RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ

Սիրելիի հետ հանգստյան օրերը անցկացնելու տարբերակներ  545

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   


Սիրելիի հետ հանգստյան օրերը անցկացնելու տարբերակներ

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



Երբեմն կյանքի ռիթմը հանգեցնում է նրան, որ ժամանակ չի լինում հանգիստը սիրելիի հետ անցկացնել, սակայն ժամանակ առ ժամանակ ուղղակի անհրաժեշտ է կազմակերպել տոն միայն ձեր և ձեր սիրելիի համար` ուստի այս հոդվածում մենք կհուշենք, թե ինչպես կարելի է անցկացնել անմոռանալի հանգստյան օրեր միայն երկուսով: Հանգստյան օրերը կարելի է անցկացնել տարբեր կերպ․  ձեր սիրելին հաստատ կգնահատի հանգստյան օրերը միասին անցկացնելու ձեր գաղափարը:
 
Սիրելիի հետ հանգստյան օրերը անցկացնելու տարբերակներ

Այսպես` կարող եք կազմակերպել պիկնիկ երկուսի համար ինչը կարող է լինել ավելի ռոմանտիկ, քան սիրելիի հետ բնության գրկում ժամանակ անցկացնելը: Եթե սիրում եք լռությունը, ապա գնացեք քաղաքից դուրս` ցանկալի է մեկուսացված տեղ, և մի ամբողջ օր անցկացրեք մաքուր օդում: Ինտիմ մթնոլորտ ստեղծելու համար կարելի է ընկնել հիշողությունների գիրկը` ասենք հայտարարել հիշողությունների օր: Հիշեք ձեր սիրո պատմությունը, ինչպես եք ծանոթացել, վերապրեք այն հետաքրքիր դրվագները, որոնք անցկացրել եք միասին, իսկ փչովի ներքնակները հնարավորություն կտան, որպեսզի Դուք տրվեք կրքին արևի բնական շողերի տակ և վայելեք միմյանց բնության գողտրիկ անկյունում` բոլորից հեռու:

Հանգիստը ջրում
Եթե դուք ակտիվ հանգտի սիրահար եք, ապա կարող եք հանգստյան օրերը անցկացնել ջրում`ի դեպ, հենց բառի բուն իմատով: Վերցրեք փչվող նավակ և կազմակերպեք գետային ճանապարհորդություն: Եթե նման հանգիստը ձեզ համար չէ, ապա կարելի է բավարարվել լողավազան այցելելով, իսկ երեկոյան կարող եք միասին գնալ սաունա և անմոռանալի հանգիստ վայելել ջակուզիում ՄԻԱՍԻՆ` ՄԻԱՅՆ ԵՐԿՈՒՍՈՎ:

Հանգստյան օրերը անծանոթ քաղաքում
Ընտրեք փոքրիկ և անծանոթ քաղաք և գնացեք այնտեղ ՆՐԱ հետ. միջավայրի փոփոխությունը, միասին ճանապարհ գնալը, փոքրիկ հյուրանոցում մնալը, տեսարժան վայրերի դիտումը ձեզ հնարավորություն կտան լավ հանգտանալու, կտրվելու առօրյա խնդիրներից, և վերջապես մենակ մնալու: Սակայն ճանապարհորդության հարմարավետությունը ապահովելը պետք է կազմակերպել նախապես, որպեսզի այն հետո չվերածվի տհաճ պատահականությունների դեմ պայքարի:

Ամեն ինչ մի օր լինում է առաջին անգամ
Դուք հոգնել եք առօրյայի նմանօրինակությունից, ուրեմն փորձեք անցկացնել հանգստյան օրերը սիրելիի հետ այնպես, ինչպես չեք արել երբևիցե: Դուք երբևիցե անցկացրելեք մի ամբողջ օր անկողնում` սիրով զբաղվելով, եթե ոչ, ապա ժամանակն է: Կամ միգուցե հաճախեք տանգոյի դասընթացների, կամ առաջին անգամ չմուշկ քշեք միասին, իսկ համատեղ ֆոտոսեսիա ձեզ մոտ եղե՟լ է: Մեզնից յուրաքանչյուրը այս կյանքում շատ բան չի փորձել, ուրեմն արեք դա առաջին անգամ ձեր սիրելիի հետ: Նման առաջինի տպավորությունները երբևէ չեն մոռացվում:

Խաղեր ցանկության վրա
Բուռն հետաքրքիր համատեղ օրը կարելի է ավարտել երեկոյան հանգստով մոմերի ներքո: Կազմակերպեք երեկոյան մարաֆոն` խաղ մերկանալու կամ ցանկության վրա: Խաղերը կարող են տարբեր լինել` թղթախաղ կամ շախմատ, եթե իհարկե ձեր համբերությունը կբավականացնի: Ուրախացե´ք մեկդ մյուսի հաղթանակներով և հաճույքով իրականացրե´ք միմյանց ցանկությունները: Ինչով էլ, որ զբաղվեք այս հանգստյան օրերին, հիշե´ք կարևորը, որ այն անցկացնեք միասին և մեկդ մյուսի համար: Նվիրե´ք ձեզ ձեր սիրելիին հնարավորինս շատ և ձեր կյանքը կդառնա ավելի գունեղ և հագեցած, իսկ սիրելիի հետ հարաբերությունները ավելի ամուր։

 

 

HD որակով դիտել այստեղ:


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Սիրելիի հետ հանգստյան օրերը անցկացնելու տարբերակներ  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Օգտակար խորհուրդներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: haykblbulyan (13.03.16) Դիտումներ: 545 | - Վարկանիշ -: 0.0/0
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ