RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ

Զինծառայությունից խուսափած անձինք որքա՞ն տույժ վճարելով կազատվեն պատասխանատվությունից  4770

loading...
Загрузка...
 
 

Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   


Զինծառայությունից խուսափած անձինք որքա՞ն տույժ վճարելով կազատվեն պատասխանատվությունից

  Հարցում

Կարևո՞ր է Ձեզ համար 1-ին երեխայի սեռը (արական):


Կարդալ Top- հոդվածներ


Օրենքի փոփոխությանը վերաբերող նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ 2013թ. դեկտեմբերի 1-ից հետո ծառայությունից խուսափած ու արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիները 27 տարեկանը լրանալուց հետո էլ հրաժարվում են վերադառնալ Հայաստան, որպեսզի քրեական պատասխանատվության չենթարկվեն: Մինչդեռ, ըստ սփյուռքի նախարարության, եթե այդ անձանց հնարավորություն տրվի ծառայությունից խուսափելու դիմաց վճարել նախատեսված չափով տույժ, նրանք կվերադառնան ու կազատվեն նաև քրեական պատասխանատվությունից:

Որպես փոփոխության հիմնավորում ներկայացվում է նաև այն հանգամանքը, որ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի ներկա տարբերակով գումար վճարելու ու քրեական պատասխանատվությունից ազատվելու հնարավորություն ընձեռված է 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2013 թվականի դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ծառայությունից խուսափած քաղաքացիներին:

Իսկ որպես հավելյալ փաստարկ ներկայացվում է այն, որ 2013 թվականին օրենքի կիրառման արդյունքում նախկինում ծառայությունից խուսափած քաղաքացիների վճարած տույժերից հատուկ հաշվում մուտքագրվել է 801 մլն 230 հազար ՀՀ դրամ: Օրենքի 5-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ դրա կիրառման արդյունքում ստացած վճարներն ուղղվել են ռազմատեխնիկական նշանակության ապրանքների ձեռքբերման ծախսերի ֆինանսավորմանը:

Սփյուռքի նախարարության հիմնավորման համաձայն՝ օրենքի գործողության ժամկետը մեկ տարով՝ մինչև 2014թ. դեկտեմբերի 1-ը, երկարացվելը կհանգեցնի 2014 թվականին և հաջորդ տարիներին լրացուցիչ 800 միլիոն դրամից ավելի գումարների մուտքեր հատուկ հաշվում:

Ավելացնենք, որ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքով նախատեսված է քրեական պատասխանատվությունից ազատել 27 տարեկանը լրացած այն անձանց, ովքեր 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2013 թվականի դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, խուսափել են ժամկետային զինծառայությունից, բայց հետագայում տույժեր են վճարել դրա համար: Տույժերը, կախված քաղաքացիների՝ որոշակի սոցիալական խմբերում լինելուց, տատանվում են նվազագույն աշխատավարձի 30-ապատիկից մինչև 100-ապատիկ սահմաններում, իսկ որոշ դեպքերում քաղաքացիներն ազատվում են դրանք վճարելուց:

Օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիների՝ որպես տույժ վճարած գումարները օգտագործվում են ռազմական կարիքների բավարարման համար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:



loading...
Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

Загрузка...

Այլ հոդվածներ Զինծառայությունից խուսափած անձինք որքա՞ն տույժ վճարելով կազատվեն պատասխանատվությունից  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Օգտակար խորհուրդներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: haykblbulyan (07.12.16) Դիտումներ: 4770 | Տեգեր: պատասխանատվությունից, տույժ, վճարելով, Որքա՞ն, կազատվեն, Զինծառայությունից, անձինք, խուսափած | - Վարկանիշ -: 0.0/0
loading...
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ