Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ
Փոքր-ինչ ինտիմ, բայց շատ կարևոր մի բանի մասին  4751

Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ 

Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   yerevanstyle.com

Բերանի տհաճ հոտ: Ծանո՞թ զգացում է: Ինչպե՞ս խուսափել դրանից, երբ ատամները լվանալու կարիք կամ հնարավորություն չկա: Նաև ինչպե՞ս պահել մեզ այդ ժամանակ, որպեսզի խուսափենք տհաճություններից:

Նախ խոսե՛նք բերանի հոտի առաջացման մի քանի պատճառների մասին:

 

Բերանի խոռոչը հարուստ է միկրոօրգանիզմներով, որոնք կայուն հաստատվում են ատամների, լնդերի, լեզվի վրա, որոնց զարգացման հետևանքով առաջանում է տհաճ հոտ:

Համընդհանուր սխալ պատկերացում կա, թե տհաճ հոտը գալիս է ստամոքսից: Հոտի առկայության դեպքերի միայն չնչին տոկոսն է ստամոքսային և մարսողական խնդիրների հետևանք, մինչդեռ մեծամասնությունը առաջանում է հենց ատամների և կեղտոտ լեզվի հետևանքով:

Այդ իսկ պատճառով հիգիենան պետք է պահպանել` մաքրելով նաև լեզվի ողջ մակերեսը:

Շատ դեպքերում մարդը ինքը չի կարող որոշել իր բերանից հոտ գալի՞ս է, թե՞ ոչ, որովհետև սովորում է սեփական հոտերին: Դրանից բացի, շատ դեպքերում տհաճ հոտը չի հայտնվում, քանի դեռ մենք չենք սկսել խոսել: Բանը նրանում է, որ հոտը ծնվում է լեզվի արմատի մոտ և առաջ է մղվում միայն այն ժամանակ, երբ մենք սկսում ենք խոսել:

Տհաճ հոտը ավելի ցայտուն է առավոտյան, քանի որ գիշերը դադարում է թքարտադրությունը և թուլանում է բնական պաշտպանությունը մանրէներից: Այնպես որ, երեկոյան ատամները հարկավոր է լվանալ ավելի մանրակրկիտ:

Շատ հաճախ մարդիկ միայն ատամներն են լվանում խոզանակով, բայց կա նաև հիգիենայի ևս երկու ձև՝ ֆլոսերի օգտագործումը (ատամի թելեր) և լեզվի մաքրումը:

լեզվի մաքրումը նպաստում է բերանի հոտի պակասեցմանը

Հոտն առաջանում է նաև լնդերի բորբոքային հիվանդությունների ժամանակ, ինչպես փաստում են ատամնաբույժները, կարող է լինել ըմպանի, շնչափողի, բրոնխների, կերակրափողի, ստամոքսի, նշիկների խրոնիկական բորբոքումների, ըմպանաբորբի, ձայնալարերի բորբոքումների և այլն: Եթե բոլոր կանոնները պահպանում եք, բայց տհաճ հոտը դեռ առկա է, ապա պետք է անպայման այցելեք ատամնաբույժի:

Նաև սննդաբանները փաստում են այն մասին, երբ որ մարդը շատ երկար չի ծամում սնունդը, այն հանգեցնում է բերանի խոռոչի մեխանիկական ոչ բավարար մաքրմանը:

Քանի որ երկար ծամելով «ինչպես ընդունված է քանի ատամ ունես այդքան էլ պետք է ծամես» 32 անգամ ինչպես ընդունված է, խոսքը գնում է առողջ և պահպանված ատամնաշարի մասին: Բերանի խոռոչում կատարվում է սննդի մեխանիկական և քիմիական մշակում։ Քիմիական մշակում կատարվում է թքի միջոցով, իսկ մեխանիկական մշակումը կատարվում է ատամների, լեզվի և այտի մկանների մասնակցությամբ։ Իսկ քիչ ծամված սնունդի հետևանքով, միջատամնային տարածություններում, լեզվի և լնդերի վրա նստվածք է կուտակվում, որը և դառնում է տհաճ հոտի պատճառ:

Մնացած բոլոր դեքերում թարմ շնչառության հարցը մեր իսկ  ձեռքերում է: Դրա համար կիրառեք ատամնամածուկներ, որոնց բաղադրության  մեջ հոտը վերացնող դեղաբույսեր կան:

Հոտը քողարկվում է նաև բանջարեղեն և մրգեր օգտագործելիս: Դրանցից են՝ խնձորը, տանձը, գազարը, որոնք առողջացնում են լնդերն ու թարմացնում բերանի խոռոչը: Իսկ ցիտրուսներում ատամների բակտերիալ նստվածքի աճը խոչընդոտող նյութ է պարունակվում, որը հակաբորբոքային ազդեցություն է ունենում լնդերի վրա:

ցիտրուսները մաքրում են բերանի տհաճ հոտը

Ցիտրուսները մաքրում են բերանի տհաճ հոտը

Իսկ հիմա խոսենք մի քանի էթիկետի կանոնների մասին, որոնք պետք է իմանալ զրուցելիս:

Գոյություն ունի անձնական տարածք հասկացողություն: Այն շատ հեշտ է որոշվում, պարզապես պետք է ձեռքը բացել դեպի առաջ, և հաշվել թե քանի սմ է կազմում, հասուն մարդու անձնական  տարածքը կազմում է  50-60սմ, այս թիվը փոփոխական է, քանի որ յուրաքանչյուր մարդու անձնական տարածքը իր ձեռքի երկարության չափն է:

Եթե այդ տարածքը պահպանվի, հնարավոր է 80-90 տոկոսով խուսափել տհաճություններից, քանի որ խոսկցության ժամանակ տարածվող հոտը, օդի միջոցով միայն տարածվում է մինչև անձնական տարածքի կեսը՝ 25-30սմ: Դրա համար խոսելիս հարկավոր է պահպանել անձնական տարածք հասկացողությունը: Նաև հոտի ավելի շատ տարածմանը նպաստում է առոգանությամբ խոսելը, մոտ գտնվելիս ինչքան հնարավոր է մեղմ խոսել, այս մեթոդը կիրառվում է սպասարկման ոլորտներում:

Իսկ եթե պահանջվում է ավելի շատ մոտենալ, որպեսզի ականջին մոտ լինել, ապա ինչպե՞ս անել, որպեսզի խուսափենք բերանի հոտից, տհաճություն չպատճառելով դիմացինին:

բերանի տհաճ հոտ

Բերանի տհաճ հոտ

Օրինակ, երբ ցանկանում ենք մոտենալ և կամաց ինչ որ մի բան ասել, շատ դեպքերում հենց այստեղ է խախտվում էթիկետի կանոնները: Ամենատարածված սխալը դա նա է, որ մարդիկ անմիջապես երեսի վրա են խոսում, որտեղից որ մարդը կլանում է օդը: Դրա համար էլ հարկավոր է ոչ թե երեսի վրա ասել, այլ թեքվել կողքի, ականջին ավելի մոտ և ձեռքը դնել բերանի կողքին, որպեսզի մեր բերանից դուրս եկող հոտը թեքվի դեպի դուրս և ոչ թե դեմքի վրա: Իսկ եթե պետք է ուղիղ նայել աչքերին և դեմքին ասել, ինչպես սպասարկման ոլորտներում, ապա պետք է խիստ պահպանել 50-60սմ հեռավորությունը, որը մեզ կապահովագրի տհաճ իրավիճակներից:

Միևնույն ժամանակ չմոռանալ պարբերաբար ուշադրություն դարձնել բերանի հիգիենային, քանի որ շատ դեպքերում անխուսափելի է մարդկանց չմոտենալը:

Նախքան մարդկանց մոտենալը օգտագործեք տարբեր միջոցներ բերանի հոտը քողարկելու համար: Դրանցից են բերանի սփրեյները, հատուկ փոքրիկ կոնֆետներ, առանց շաքարի մաստակներ «ծամել միայն նախքան մարդկանց մոտենալը», սովորոկան ջուր խմել և բերանը ողողել:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում.


 













 

Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   yerevanstyle.com


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Օգտակար խորհուրդներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog