RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ

Ընտրում ենք խոհանոցի հատակ. սալի՞կ, լամինա՞տ, թե՞ այլ ընտրանքներ  364

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   Interier.am


Ընտրում ենք խոհանոցի հատակ. սալի՞կ, լամինա՞տ, թե՞ այլ ընտրանքներ

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Խոհանոցի հատակ ընտրելիս, առաջնորդվում են ոչ միայն դիզայներական նախասիրություններով և գեղեցկությամբ, այլև տարածքի առանձնահատկություններով։ Խոհանոցի ծածկույթը պետք է բավական դիմացկուն լինի, դիմանա խոնավության, յուղի և այլ նյութերի ազդեցությանը, միաժամանակ հեշտությամբ լվացվի։ Մյուս կողմից տարբեր շուկայի կողմից առաջարկվող նյութերի բազմազանությունը հնարավորություն է տալիս առանց խնդրի այնպիսի ծածկույթ ընտրել, որը ներդաշնակ կլինի դիզայներական ցանկացած լուծման դեպքում։


 


Միայն մնում է մեկ հարց. առաջարկվող նյութերից որն ինչ առավելություն ու թերություն ունի։ Այդ հարցին պատասխանը` հոդվածում։

Լինոլեում

Հատակի ամենապրակտիկ ծածկույթը կարելի է համարել լինոլեումը, որի տեղադրման մասին մենք գրել ենք այլ հոդվածում։

  • Լինոլեումը բավականաչափ էժան է և երկար կյանք ունի (8-10 տարի)։
  • Հեշտ է տեղադրվում և հատուկ խնամքի կարիք չունի։
  • Հրաշալի ջերմա և ձայնամեկուսիչ հատկություններ ունի։
  • Այժմ լինոլեումի դիզայնի շատ մեծ ընտրություն կա։

Առաջին հայացքից թվում է, որ լինոլեումը խոհանոցի հատակը պատելու լավագույն տարբերակն է։ Ամեն դեպքում, այն իր թերություններն ունի։ Առաջին խնդիրը դրանց էկոլոգիական մաքրությունն է։ Էժանագին տարբերակները բնակելի տարածքներում փռելը ճիշտ չէ, այդ պատճառով գնելիս անպայման ուշադրություն դարձրեք մակնշմանը։ Բացի այդ յուրաքանչյուր տեսակ համապատասխան սոսնձի կամ մածիկի օգտագործմամբ պետք է փռվի։ Կարդացեք մեր հոդվածը լամինատի և լինոլեումի համեմատության մասին։ Լինոլեումի ժամանակակից տարբերակը, որը իր նախորդի մի շարք թերությունները չունի, ինքնակպչուն վինիլային սալիկն է, որի մասին մենք ոչ վաղուց գրել ենք։


 


Կերամիկական սալիկ

Իր ժողովրդականությամբ կերամիկական սալիկները մրցակցում է լինոլեումի հետ։ Այն ամուր է, հրաշալի լվացվում է, երկար է ծառայում և առանց խնդրի դիմանում է բոլոր ազդեցություններին, որոնք հնարավոր են խոհանոցի հատակի վրա։ Ոչ պատահաբար գետին ընկած դանակը, ոչ էլ թափված յուղը որևէ հետք չեն կարող թողնել դրա վրա։

 

Կան սալիկներ, որոնք էժան են և միագույն, կան նաև թանկ տարբերակներ, որոնք այլ նյութեր  են նմանակում` մարմար, գրանիտ, օնիքս կամ փայտանյութի թանկարժեք տեսակներ։ Որպես թերություն ոմանք նշում են կերամիկական սալիկների «սառը» լինելը։ Այդ խնդիրը կարող է լուծվել տաքացվող հատակ տեղադրելով։

Լամինատ


Սալիկներն ու լինոլեումը ամենևին էլ խոհանոցի հատակի ձևավորման միակ տարբերակը չեն։ Լամինատը վաղուց և հաստատուն կերպով ժողովրդականություն է ձեռք բերել` որպես բնակելի սենյակների հատակի ծածկույթ։

Լամինատի պանելները շատ ավելի հեշտ է տեղադրելը, քան սալիկապատելը, բացի այդ ցանկացած երանգի ընտրության հնարավորություն կա։ Լամինատը, սակայն, կեղտի, խոնավության և մեխանիկական ազդեցություն չի սիրում, իսկ վնասված դետալի փոխելը ամենևին էլ հեշտ լուծվող խնդիր չէ։ Հետևաբար, նախքան խոհանոցի համար լամինատե հատակ պատվիրելը պետք լավ ծանր ու թեթև անել։

Մանրահատակ և փայտ

Եթե ձեր տունը աչքի է ընկնում հարուստ և ճոխ ձևավորմամբ, ապա մանրահատակը կարող է այդ ամենի շատ լավ լրացումը լինել։ Բայց մանրահատակն ունի գրեթե նույն թերությունները, ինչ լամինատը. այն դիմացկուն չէ խոնավության նկատմամբ, չնայած լաքապատված լինելուն։

Նույնիսկ փոքրիկ քերծվածքները ծածկույթի ամբողջականությունը խաթարում են, ինչը հետագայում ամբողջ հատակի որակի վրա կարող է անդրադառնալ։ Մեծ տախտակներից փայտե հատակն ավելի հարմար կարող է լինել խոհանոցի համար, եթե այն համապատասխան մշական ենթարկվի։ Սովորական տախտակի փախարեն ավելի հուսալի կլինի ագուցված տախտակների օգտագործումը։

Այդ նյութը էկոլոգիապես մաքուր է և շոշափելիս շատ հաճելի զգացողթություն է առաջացնում։ Այն ձեզ երկար տարիներ կծառայի, իսկ երբ մակերեսը վնասվի, դժվար չէ հղկաթղթով մաքրել և նորից լաքապատել։ Այդուհանդերձ, այն ամենաթանկն է, հատկապես եթե հաշվի առնենք նաև ոչ այնքան էժան տեղադրման և հղկման աշխատանքները։ Բացի այդ, փայտե հատակը ամենևին էլ ոչ բոլոր ինտերիերներին է ներդաշնակ։

Այլընտրանքային տարբերակներ

 

Խոհանոցում, որպես այլընտրանքային տարբերակ, կարելի է ընտրել խցանե հատակ։ Խցանե հատակը տաք և փափուկ մակերես ունի, և դրա վրա հաճելի է բոբիկ քայլելը, այն էկոլոգիապես մաքուր է։ Այն շատ հեշտ է տեղադրել, վնասվածքների դեպքում հնարավոր է վնասված հատվածը փոխարինել նորով, առանց ամբողջը քանդելու։ Բայց ի տարբերություն մանրահատակի, խցանե հատակը բավական թանկ է։ Խցանե հատակի մասին մանրամասն կարդացեք մեր հետևյալ հոդվածում. Խցանե լամինատ. տեղադրություն, առավելություններ և թերություններ:

Մյուս օրիգինալ նյութը` պոլիմերային ծածկույթն է, որը այլ կերպ հեղուկ լինոլեում են անվանում։ Այն լցաշաղախ է, որով ծածկում են թերապատրաստ հատակը։ Արդյունքում խիտ մոնոլիտ ծածկույթ է ստացվում, որը լիովին բացառում է տեխնոլոգիական կարերի մեջ փոշու և խոնավության ներթափանցումը։ Հատակի գույնը կարող է տարբեր լինել։ Հատկապես գեղեցիկ են թափանցիկ պոլիմերներից պատրաստված հատակները, որոնց տակ պատկերներ կամ նախշեր են տեղադրված։ Այս ծածկույթը թերապատրաստ հատակի հետ կիպ ամրանում է,  փոխելու ցանկության դեպքում, թերապատրաստ հատակն էլ պետք է հեռացնել։

Ինչպես տեսաք, դժվար չէ խոհանոցի համար հատակի ծածկույթ ընտրելը, պետք է միայն յուրաքանչյուր նյութի հիմնական առանձնահատկություններն իմանալ։ Ներքոնշյալ նկարներում կարող եք խոհանոցի ինտերիերի մեջ հետաքրքիր հատակներ տեսնել։
 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ընտրում ենք խոհանոցի հատակ. սալի՞կ, լամինա՞տ, թե՞ այլ ընտրանքներ  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Օգտակար խորհուրդներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: haykblbulyan (14.09.16) | Հեղինակ: Interier.am W Դիտումներ: 364 | Տեգեր: թե՞, մանրահատա՞կ, խոհանոցի, ընտրում, այլ, ընտրանքներ, հատակ., ենք, սալի՞կ | - Վարկանիշ -: 0.0/0