RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ

Քաղցկեղի 8 նախանշան, որ ԵՐԲԵՔ չի կարելի անտեսել  3975

loading...
Загрузка...
 
 

Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   


Քաղցկեղի 8 նախանշան, որ ԵՐԲԵՔ չի կարելի անտեսել

  Հարցում

Կարևո՞ր է Ձեզ համար 1-ին երեխայի սեռը (արական):


Կարդալ Top- հոդվածներ


Ինչպիսին էլ լինեն ուռուցքային գոյացությունները՝ բարորակ, թե չարորակ, նոր գոյացած, թե արդեն տարիներ շարունակ օրգանիզմում ձևավորված՝ կարևորագույն բանը չանտեսել որևէ նշան կամ նախանշան: Կան քաղցկեղի տեսակներ, որոնք ցավոք, երբեմն բարդ է նկատել ու գտնել նախանշաններ, սակայն եթե որևէ բան նկատել եք, ապա վաղաժամ ախտորոշումը կարող է փրկել ձեր կյանքը: Ահա այն հիմնական նախանշանները, որոնք տղամարդիկ երբեք չպետք է անտեսեն, քանի որ դրանք կարող են դառնալ ուռուցքի, այնուհետև քաղցկեղի պատճառ:
 

Միզելու դժվարություն ու անհարմարություն

Տարիների ընթացքում տղամարդկանց մոտ կեսը խնդիրներ է ունենում միզաթողության հետ: Անպատճառ հարկավոր է դիմել բժշկի հետևյալ  դեպքերում

  • Երբ միզելու հաճախականությունը ավելանում է, մասնավորապես գիշերը
  • Միզապահության խնդիրների կամ ակամա արտահոսքերի դեպքում
  • Միզելու սկզբում դժվարության կամ մեզի շիթի թուլության դեպքում

Հիմնականում այսպիսի նախանշաններ լինում են շագանակագեղձի չափերի մեծացման ու լայնացումների դեպքում: Այս խնդիրը չլուծելու պարագայում դա կարող է հանգեցնել շագանակագեղձի քաղցկեղի: Այնպես որ մի անտեսեք խնդիրը և շտապ դիմեք բժշկի մանրակրկիտ ուսումնասիրության համար: Տղամարդը պետք է անցնի ոչ այնքան հաճելի պրոցեդուրա ու հանձնի արյան ու մեզի անալիզ:


Փոփոխությունների ամորձիներում

Ի տարբերություն շագանակագեղձի քաղցկեղի, ամորձիների քաղցկեղը կամ ուռուցքը զարգանում է շատ արագ և մեկ ամսվա ընթացքում այն կարող է վերջնական ձևավորվել ու դառնալ չարորակ ուռուցք: Այդ պատճառով, եթե նկատում եք ամորձիների չափերի փոփոխություն, պինդ կամ խիտ գոյացություններ թեկուզ շատ փոքր անհապաղ գնացեք բժշկական ստուգման, հանձնեք արյան անալիզ և կատարեք ամորձիների սոնոգրաֆիա:


Արյան հետքեր մեզի կամ կալի մեջ

Այս նախանշանը այնքան ակհայտ է, որ նույնիսկ հարկավոր չէ տարրական գիտելիքներ ունենալ: Եթե նկատել եք արյան հետք կալում կամ մեզի մեջ, ապա բժշկի դիմելը պետք է լինի ձեր հաջորդ քայլը: Դա առաջին նախանշանն է, որ խնդիրներ կան կամ միզապարկի կամ հաստ աղիքի հետ: Գուցե պարզվի, որ դա պարզապես թութք է կամ միզապարկի որևէ ինֆեկցիա, սակայն չստուգել ու չհամոզվել, որ ուռուցք չկա՝ ուղղակի անթույլատրելի է:


Խալի գույնի փոփոխություն կամ նոր գոյացություն

Եթե ձեր խալի գույնը փոխվել է կամ նոր կարմիր, սև գույնի խալեր ու մաշկային գոյացություններ են առաջացել, սա կարող է գուժել մաշկի քաղցկեղի մասին: Անմիջապես դիմեք դերմոտոլոգին կամ օնկոլոգին: Առհասարակ, մասնագետները խորհուրդ են տալիս ուշադիր լինել սեփական մարմնի նկատմամբ, զննել ու հետազոտել այն, որպեսզի նկատեք մարմնի վրա կամ մարմնի այս կամ այն հատվածի փոփոխությունները: Դա կօգնի արագ կողմնորոշվել արդյոք որևէ բան կատարվում է ձեր օրգանիզմում, թե ոչ: Անուշադիր տղամարդիկ հետագայում խնդիրներ են առաջացնում նաև բժիշկների համար, քանի որ թերապևտին չեն կարողանում ասել արդյոք փոփոխություններ եղել են մաշկի վրա կամ օրինակ ամորձիների չափը փոխվել է, թե ոչ:


Լիմֆային հանգույցների փոփոխություն

Լիմֆային հանգույցներ ոչ մեծ կլորավուն գոյացություններ են, որոնք հնարավոր է շոշափել մարմնի տարբեր հատվածներում, օրինակ՝ պարանոցի վրա կամ թևերի տակ: Լիմֆային հանգույցների չափերի փոփոխությունը խոսում է  այն մասին, որ ձեր իմունային համակարգը մտել է ակտիվ պայքարի մեջ: Չի բացառվում, որ դա լինի օրինակ անգինայի կամ մրսածության հետևանք, սակայն եթե ուռածությունը կամ չափի մեծացումը չի անցնում 3 շաբաթվա ընթացքում, ապա անհապաղ դիմեք բժշկի:


Կուլ տալու դժվարություններ և այրոցք ստամոքսում

Գրեթե բոլոր տղամարդկանց մոտ կյանքի որևէ փուլում առաջանում են կուլ տալու խնդիրներ: Դիսֆագիան կարող է կապված լինել մի շարք հանգամանքներից, սակայն, եթե այն կրում է քրոնիկ բնույթ, ապա հարկավոր է ստուգել կոկորդային հատվածը: Ստամոքսի այրոցքի դեպքում կրկին, եթե դա անընդհատ է և ձեզ հանգիստ չի տալիս, ապա աղեստամոքսային տրակտի հետազոտությունը պետք է կատարել անհապաղ: Դա կամ ստամոքսի խոցի նախանշան է կամ ստամոքսի քաղցկեղի, եթե խոցի դեպքում հնարավոր է դեղամիջոցներով կանգնեցնել հիվանդության հետագա զարգացումը, ապա քաղցկեղի դեպքում վիրահատական միջամտությունը պարտադիր է և դրական արդյունք կլինի, թե ոչ՝ անհայտ է:


Անընդհատ հազ

Եթե ամեն ինչ կարգին է և  անընդհատ հազը մրսածության արդյունք է, ապա դա կարող է շարունակվել առավելագույնը մեկ ամիս:: Եթե այն չի դադարում և շարունակվում է, ուրեմն խնդիրը լուրջ է: Հազի դեպքում արյան կաթիլ, որոշակի սպիտակ շիթեր նկատելու դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի: Մասնավորապես նրանք, ովքեր ծխում են, քանի որ թոքի քաղցկեղը առաջին հերթին ծխելու հետևանք, է, իսկ նմանատիպ նախանշանը գրեթե դիագնոզ:


Ընդհանուր նախանշաններ, որոնք կարող են լինել քաղցկեղի նախանշաններ

  • Քաշի կորուստ առանց հատուկ միջամտության ու արագ տեմպերով
  • Անընդհատ թուլության ու հոգնածության զգացում
  • Թույլ բայց չընդհատվող ու երկարաժամկետ ցավի զգացողություն առանց հայտնի պատճառի
  • Երկարաժամկետ սթրես ու ցավ որովայնի շրջանում
  •  

Քաղցկեղից տարեկան մահանում է մոտ 8 միլիոն մարդ: Այնպես որ ուշադիր եղեք ձեր առողջության նկատմամբ: Մի անտեսեք այն նշաններ, որոնք ձեզ տալիս է օրգանիզմը:  Պարզ եք դրանց պատճառները ու անցեք բուժման առանց հապաղելու:
 

Պատրաստեց՝ Արա Վարդանյանը


 




loading...
Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

Загрузка...

Այլ հոդվածներ Քաղցկեղի 8 նախանշան, որ ԵՐԲԵՔ չի կարելի անտեսել  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Օգտակար խորհուրդներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: haykblbulyan (16.01.17) Դիտումներ: 3975 | Տեգեր: նախանշան, անտեսել, չի, երբեք, քաղցկեղի, կարելի, որ | - Վարկանիշ -: 0.0/0