսնանում:
- Հիշողության պակասից:
 
*    *    *
 
- Դուք երեկ ի՞նչ էիք անում:
- Խմում էինք:
- Իսկ ի՞նչ կար երեկ որ…
- Փող…
 
*    *    *
 
  Այն  մարդիկ ովքեր մտածում են, որ  խմել պետք է շատ և նրանք, ովքեր մտածում են, որ  խմել պետք է քիչ,  համոզված են մի բանում` խմել պետք է:
 
*    *    *
 
- Ընտրիր ես կամ նա…
- Նա:
-Բայց կարող էիր չէ գոնե մի քիչ երկար մտածել:
 
*    *    *
 
- Տատիկ իսկ ինչո՞ւ է երկիրը պտտվում:
- Այ տղա, էլի հորդ օղին ես խմել:
 
*    *    *
 
  Կինը ամուսնու գերեզմանի մոտ լացում է, հետո  հանգստանալով ասում.
- Միակ լավ բանն այն է,որ գիտեմ հիմա` որտեղ ես գիշերներդ անցկացնում:
 
*    *    *
 
- Ասացե՛ք, ինչպե՞ս գլխի ընկաք, որ ձեր բնակարանում օտար մարդ կա:
- Գիտե՞ք, մեր ընտանիքում այնքան էլ ընդունված չէ ետևից հանկարծակի աթոռով խփել գլխին:
 
*    *    *
 
Հայտարարություն. "Հարբեցողության երաշխավորված բուժում: Մշտական հաճախորդներին՝ զեղչեր":
 
*    *    *
 
Մեկը հպարտ-հպարտ ասում է ընկերոջը.
-         Կինս ինձ  կապիկ է անվանում:
-         Ինչու՞:
-         Որովհետեւ ինձնից արդեն մի քանի մարդ է առաջացել..
 
*    *    *
 
Հարբած ամուսինը տուն է գալիս գիշերվա 3-ին: Կինը հարձակվում է նրա վրա.
-         Գնա այնտեղ, որտեղից եկել ես:
Ամուսինը հանում է բջջայինը, զանգում և ասում.
-         Գագո, լցրու, ես թույլտվություն ստացա..
 
*    *    *
 
  Մեկը նստած է ավտոբուսում: Մտածում է. "Շուրջս տականքներ, պետս՝ ապուշ, կինս՝ վհուկ":
   Նրա թիկունքում տետրով ու գրչով պահապան հրեշտակն է… գրում է. "Շուրջս տականքներ, պետս՝ ապուշ, կինս՝ վհուկ":  Մտածում է. "Այս ամենն արդեն եղել է.. .տեսնես ինչի՞ն է պետք… բայց, որ պատվիրում է, պետք է կատարեմ":
 
Հումոր
 
 
  Աշակերտը շարադրություն է գրում "Իմ հայրիկը" թեմայով. "Իմ հայրիկն ամենաուժեղն է, ամենաճարպիկը և ամենախիզախը: Նա կարող է լողալով անցնել ամենավարար ու խոր գետը, որի մեջ շատ կոկորդիլոսներ կան, առանց ապահովության կարող է  բարձրանալ ամենաբարդ գագաթը, մերկ ձեռքերով կարող է հաղթել կատաղած արջին կամ, նույնիսկ, վագրին… Բայց սովորաբար նա փոշի է սրբում, ամաններ է լվանում, լվացք է անում և ճաշ եփում":
 
*    *    *
 
Դատավորը,
-         Մեղադրյա՛լ, պատմեք, ինչու՞ կրակեցիք ձեր որսընկերոջ վրա:
-         Ես նրան եղնիկի տեղ դրեցի:
-         Իսկ ե՞րբ հասկացաք ձեր սխալը
-         Երբ եղնիկն ի պատասխան կրակեց…
 
*    *    *
 
- Փարի՛զ եմ ուզում,- համառորեն կրկնում էր  Լենան:
- Սպասի՛ր,- բորբոքվեց Լևոնը:- Ինչու՞ քեզ չի բավարարում Իսպանիան` Սևիլիա, Վալենսիա, Բարսելոնա:
-Չէ՛, Փարիզ եմ ուզում:
-Լավ,- հանձնվեց Լեւոնը,- թող լինի Փարիզ:
Նա նստեց Լենայի կողքին, բռնեց նրա ձեռքը, և նրանք երկուսով սկսեցին ուզել Փարիզ:
 
*    *    *
 
  Ապարանցիք իմանում են` Ղարաբաղում կռիվ է, զանգում են ոստիկանություն:
 
*   *   *
 
  ԲՈՒՀ-ի առաջին հարկում հրդեհ է բռնկվում և արագ վեր բարձրանում: Կրակից փախչելով` տանիք են բարձրանում պատմաբանը, մաթեմատիկոսն ու ֆիզիկոսը: Պատմաբանն արագ վերհիշում է պատմության մեջ գրանցված հրդեհի դեպքեր, տարեթվեր և թռչում ներքև: Մաթեմատիկոսը սկսում է ինչ-որ հաշվարկներ կատարել` շենքի բարձրություն, կրակի բարձրացման արագություն... և թռչում ներքև: Ֆիզիկոսը հաշվարկներ է կատարում` ձգողականության ուժ, ազատ անկման արագացում և այլն ու թռչում... վերև:
- Էլի պլյուս-մինուսի սխալ արեց,- ներքևից նայելո` բարկանում է մաթեմատիկոսը: 
 
*   *   *
 
Ուսանող որդուն նամակ.
"Տղա'ս, ես ուղարկել եմ քո խնդրած 50 դոլարը: Ի դեպ, "հիսուն"-ը գրվում է ոչ թե երկու զրոներով, այլ մեկ": 
 
*   *   *
 
Քահանան քարոզ է կարդում.
- Ալկոհոլը ձեր առաջին թշնամին է: Կհարբեք, հաստատ կկռվեք կողակցի հետ, կհանեք ատրճանակն ու հարբած - հարբած` նորից կվրիպեք: 
 
*   *   *
 
  Ծեր գինեգործին հարցնում են.
- Ինչպիսի՞ն պիտի լինի մառանը, որ գինին հնանա:
- Պինդ կողպած, - պատասխանում է գինեգործը: 
 
*   *   *
 
  Երեխան պարտադիր պետք է հաճախի մանկապարտեզ, գոնե մի երկու շաբաթ: Դրանից հետո հանգիստ կարելի է բոլոր հյուրերին բացատրել, թե երեխան որտեղից է սովորել այդքան վատ բառերը:
 
*   *   *
 
- Բալիկս, ի՞նչ պետք է ասել, երբ հյուրերը գնում են,- հարցնում է մայրը փոքրիկ որդուն:
- Վերջապե՛ս, փառք Աստծո:
 
*   *   *
 
Երիտասարդը` քահանային.
- Տե'ր հայր, Անահիտն արդեն երրորդ աղջիկն է, որ մերժում է ինձ:
- Հրաշալի է, որդի'ս, բայց մի' կարծիր, թե բախտդ միշտ այդպես բերելու է: 
 
*   *   *
 
- Կարող է 12 վոլտանոց մարտկոցը սպանել մարդուն:
- Այո', եթե մարտկոցը պահարանի գլխից ընկնի մարդու գլխին: 
 
*   *   *
 
- Քանի տեսակ հակաբնական սեր է հայտնի:
- 3. տղամարդու սերը տղամարդու նկատմամբ, կնոջը` կնոջ և որոշ հայերի անհուն սերը օտարալեզու դպրոցների նկատմամբ:
 
*   *   *
 
Ապարանցին նստում է երթուղային տաքսու դիմացը, որ շուտ տեղ հասնի: 
 
*   *   *
 
Ապարանցու էշը կորչում է, ասում է.
- Լավ էր` ես վրան չէի: 
 
*   *   *
 
Ապարանցու ամենասիրած տոնը` բադմինտոն:
Ապարանցու ամենասիրած գույնը` լավագույն:
Ապարանցու ամենասիրած շորը` տեղաշոր:
 
Անեկդոտներ
 
  Դպրոցում ուսուցչուհին հարցնում է, թե ով գիտի անգլերենի աjբուբենը: Ծրագրավորողի որդին պատասխանում է.
-QWERTYUIOP...
 
*   *   *
 
- Ամուսինս ասաց, որ եթե մի անգամ էլ լսի, թե իրեն դավաճանել եմ, ինքնասպան կլինի: Այդ օրվանից նրան չեմ պատմում իմ արկածների մասին և արդեն յոթ անգամ փրկել եմ կյանքը... 
 
*   *   *
 
  Ապարանցի տղան ընկերուհուն ծաղիկ է նվիրում, ընկերուհին ասում է. "Մերսի, նոր եմ կերել...":
 
*   *   *
 
  Ապարանի շրջանում ճանապարհին կանգնած հետիոտնը բարձրացնում է ձեռքը՝ կանգնեցնելով համընթաց գնացող տաքսին:
Մինչև Ապարան շատ հեռու՞ է:
– Չէ ', հեռու չէ:
Ինձ կտանե՞ք Ձեզ հետ:
– Նստեք:
  Մի ժամ անցնելուց հետո:
Բա ասում էիք` հեռու չէ:
Այ հիմա արդեն հեռու է…
 
 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Խառը անեկդոտներ 1  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Զվարճալի բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Զվարճալի | Ավելացրեց: Admin (26.10.11) Դիտումներ: 3824 | Տեգեր: Հումոր, Անեկդոտներ | - Վարկանիշ -: 0.0/0