RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ

Խորհուրդներ ընտանեկան բյուջեի կազմակերպման համար  363

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   


Խորհուրդներ ընտանեկան բյուջեի կազմակերպման համար

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 
Դուք քիչ թե շատ վաստակում եք, բայց և այնպես չե՞ք կարողանում հասկանալ, թե ինչի վրա են ծախսվում ձեր փողերը: Զարմանում եք, թե ինչու մինչև հաջորդ աշխատավարձի օրը չեք կարողանում ծայրը ծայրին հասցնե՞լ: Հավատացե՛ք, այդ խնդիրն ունեք ոչ միայն դուք. ֆինանսները խելամիտ և կազմակերպված տնօրինելու հարցում դժվարանում են բազմաթիվ մարդիկ թե՛ ամուրի, թե՛ ամուսնացած: 
 
Խորհուրդներ ընտանեկան բյուջեի կազմակերպման համար
 
Մեր ծնողները, սովորաբար, մեզ չեն սովորեցնում խելամիտ պլանավորել ընտանեկան բյուջեն: Նրանք սեփական փորձի ճանապարհով են հասել այդ «գիտությանը» և մոռացել են, թե ինչքան դժվարությունների են հանդիպել ինքնուրույն կյանքի առաջին տարիներին: Այնուամենայնիվ, երբեք էլ ուշ չէ սովորել, թե ինչպես կարելի է գումարները ծախսել խելամիտ կերպով: Ընտանեկան բյուջեն անհրաժեշտ է տնօրինել կազմակերպված, եթե անգամ ձեր ընտանիքը միայն դուք եք:
 
Համակարգե՛ք բոլոր ծախսերը
 
Առաջին քայլը բոլոր ծախսերը համակարգելու մասին վճռական որոշում կայացնելն է: Դուք, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինեք հրաժարվել ձեր որոշ հաճելի սովորույթներից` կենտրոնանալով ավելի կարևոր ծախսերի վրա: 
Շատ հաճախ խանութում հանդիպելով որևէ հաճելի մանրուքի` մենք չենք կարողանում հրաժարվել այն գնելու գայթակղությունից: Գնման պահին մեզ թվում է, թե այդ իրը շատ էժան է և անհրաժեշտ, բայց եթե մի փոքր կենտրոնանանք ու հիշենք, թե ինչքան նմանատիպ մանրուքներ ենք գնել վերջին շրջանում, ապա տհաճորեն կզարմանանք, միգուցե նաև հիասթափվենք:
 
Բոլոր ծախսերն անխտիր պետք է գրանցել
 
Եթե համակարգիչ ունեք, շատ հարմար կլինի ծախսերի ու եկամուտների հաշվառումը իրականացնել դրա օգնությամբ, իսկ եթե ոչ՝ կարելի է նաև ուղղակի գրի առնել թղթի վրա: Օրվա մեջ որոշակի ժամանա’կ տրամադրեք և  լրացրե՛ք հաշվառման աղյուսակը` նշելով կոնկրետ ինչի վրա եք ծախսել ձեր գումարը: Ձեր ցուցակում անպայման նշե’ք մի քանի կարևոր կետեր. օրինակ` «կոմունալ ծախսեր», «Կենցաղային ծախսեր», «Կրթություն», «Տրանսպորտ», «Հեռախոս», «Ինտերնետ», «Սնունդ»  և այլն: Միգուցե սա տաղտկալի է ու, ըստ ոմանց, հանգեցնում է ժլատության, բայց այդ «զոհողությանը» անպայման պետք է գնալ: Բանն այն է, որ ուսումնասիրելով ձեր մի քանի ամիսների գրառումները, դուք կորոշակիացնեք, թե ինչքան գումար եք ծախսել անհրաժեշտ իրեր գնելու համար և որքան եք վատնել պարզապես  հաճույքի համար: 
Պարտադիր ծախսերը որոշակիացնելուց հետո կարելի է անցնել մեկանգամյա գնումներին: Եթե մոտ ժամանակներս պատրաստվում եք թանկարժեք գնում կատարել, ապա այդ նպատակով որոշակի գումար մի կո’ղմ դրեք և պարտադի’ր կատարեք ձեր ամենօրյա ներդրումը: Որոշակիացրե’ք, թե տվյալ ամիս տան համար անհրաժեշտ իրերից, հանդերձանքի պարագաներից  ի՞նչն է պետք առաջնահերթ ձեռք բերել: Գրանցե՛ք այդ ամենը ցուցակում: Հիշե՛ք` կա՞ն ընկերներ, բարեկամներ ու մտերիմներ, ովքեր իրենց ծննդյան օրը կամ մեկ այլ ուրախ առիթ նշելու են այդ ամիս: Մոտավորապես որոշեք` ինչքա՞ն գումար եք ուզում տրամադրել այդ նվերների համար, ցուցակում ավելացրե՛ք նաև այդ կետը և դրա համար նախատեսված գումարը նույնպես մի կո’ղմ դրեք:
 
Գումար հաճույքների համար
 
Պարտադիր ծախսերը կազմելուց և գրառելուց հետո մնացած գումարը կարող եք բաժանել ամսվա օրերի թվին. լավ մտապահեք գումարի չափը, քանի որ տվյալ օրը գերածախսելով գումարի որոշված սահմաչափը` ինքնըստինքյան պետք է կրճատեք մյուս օրվա ծախսը: Հիշե՛ք այդ մասին, այլապես ամսվա վերջում կզրկվեք նախատեսված հաճելի գնումներ կատարելու հնարավորությունից:
 
Եվս մի քանի օգտակար խորհուրդներ
 
Ամսեկան բյուջեն պետք է պլանավորել աշխատավարձն ստանալու օրը: Ոչ մի դեպքում «շրջայց» մի՛ կատարեք խանութներով աշխատավարձ ստանալու օրը, երբ ձեզ մոտ է ամբողջ աշխատավարձը: Նույնիսկ ամենազուսպ մարդիկ կարող են չդիմանալ գայթակղությանը և կատարել չմտածված գնումներ:  
Այս կանոնը կարող է ծիծաղելի թվալ, բայց հաշվի’ առեք. երբեք մի՛ մտեք մթերային խանութ գնումների` դատարկ ստամոքսով: 
Ամեն ամիս վերլուծե՛ք ձեր ծախսերը, առանձնացրե՛ք ամենախոշորներն ու կարևորները, կրճատե’ք «ոչ անհրաժեշտների» ցանկը:
 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Խորհուրդներ ընտանեկան բյուջեի կազմակերպման համար  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Օգտակար խորհուրդներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: haykblbulyan (13.03.16) Դիտումներ: 363 | Տեգեր: Ընտանեկան բյուջե, Ընտանեկան | - Վարկանիշ -: 0.0/0