RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ

Սմբուկի թուրմը կօգնի ազատվել որովայնի հատվածի ճարպաշերտերից, կիջեցնի արյան մեջ շաքարի և խոլեստերինի մակարդակը  8818

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   


Սմբուկի թուրմը կօգնի ազատվել որովայնի հատվածի ճարպաշերտերից, կիջեցնի արյան մեջ շաքարի և խոլեստերինի մակարդակը

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 

Հավանաբար չկա որևէ մեկը, ով չի ցանկանում մեկընդմիշտ ազատվել որովայնի հատվածում ճարպաշերտերից: Չէ՞ որ դա ոչ միայն տգեղ է, այլ նաև վնասակար ներքին օրգանների համար: Մարմնի այդ հատվածում ճարպի շերտերից ազատվելն այդքան էլ հեշտ չէ, քանի որ անհրաժեշտ է համապատասխան ջանքեր գործադրել, փոխել ապրելակերպը, փորձել հետևել ճիշտ սննդակարգի և կատարել ֆիզիկական վարժություններ: Սակայն դուք կզարմանաք՝ իմանալով, որ սմբուկի թուրմը կօգնի զգալիորեն արագացնել այս գործընթացը և հասնել ցանկալի արդյունքի:
 


Իրականում սա ավելորդ քաշի դեմ պայքարելու շատ պարզ եղանակ է: Ջրի, մանրաթելերի, վիտամինների, հանքանյութերի և հակաօքսիդանտների բարձր պարունակությունը դարձնում են սմբուկը ճարպերն այրող հիանալի միջոց: Բացի այդ, սմբուկը նաև շատ սննդարար է և կարող է սնուցել մեր օրգանիզմը նորմալ աշխատանքի համար ամենաանհրաժեշտ նյութերով: Եթե իմանալ սննդի մեջ դրա ճիշտ օգտագործման եղանակը, ապա այն կդառնա ուղղակի հիանալի օգնական և աստիճանաբար կօգնի ազատվել այդ սարսափելի ճարպաշերտերից:

 

Ինչպե՞ս է սմբուկն օգնում ազատվել ավելորդ քաշից

Սմբուկի առավելությունը քիչ կալորիականությունն ու բարձր սննդային արժեքն է: Այն լավ միզամուղ է և պայքարում է հեղուկի դեմ՝ թույլ չտալով վերջինիս երկար մնալ օրգանիզմում: Ընդ որում սմբուկը շատ հագեցնող է. ընդամենը մեկ սմբուկը ձեզ երկար ժամանակով կազատի քաղցի զգացումից:

Սակայն պետք է հասկանալ, որ միայն սմբուկի ջուրը ոչ մի ազդեցություն չի ունենա: Որովայնի հատվածում ճարպաշերտերից ազատվելու համար անհրաժեշտ է հետևել հստակ դիետայի և օրական առնվազն կես ժամ տրամադրել ֆիզիկական վարժություններին:

Սմբուկի թուրմն ունի մաքրող հատկություն, քանի որ սմբուկը նույնպես օրգանիզմը տոքսիններից մաքրող սննունդ է (այն չի պարունակում ճարպեր և ունի ցածր կալորիականություն), իսկ օգտակար նյութերի «հավաքածուն» կատարելապես կլրացնեն ձեր նոր և օգտակար սննդակարգը:

 

Որո՞նք են սմբուկի մյուս օգտակար հատկությունները

Սմբուկն օգնում է իջեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Այն իր մեջ պարունակում է նյութեր, որոնք ներծծում են սմբուկի հետ օգտագործված և հետևաբար աղիներում գտնվող այլ սննդի մեջ եղած ճարպերը:

Սմբուկը խթանում է օրգանիզմից տոքսինների հեռացմանը և կարգավորում է աղիների մարսողությունը, ինչի շնորհիվ սմբուկը դառնում է շատ արդյունավետ միջոց փորկապության դեմ:

Սմբուկն ունի նաև հակաօքսիդանտային հատկություն՝ շնորհիվ վիտամին Е-ով և անտոցիանիններով հարուստ լինելուն: Դրանք հակաօքսիդանտներ են, որոնք պաշտպանում են մեր օրգանիզմը քաղցկեղից և սրտանոթային հիվանդություններից:
Բացի այդ, սմբուկը հարուստ է կալիումով և նատրիումով, որոնք շատ կարևոր հանքանյութեր են սրտանոթային և նյարդային համակարգերի ճիշտ գործունեության համար:


Ինչպես արդեն նշվել է, սմբուկում պարունակվող սննդային մանրաթելերն օգնում են մաքրել օրգանիզմը, սակայն սմբուկի օգտագործումը նաև թույլ է տալիս զգալիորեն իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը՝ դարձնելով այն հիանալի սնունդ շաքարային դիաբետով հիվանդների համար:


Բացի այդ, սմբուկը նաև հարուստ է ոսկորների առողջության համար շատ կարևոր ֆոլաթթվով:
Սմբուկը շատ օգտակար է լյարդի խնդիրներ ունեցողների համար, քանի որ այն խթանում է լեղու աշխատանքը:
Եվ վերջապես, սմբուկը դասվում է այն բանջարեղենների շարքին, որոնք շատ հարուստ են մագնեզիումով և երկաթով, ուստի դրանք անփոխարինելի են անեմիայի դեմ պայքարելու և առհասարակ օրգանիզմի պաշտպանողական գործոնները բարելավելու համար:


 
Նիհարում ենք սմբուկի թրմի շնորհիվ
 

Ինչպե՞ս պատրաստել սմբուկի թուրմ

Սա շատ հեշտ է. անհրաժեշտ է միջին չափի մեկ սմբուկը կեղևազրկել, լավ լվանալ և կտրատել:
Այնուհետև վերցրեք կուժ կամ մուգ ապակուց որևէ այլ տարրա և լցրեք այնտեղ կրտատված սմբուկը և կես լիտր ջուր: Թողեք ըմպելիքն աբողջ գիշեր թրմվի, այսինքն՝ պատրաստեք սմբուկի թուրմը նախօրոք:
Թուրմը կարող եք խմել ինչպես «մաքուր» վիճակում, այնպես էլ ավելացնելով մի փոքր կիտրոնի հյութ, ինչն այն ավելի համեղ կդարձնի և էլ ավելի կհարստացնի ըմպելիքը հակաօքսիդանտներով: Մի մոռացեք, որ սմբուկի թուրմը պետք է խմել ուտելուց առաջ` յոթ օր անընդմեջ:


Ինչպե՞ս ճիշտ խմել սմբուկի թուրմը

Սմբուկի թուրմն անհրաժեշտ է խմել 7 օր անընդմեջ: Այս դիետային խորհուրդ է տրվում հետևել գոնե ամսվա մեջ մեկ անգամ: Այս դեպքում այն ոչ միայն կօգնի ազատվել որովայնի հատվածի ճարպաշերտերից, այլ նաև արդյունավետ կերպով կմաքրի օրգանիզմը վնասակար նյութերից:
Այդ շաբաթվա ընթացքում անհրաժեշտ է սահմանափակել սննդակարգը թարմ աղցաններով և բնական հյութերով և իհարկե նվազագույնի հասցնել տարատեսակ ճարպերի և հացաբուլկեղենի գործածությունը:
Օրվա ընթացքում անհրաժեշտ է խմել ընդամենը կես լիտր սմբուկի թուրմ. մեկական բաժակ սնունդի յուրաքանչյուր ընդունումից առաջ:

Որպես կանոն, այդ շաբաթվա ընթացքում մարդը կորցնում է մինչև 2կգ քաշ: Սակայն պետք է հիշել, որ տարբեր մարդկանց օրգանիզմում նյութափոխանակությունը նույնպես տարբեր է լինում, ուստի այս թիվը կարող է փոփոխական լինել՝ կախված մարդու օրգանիզմից:
Բացի սմբուկի թուրմից, անհրաժեշտ է սննդակարգում օգտագործել նաև սմբուկ՝ խորովված կամ շոգեխաշված վիճակում՝ ըստ ճաշակի: Շատ կարևոր է, որ այն լինի եփված և ոչ մի դեպքում հում վիճակում, քանի որ հում սմբուկը թունավոր է իր մեջ պարունակվող սոլանին ալկալոիդի պատճառով (այն կարող է առաջացնել սրտխառնոց, փսխում և լուծ):


Հետևեք այս դիետային ամսական մեկ անգամ և շատ շուտով կնկատեք դրական արդյունք. որովայնը կձգվի, իսկ ատելի ճարպի շերտերը կանհետանան:

Նյութի աղբյուրը՝ econet.ru


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Սմբուկի թուրմը կօգնի ազատվել որովայնի հատվածի ճարպաշերտերից, կիջեցնի արյան մեջ շաքարի և խոլեստերինի մակարդակը  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Օգտակար խորհուրդներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: haykblbulyan (08.09.16) Դիտումներ: 8818 | Տեգեր: մեջ, Սմբուկի, կիջեցնի, հատվածի, Արյան, ազատվել, ճարպաշերտերից, թուրմը, կօգնի, որովայնի | - Վարկանիշ -: 0.0/0
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ