RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ

Սնկային հիվանդությունները կարող եք բուժել այս փորձված ժողովրդական մեթոդներով  1613

loading...
Загрузка...
 
 

Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   Ankakh.com


Սնկային հիվանդությունները կարող եք բուժել այս փորձված ժողովրդական մեթոդներով

  Հարցում

Կարևո՞ր է Ձեզ համար 1-ին երեխայի սեռը (արական):


Կարդալ Top- հոդվածներ


Երկրագնդի բնակչության կեսը տառապում է սնկային այս կամ այն հիվանդությունից: Երբեմն այն շատ սուր կարող է չարտահայտվել, սակայն բազում անհարմարություններ պատճառել, և մնում է հարմարվել դրան` առանց լուրջ քայլեր ձեռնարկելու:
 

Սնկային հիվանդությունը ծանր ընթացք է ստանում ցածր իմունիտետ ունեցող մարդկանց կամ տարեցների մոտ: Սնկային հիվանդություններից թերևս ամենատհաճը եղունգների սունկն է:

Բանն այն է, որ տվյալ հիվանդությունը բուժվում է դժվար, առողջացումը բավական դանդաղ է ընթանում, իսկ դրանից հետո էլ կրկին հիվանդանալու վտանգը չի նվազում:

Ոմանց դեղատնային միջոցներն օգնում են, ոմանք էլ պարզապես հիասթափվում են այդ բուժումից ու հույսները կտրում, թե երբևէ կբուժվեն: Ստորև ներկայացվում են մի քանի միջոցներ, որոնք գուցե ինչ-որ մեկին էլ օգնեն:
 

Դեղատոմս 1. Քացախ վերցնել ( բայց ոչ խտանյութ` էսենցիա) ու դրա հիման վրա թույլ լուծույթ ստանալ. 1 ճ. գդալը լուծել 1 բաժակ ջրի մեջ: Եթե ոտնաթաթի մաշկը կոշտացած է, ապա կարելի է մի քիչ ավելի թունդ լուծույթ պատրաստել:

Գործողությունը սկսելուց առաջ պետք է տաք ջրի մեջ ոտնաթաթերի մաշկը փափկացնել, ապա փորձել շերտատված ու մեռած մաշկը հեռացնել: Իսկ նախապես պատրաստած լուծույթով շփել մատների արանքները: Նման գործողություն պետք է կատարել օրումեջ, 2 շաբաթ (ստացվում է 7 պրոցեդուրա):Այդպիսով կարելի է բուժումը համարել ավարտված:


2. Հաջորդ դեղատոմսով բուժման կուրսը 20 օր է: Դրա համար պետք է ամեն առավոտ ու երեկո սունկով ախտահարված եղունգների վրա յոդ քսել (մեկական կաթիլ): Այն պետք է 5%-անոց լինի: Իսկ եթե տեսքից եղունգն ախտահարված չէ, ապա կարելի է նույնը կրկնել կանխարգելման նկատառումով, սակայն ավելի ուշ-ուշ: Իսկ եթե տվյալ եղանակով բուժման ընթացքում եղունգների հատվածում ցավ առաջանա, ապա մտահոգվելու կարիք չկա. դա նշանակում է, որ այն վերականգնվում է: Եթե այդ ախտանշաններն անտանելի են դառնում, ապա կուրսի ինտերվալը մեծացրեք: Նշենք, որ այդ ախտանշաններն ուժգին չեն, դրա համար մի անհանգստացեք:
 

Եղունգների սունկը բավականին կենսունակ վարակ է ու բուժումից հետո էլ կարող է կրկնվել, բացի այդ, այն հեշտ է փոխանցվում տան մյուս անդամներին, որոնք նույն կոշիկն են հագնում, նույն սրբիչից օգտվում: Եղունգների սնկային հիվանդությամբ հնարավոր է վարակվել հասարակական վարերում` լողավազանում, բաղնիքում, մարզասրահում ևն:

Պետք է հիշել, որ բացի այն, որ եղունգների սունկն անսովոր կենսունակ է, նաև շատ արագ է իր մեջ իր դեմ գործածվող նյութերի հանդեպ անընկալունակություն զարգացնում: Այսինքն, եթե սնկային հիվանդությունը լիարժեք չի բուժվել, ապա, ասենք` հին կոշիկը հագնելով, հնարավոր է, որ կրկնավարակում կատարվի: Սակայն այդ դեպքում էլ նախկինում գործածված միջոցը դժվար թե բուժի նորահայտ հիվանդությունը: Պետք է ամեն անգամ նոր միջոցներ գտնել ու փորձել դրանցով պայքարել այդ տհաճ գլխացավանքի դեմ:

***

Սնկային հիվանդություններ
 

Բազմաթիվ են մարդու սնկային հիվանդությունները: Նրանք ախտահարում են մաշկը, եղունգները, մազերը, լորձաթաղանթները և սովորաբար փոխանցվում են կենցաղային ճանապարհով՝ առօրյա իրերի միջոցով: Սակայն կան նաև այնպիսի սնկային հիվանդություններ, որոնք փոխանցվում են սեռական շփման ժամանակ: Դրանցից առավել ուշագրավ է կանդիդա սնկերով հարուցվող կանդիդոզ հիվանդությունը: Սեռական օրգանների կանդիդոզը հանդիպում է բոլոր տարիքի կանանց մոտ, արտահայտվում է արտաքին սեռական օրգանների բորբոքման ձևով, որն ուղեկցվում է կարմրությամբ, այտուցով և քորով: Բավական հաճախ լինում է սպիտակագորշավուն արտադրություն, տեղ-տեղ առաջանում է փառ, որն ամուր «նստած» է լինում լորձաթաղանթին: Երբեմն ախտահարումն անցնում է սեռական օրգանների և շեքի շրջակա մաշկին: Հիվանդներն սկսում են գանգատվել հաճախամիզությունից, կոտրող ցավերից՝ միզելու և սեռական հարաբերության ժամանակ, որի հետևանքով երբեմն անհնար է դառնում սեռական կյանքը: Այս ամենը բնորոշ է հիվանդության սուր շրջանին: Քրոնիկական փուլում հիվանդության նշանները սովորաբար մարում և իսպառ վերանում են:

Առաջնային կանդիդոզի դեպքում ապաքինման հեռանկարը բարենպաստ է, երբ հիվանդությունը ժամանակին ախտորոշվում և բուժվում է: Երկրորդային կանդիդոզի ժամանակ, երբ գործընթացը զարգացել է այլ հիվանդությունների հիման վրա, առողջացումը գլխավորապես կախված է նրանց բուժումից:
 

Կ. Ռ. Բաբայան
«Սեռական առողջություն և սեռավարակների կանխարգելում»

***

Սնկային հիվանդություններ. մանրամասնում է Գրետա Դավթյանը

 

Բժիշկ-կոսմետոլոգ Գրետա Դավթյանը պատասխանում է սնկային հիվանդություններին առնչվող որոշ հարցերի:

Ոտքերի կրունկների ու եղունգների սնկային հիվանդությամբ /Օնիխոմիկոզ / տառապում է մոլորակի գրեթե ամեն հինգերորդ բնակիչը: Այս հիվանդության պատճառահետևանքային կապը պայմանավորված է մի շարք գործոննեով` ինչպիսիք են ծայրանդամների արյան շրջանառության խանգարման հիվանդությունները, ցածր իմունիտետը, կենցաղային օգտագործման պարագաները,  մատնահարդարի մոտ այցելությունները, ինչպես նաև կենդանիների հետ շփումը և այլն:

Գիտնականները իրականացրել են մի  հետաքրքիր լաբորատոր փորձ, որի ընթացքում սնկային հիվանդություն ունեցող մարդու հողաթափերը պահախցիկ են դրել, պահելով 20 տարի և հանելուց հետո պարզվել է, որ սնկերն այդ տարիներին մնացել են անփոփոխ, այսինքն` չի պակասել նրանց ակտիվությունը: Սնկերը կարող են առաջացնել մի շարք տհաճ երևույթներ` ընդհանուր թուլություն, գլխացավ, սրտխառնուք, գլխապտույտ, քիթըմպանի բորբոքում, խոտատենդ, վերջույթների ռևմատիզմ, դերմատոզներ,և այլն:

- Ինչպե՞ս հասկանալ, որ անձը տառապում է օնիխոմիկոզով:

- Հիմնականում եղունգի արտաքին տեսքից : Սնկային ախտահարման առաջին նախանշանը  ոտքերի  մատների արանքներում ճեղքերի առաջացումն ու հեղուկի արտադրությունն է: Որից հետո հիվանդությունը տարածվում է եղունգների վրա:  Ոտնաթաթի սնկային ախտահարման ժամանակ  հիվանդին անհանգստացնում է քորը, անհարմարության զգացումը, տհաճ հոտը: Սովորաբար սունկը ոտնատակից բարձրանում է թաթի վրա աստիճանաբար փոխելով եղունգների արտաքին տեսքը` սկզբում եղունգների ծայրին դեղին շերտ  է առաջանում, իսկ հետո  գույնն  ամբողջությամբ դեղնամոխրագույն երանգ է ստանում, դառնում ավելի խամրած, փշրվող , աստիճանաբար շերտատվում ու տձևանում: Եղունգը կոշտանում է, իսկ դրա տակ եղջրային զանգված է կուտակվում: Ժամանակին հիվանդությունը չկանխարգելելու հետևանքով եղունգը կարող է լրիվ քայքայվել, ոտքերի եղունգներից անցնելով նաև ձեռքերին:

Եթե առկա է նշված խնդիրներից որևէ մեկը, եթե կասկածներ ունեք, ուրեմն առանց հետաձգելու անհրաժեշտ է դիմել մաշկաբանի օգնությանը:

- Ինչպե՞ս է ախտորոշվում  օնիխոմիկոզը:

- Օնիխոմիկոզի ախտոտոշումը կատարվում է արտաքին պատկերից ելնելով կամ լաբորատոր, մանրադիտակային հետազոտության օգնությամբ`վերցնելով եղունգի քերուկը:

- Ինչո՞վ է վտանգավոր օնիխոմիկոզը:

Սնկային ախտահարմանը կարող են միանալ երկրորդական վարակները,  առաջացնելով  եղունգի աճման գլանիկների բորբոքում, որի արդյունքում  առաջանում է թարախակալում …. Սնկի թեփուկները կարող են ընկնել նաեւ հարթ մաշկի վրա և զարգացնել միջմատային ծալքերում սնկային ախտահարումներ:

- Շատերը օնիխոմիկոզը բուժում են հարևան - բարեկամի, դեղատան աշխատակցի խորհրդով, ի՞նչ կասեիք սրա մասին:

- Խորհուրդ կտայի ինքնաբուժությամբ չզբաղվել, քանի որ կարող եք բարդությունների առաջ կանգնել: Այսօր վաճառքում կան բազմաթիվ արտաքին օգտագործման և ընդհանուր համակարգային հակասնկային դեղամիջոցներ, սակայն ցանկացած դեպքի համար պետք է բժշկի խորհրդով կատարվեն դեղահաբերի ընդունումը կամ քսուկների օգտագործումը, քանի որ բացի դեղահաբերն ու քսուկները անհրաժեշտ է նաև պոդոլոգիական մշակումների իրականացում, քանի որ երբեմն հարկավոր է լինում հեռացնել ախտահարված եղունգն ու եղունգահանած մասը և կատարել պոդոլոգիական մշակումներ, որը  և նպաստում է համալիր բուժման իրականացմանը:

Կան նաև դեպքեր երբ հիվանդը ունենում է ալերգիկ ռեակցիա դեղահաբերի նկատմամբ կամ լուրջ ախտաբանական վիճակ լյարդի կամ երիկամների կողմից և հարկավոր է լինում բուժել եղունգների սնկային ախտահարումները առանց ներքին ընդունման դեղանյութերի, միայն արտաքին միջոցներով: Նման դեպքերում բուժման պրոցեսը ավելի երկար է տևում և պահանջվում են ավելի մեծ ջանքեր ինչպես մասնագետի, այնպես էլ հիվանդի կողմից:

- Ո՞րոնք են հիմնական վարակի նախանշանները:

- Հիմնականում հիվանդանում են տարեցներն ու երեխաները, որոնց իմունիտետը թույլ է կամ դեռևս չի պնդացել: Ռիսկի խմբում են նաև այն մարդիկ, որոնց աշխատանքը ոտքի վրա է, որոնք ունեն երակների լայնացում, վերքեր, վերջույթների ցրտահարություն և այլն:

Սունկը սկսում է դրսևորվել քորով. այն սկսում է շրջել ողջ օրգանիզմով` շփոթության մեջ գցելով արյունատար ու ավշային համակարգերը: Ծանրագույն դեպքերում սունկը թափանցում է անգամ ուղեղի թաղանթ: Երբեմն սնկային հիվանդության ժամանակ դիտվում է ավշային հանգույցների մեծացում:

 

Նյութը տրամադրել է «Ավանտա» բժշկական կենտրոնը

Doctors.am


 










loading...
Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

Загрузка...

Այլ հոդվածներ Սնկային հիվանդությունները կարող եք բուժել այս փորձված ժողովրդական մեթոդներով  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Օգտակար խորհուրդներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: haykblbulyan (04.02.17) | Հեղինակ: Ankakh.com W Դիտումներ: 1613 | Տեգեր: ժողովրդական, Այս, փորձված, բուժել, Սնկային, եք, հիվանդությունները, մեթոդներով, կարող | - Վարկանիշ -: 0.0/0