RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Զվարճալի

Ժամանակակից սրամտություններ  192

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Զվարճալի,   


Ժամանակակից սրամտություններ

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 

Ջոն Փիրս անունով մի մարդ ժողովել է ասույթների մի ամբողջ հավաքածու: Նա հեղինակ է համակարգչի և էլեկտրոնային արտադրության ու նրա զարգացման մասին չափազանց արժեքավոր մտքերի:
 
Ժամանակակից սրամտություններ

Տվյալ հարցի կապակցությամբ նրա սիրած մտքերից մեկը դրված է Փիրսի օրենքի ձևակերպման մեջ. «Խնդրի լուծումը փոխում է հենց խնդիրը»: Փիրսը նկատի է ունեցել, որ ժամանակակից համակարգիչների առաջարկած զանազան լուծումներն սկսում են նոր, ավելի լուրջ խնդիրներ առաջ բերել: Իր ճշմարտությունն ապացուցելու համար նա «Նյու Յորք» ամսագրում իր ստեղծած «Ադամ» համակարգչի գովազդներ տպագրեց և դիմելով ընթերցողներին, խնդրեց ուղարկել նախընտրած գաղափարներ, սկզբունքներ, օրենքներ, տափակ մտքեր, մտորումներ… Նամակները թափվեցին հեղեղի պես և արդյունքում կազմվեց մի ամբողջ գիրք, որ վկայում էր, թե ինչքան շատ են աշխարհում անհայտ փիլիսոփաները: Ահա նրանցից մի քանիսը:

1.Ֆլինի մտորումները

Եթե կարողանայի նորից ապրել կյանքս, ապա միևնույն սխալներն ավելի արագ կկատարեի:

2. Բարախի կանոնը

Ալկոհոլիկը այն մարդն է, ով ավելի շատ է խմում, քան իր բժիշկը:

3. Հորովիցի կանոնները

Իմաստությունն այն է, որ գիտես, թե երբ խուսափես կատարելությունից:
Երկու վայրկյանում համակարգիչն այնքան սխալ  է անում, որքան քսան հոգին` քսան տարում:

4. Փոնսի պոստուլատը

Այն պահին, երբ տղամարդը հմտություն է ձեռք բերում կնոջը բաց գրքի նման կարդալու, ուրեմն չափազանց ծեր է գրադարան պահելու համար:

5. Սոդերքվիստ տատիկի տափակությունը

Խոզերի մեծ մասը վերջանում է երշիկ դառնալով:

6. Չագերի կողմից հաստատված փաստ

Ասացեք ինչ-որ մեկին, թե տիեզերքում 300 մլն աստղ կա, կհավատա: Ասացեք, որ նստարանը նոր է ներկված, կուզենա շոշափել, որ վստահ լինի:

7. Տորոյի օրենք

Երբ գլխի եք ընկել, որ ինչ-որ մեկը մոտենում է ձեզ ակնհայտորեն բարություն անելու մտադրությամբ, անհապաղ փախեք, փրկվեք:

8. Հարաբերականության երկրորդ տեսություն

Եթե ձեր ծնողները երեխաներ չունենային, դուք, ամենայն հավանականությամբ, նույնպես չէիք ունենա:

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ժամանակակից սրամտություններ  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Զվարճալի բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Զվարճալի | Ավելացրեց: haykblbulyan (12.03.16) Դիտումներ: 192 | - Վարկանիշ -: 0.0/0