RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ

Սա պետք է իմանան բոլորը ...ինչպես համացանցը չծառայեցնել թշնամուն  197

loading...
Загрузка...
 
 

Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   Iravunk.com


Սա պետք է իմանան բոլորը ...ինչպես համացանցը չծառայեցնել թշնամուն

  Հարցում

Կարևո՞ր է Ձեզ համար 1-ին երեխայի սեռը (արական):


Կարդալ Top- հոդվածներ


1. Չի՛ կարելի գրել մեր զինտեխնիկայի տեղաշարժի մասին` անկախ նրանից դա հավաստի տեղեկություններ են, թե Վարդուշ տատի պատմածը (սա հատկապես վերաբերում է որոշ «լրագրող» կոչվող բացբերանների),
որովհետեւ
ա. դա թշնամուն ռազմական տեղեկությունների տրամադրում է. կարող է մենք ուզում էինք այդ ուղղությամբ առաջ գնալ, թշնամուն հանկարծակիի բերել, ու քո դեբիլության պատճառով թշնամին իմանում է, թե որտեղից սպասի մեր հարվածին,
բ. նման կարգի տեղեկությունները կարող են խուճապ առաջացնել բնակչության մոտ, քանզի նրանք չգիտեն` դա պատերազմի սկիզբ է, ինչ-որ զորավարժությունների շրջանակում է, թե ուղղակի կանխարգելիչ միջոցառում է:



2. Չի՛ կարելի զանգելու կամ այլ եղանակներով տեղեկություններ «հայթայթել» թեժ գծից ու դա տեղադրել համացանցում, մանավանդ, եթե այդ տարածքում վիճակի մասին պաշտոնական հաղորդագրություններ չեն հրապարակվել (սա նույնպես առաջին հերթին վերաբերում է որոշ «լրագրող» կոչվող ու «քլիքի» համար սատկող բացբերանների): Զինծառայողը կամ գյուղացին կարող է չիմանալ, թե ինչի մասին կարելի է պատմել, ինչի մասին` ոչ: Նման իրավիճակում խուճապի առաջացումը միայն բարդացնում է իր գործն իմացող եւ փայլուն կատարող մեր ՊՆ-ի խնդիրը, քանզի ցանկացած նման տեղեկություն «լրատվական կայքից» սկսած տարածվում է սարաֆանային կամ փչացած ռադիոյի եղանակով:



3. Չի՛ կարելի խառնել գնդակոծությունը, հրետակոծությունը, ռմբակոծությունը եւ հրթիռակոծությունը, եւ երբ, օրինակ, թշնամին կրակում է, ասենք, ավտոմատով եւ գնդացիրով, չի՛ կարելի գրել ռմբակոծության (ուղղաթիռներով եւ ինքնաթիռներով որոշակի տարածքում ռումբեր նետելու) մասին (սա կրկին առաջին հերթին վերաբերում է որոշ «լրագրող» կոչվող հեքիաթասացների):



4. Չի՛ կարելի հավատալ debilot.ru կամ opkjklka.com կամ whgjhxa.np կայքերում տեղադրված տեսանյութերի սահմանի կրակոցների, թշնամու կողմից տանկի կիրառման կամ այլնի մասին, չի՛ կարելի հավատալ անգամ հայկական «լրատվական կայքերում» տեղադրված նման տեսանյութերին, եթե դրա տակ չկա հղում` պաշտոնական աղբյուրներին: Լարվածության օրերին շատ «լրատվական կայքեր» ուղղակի օգտագործում են առիթը` ավել քլիքներ հավաքելու եւ գովազդատուների վրա իրենց կայքում գովազդն ավելի թանկ վաճառելու համար, դա նրանց համար ուղղակի բիզնես է` առանց հետեւանքների գիտակցման:



5. Չի՛ կարելի տարածել ազերբառանական աղբյուրներից քաղած, թարգմանած ցանկացած տեղեկություն, մի՛ մոռացեք, որ սա նաեւ տեղեկատվական պատերազմ է, եւ հիմա նրանք փորձում են մեր հասարակության շրջանում խուճապ առաջացնել ու անգամ կարող է գրեն, որ գրավել են մի քանի գյուղ կամ ամբողջ մարզ` լինի դա Տավուշը, թե Արցախը: Ու հիշե՛ք, որ, օրինակ, Armenia.az կայքն ազերբառանական կայք է, Armenia բառի կամ հայկական ծագում ունեցող որեւէ բառի առկայությունը չի վկայում կայքի հայկական լինելու մասին:
 

ԱՐՄԱՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
«Հյուսիսային դարպաս» ՀԿ համակարգող


 




loading...
Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

Загрузка...

Այլ հոդվածներ Սա պետք է իմանան բոլորը ...ինչպես համացանցը չծառայեցնել թշնամուն  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Օգտակար խորհուրդներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: haykblbulyan (03.02.17) | Հեղինակ: Iravunk.com W Դիտումներ: 197 | Տեգեր: թշնամուն, համացանցը, ...ինչպես, իմանան, չծառայեցնել, ՍԱ, բոլորը, պետք | - Վարկանիշ -: 0.0/0
loading...
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ