Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ
Փողի հետ կապված ՇԱՏ ԱՆՀՐԱԺԵՇՏ տեղեկություններ․․․ ձեր դրամապանակը հաստատ կարող է ավելի լիքը լինել  919

Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ 

Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   

Գումար խնայելն այնքան էլ դյուրին չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Եթե Դուք չունեք անսահմանափակ եկամուտ, բայց ունեք նպատակներ՝ ապագա մեծ գնումների և տարաբնույթ խոշոր ծախսերի հետ կապված, ապա, ամենայն հավանականությամբ, մտածել եք՝ որն է գումար խնայելու ամենաարդյունավետ տարբերակը:
 

Այն, որ խնայողություններ կատարելը լավ գաղափար է, անվիճելի է: Անկախ այն բանից՝ խնայողությունները նախատեսվում են կրթության, ճանապարհորդության, ավտոմեքենա ու բնակարան գնելու կամ այլ նպատակների համար, անհրաժեշտ է ցուցաբերել ճիշտ մոտեցում՝ ցանկալի արդյունքին հասնելու համար:

Ամերիկյան Forbes պարբերականը հարցում է իրականացրել անձնական ֆինանսների կառավարման ոլորտի մասնագետների և ֆինանսական խորհրդատուների շրջանում՝ պարզելու համար, թե որն է գումար խնայելու լավագույն տարբերակը: Բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել գումար տնտեսել, «Բիզնես 24»-ը առանձնացրել և ներկայացնում է ամենակարևոր խորհուրդները.


1. Հետևեք Ձեր ծախսերին

Ոչ բոլորն ունեն ճիշտ պատկերացում իրենց եկամուտների և ծախսերի մասին, այնինչ անձնական ֆինանսների արդյունավետ կառավարման համար պարտադիր է հետևել եկամուտներին և ծախսերին: Եթե ցանկանում եք սովորել ճիշտ խնայել և Ձեր խնայողությունների համար սահմանել եք հստակ նպատակներ, ապա սկսեք կառավարել Ձեր ֆինանսները՝ հաշվարկելով ծախսերը և այդ ծախսերի անհրաժեշտությունը: Հաճախ մենք կատարում ենք ծախսեր, որոնց անհրաժեշտությունն այնքան էլ մեծ չէ, մինչդեռ այդ ծախսերի կրճատմամբ կարելի է մեծացնել խնայողությունները: Այսպես որ, մասնագետները խորհուրդ են տալիս միշտ հետևել ծախսերին և ցանկացած գնում կատարելիս հաշվարկները կատարել միայն երկարաժամկետ կտրվածքով:


2. Խնայողություններ կատարելը դարձրեք ավտոմատ

Ձեր եկամուտներն ու ծախսերը հաշվարկելուց և երկարաժամկետ ու կարճաժամկետ կտրվածքով անձնական բյուջեն կազմելուց հետո սահմանեք նաև խնայողություններ կատարելու հստակ ժամանակացույց: Սա ամենապարզ և արդյունավետ լուծումն է խնայողություն կատարելու սովորույթ ձեռք բերելու համար: Հնարավորինս հետևեք Ձեր իսկ կողմից սահմանված ժամանակացույցին և կախված Ձեր անձնական եկամուտներից՝ շաբաթական կամ ամսական կտրվածքով աշխատավաձից և այլ եկամուտներից որոշակի գումար ավելացրեք խնայողություններին: Կարող եք վստահ լինել, որ պարբերական սկզբունքով խնայողությունները կօգնեն առավել արդյունավետ խնայել գումար և արագ հասնել նպատակներին:  


3.  Հնարավորինս խուսափեք վարկերից ու պարտքերից

Տարաբնույթ սպառողական վարկերն ու պարտքերը սահմանափակում են խնայելու հնարավորությունները: Եթե ցանկանում եք խնայել, ապա պատրաստ եղեք որքան հնարավոր է շուտ ազատվել բոլոր տեսակ «ոչ կենսական» պարտքերից ու վարկերից: Անհրաժեշտ և պարտադիր պայման է հասկանալ՝ որքան էլ գրավիչ թվան վարկերը, դրանց դիմաց տոկոս վճարելու փոխարեն կարելի է շահել խնայողություններ կատարելով: Սովորեք ծախսել քիչ և  խուսափեք պարտքերից: Վարկերից և պարտքերից ազատվելու համար կարելի է կազմել ժամանակացույց և մեկ առ մեկ մարելով պարտքերը՝ մոտենալ ցանկալի արդյունքին: Վարկերից և պարտքերից ազատվելու արդյունավետությունն ու դրական ազդեցությունն առավել զգալի կլինի երկար ժամանակահատվածի կտրվածքով:


4.  Ընտրեք մեկին, ով կօգնի կերահսկել Ձեր խնայողությունները

Խնայողությունների հարցում Ձեզ կարող է օգնել ընկերներից կամ ընտանիքի անդամներից որևէ մեկը՝ պարզապես հետևելով Ձեր ծախսերին և հիշեցնելով խանայողության մասին: Եթե ունեք հստակ սահմանված նպատակ և Ձեր խնայողությունները կատարում եք այդ նպատակին հասնելու համար, ապա վստահ եղեք, որ Ձեզ «հետևող աչքերը» կօգնեն խնայել հնարավորինս մեծ գումար:


5. Սկսեք փոքր գումարից

Ձեր խնայողությունները սկսեք ավելի փոքր նպատակային գնումների և ծախսերի համար, քանի որ այս դեպքում Ձեր նպատակին հասնելու համար կպահանջվի ավելի քիչ ժամանակ, իսկ հաջորդ խնայողությունները կատարելու համար կունենաք առավել մեծ մոտիվացիա, և արդեն իրագործված նպատակը Ձեզ համար կլինի ոգեշնչող օրինակ: Բացի այդ, հիշեք՝ խնայողությունների հարցում ամենակարևոր գործոններից մեկը ժամանակն է. որքան երկար ժամանակային կտրվածքով եք խնայողություններ անում, այնքան արդյունքներն ավելի նկատելի և ոգևորիչ են:


6. Գնահատեք Ձեր ունեցածը

Ընդհանուր առմամբ, խնայել նշանակում է ունենալ անկոտրուն կամք, ձգտում և տարբերվող մտածելակերպ: Գնահատեք այն ինչ ունեք և շարժվեք Ձեր նպատակների հասնելու համար՝ հնարավորինս շրջանցելով բոլոր «կեղծ» ակցիաները, «աննախադեպ» զեղչերն ու «բացառիկ» առաջարկները:
 

Նոննա Մելքոնյան








Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Օգտակար խորհուրդներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog