RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ

Շքեղ մազեր ունենալը դժվար չէ. խորհուրդներ բոլոր աղջիկներին  265

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   Գեղեցկություն


Շքեղ մազեր ունենալը դժվար չէ. խորհուրդներ բոլոր աղջիկներին

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


1. Որոշել մազերի տեսակը

Մազերի արդյունավետ խնամքի համար անհրաժեշտ է նախ որոշել դրանց տեսակը: Գոյություն ունի մազերի չորս տեսակ.

-Նորմալ: Պահպանում են փայլը լվանալուց մի քանի օրվա ընթացքում: Հեշտ են սանրվում, ծայրերը չեն ճյուղավորվում, էլաստիկ են:

-Յուղոտ: Լվանալու հաջորդ օրն արդեն յուղոտ փայլ ունեն, կպչում են միմյանց, փնթի տեսք ունեն:

-Չոր: Դժվար են սանրվում, ծայրերը ճյուղավորվում են, մազերը մթագնած են:

-Խառը: Այս մազերը յուղոտ են արմատներին և չոր ծայրերին:

Իմանալով ձեր մազերի տեսակն ավելի հեշտ կընտրեք խնամքի միջոցը:
 


 


2. Լիարժեք սնունդ

Օգտագործեք մեծ քանակությամբ կաթնամթերք: Դրանք պարունակում են մազերի կառուցվածքը վերականգնման համար անհրաժեշտ կալցիում: Ծովային մթերքները մեծ քանակությամբ ֆոսֆոր են պարունակում, ինչի պակասը հանգեցնում է մազերի խամրելուն: Մեր մազերը տուժում են շրջակա միջավայրի բացասական ազդեցությունից: Ուստի կերեք մեծ քանակությամբ նարինջ, կիտրոն, օգտագործեք կանաչ թեյ, որոնք պարունակում են հակաօքսիդանտներ: Մի մոռացեք ավելացնել սննդին ընկույզ, լոբազգիներ, ոսպ, որոնք պարունակում են բիոտին, ինչն անհրաժեշտ է մազերի ճյուղավորված ծայրերը վերականգնելու համար: Մազերի աճի համար անհրաժեշտ է վիտամին Е: Այն շատ է բուսական յուղերում և արևածաղկի մեջ:

3. Մերսում

Գլխի մերսում պետք է անել շաբաթական երկու անգամ: Յուղոտ մազերի դեպքում խորհուրդ է տրվում մերսում անել լվանալուց 1-2 ժամ առաջ: Մերսման ընթացքում ակտիվանում է ճարպագեղձերի աշխատանքը, իսկ յուղոտ մազերի դեպքում հենց դրանք են վատ աշխատում: Իսկ ահա չոր մազերի դեպքում խորհուրդ է տրվում մերսում անել լվանալուց հետո, քանի որ նվազում է գլխի չորությունը: Մերսումը պետք է տևի 10-15 րոպե, այն կատարվում է կլոր, վիբրացիոն շարժումներով:

4. Ջրային պրոցեդուրաներ

Մազերը խորհուրդ է տրվում լվանալ եռացրած ջրով` ավելացնելով սոդա, անուշադրի սպիրտ և գլիցերին: Ջուրը պետք է տաք լինի: Լվանալուց առաջ լավ սանրեք մազերը:
 

5. Մազերի խնամքի միջոցներ

Մազերը խնամելու համար պետք է որոշել, թե ինչ միջոց է ձեզ հարմար:  Քիչ է մազերը խնամելը. պետք է դրանք ճիշտ խնամել:

Կոնդիցիոներներ: Դրանք օգտագործում են մազերը շամպունով լվանալուց հետո: Դրանք մազերին փայլ են հաղորդում, մեծացնում են ծավալը, վերականգնում են մազերի կառուցվածքը:

Փափկեցնող միջոց: Նախատեսված է մազերի սանրումը հեշտացնելու համար: Ավելի հարմար է գանգուր մազերի համար: Օգտագործում են մազերը լվանալուց հետո, ապա մանրակրկտորեն լվացվում են:

Բալզամներ: Նախատեսված են վնասված մազարմատները վերականգնելու համար, մազերն ավելի ուժեղ ու էլաստիկ են դարձնում:
 


6. Մազերի չորացումը

Մազերի չորացումն արագացնելու համար զգուշորեն սանրեք կիսաչոր մազերը: Այդպես դուք չեք վնասի մաշկի ամբողջականությունը:

7. Մազերի դիմակներ

Դրանք պետք է անել շաբաթական մեկ անգամ: Քսվում են գլխամաշկին, ապա կրում են ցնցուղի համար նախատեսված գլխարկ և գլուխը փաթաթում սրբիչով: Դիմակի ընտրությունը կախված է մազերի տեսակից:

8. Սանր

Մազերը պետք է սանրել ամեն օր: Ավելի լավ է ընտրել բնական նյութերից պատրաստված սանր: Դրանք ավելի թանկ են, բայց այդքան վտանգավոր չեն: Դրանցով սանրելուց հետո մազերը փափկում են և բնական փայլ են ստանում: 3-4 օրը մեկ պետք է լվանալ սանրը մի-փոքր շամպունով:

9. Մազերի պաշտպանությունը ցրտից, արևից և քամուց

Պաշտպանեք մազերը արևից ծղոտե գլխարկներով, իսկ ձմռանը բնական նյութերից կարված գլխարկներ կրեք: Քամոտ եղանակի ժամանակ կապեք մազերը: Քամին չորացնում է մազերը, և դրանք կորցնում են իրենց ամրությունը: Խնայեք ձեր մազերը:

10. Հոգեվիճակ

Հետևեք ձեր հոգեվիճակին: Անգամ եթե բազմապիսի դիմակներ ու պրոցեդուրաներ անեք, բայց լինեք վատ հոգեվիճակում, ձեր տանջանքներն արդյունք չեն ունենա:


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Շքեղ մազեր ունենալը դժվար չէ. խորհուրդներ բոլոր աղջիկներին  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Օգտակար խորհուրդներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: haykblbulyan (16.09.16) | Հեղինակ: Գեղեցկություն W Դիտումներ: 265 | Տեգեր: գեղեցկություն և առողջություն | - Վարկանիշ -: 0.0/0
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ