RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ

Պարտքով գումար տա՞լ, թե՞ ոչ  661

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   


Պարտքով գումար տա՞լ, թե՞ ոչ

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



Պարտքով գումար տա՞լ, թե՞ ոչՈրքան էլ փոխվեն ժամանակները, մարդիկ շարունակում են իրարից պարտքով գումար վերցնել, և բանկերի տարբեր վարկային առաջարկները, ըստ էության, վերջ չեն դնում շատերի կողմից կիրառվող «հուսալի» այդ միջոցին: Նախևառաջ` պարտք վերցնելը զգալիորեն արագ է իրականացվում:  Երկրորդ` ընկեր-մտերիմները, սովորաբար, անհարմար են զգում բառ անգամ ակնարկել տրված դրամի տոկոսների մասին: Մի խոսքով` գումար խնդրողին կարելի է հասկանալ: Բայց հարց է ծագում` արդյո՞ք բոլոր դեպքերում արժի արձագանքել խնդրանքին…

ՈՒ՞Մ և ԻՆՉՈՒ՞

Բնականաբար կա մարդկանց շրջանակ, ում մենք իրավունք չունենք և չենք կարող մերժել` հարազատ-բարեկամներ և այլն: Ընտանիքի ներսում ուրախություններն ու տխրություններն ընդհանուր են, ուստի նյութական դժվարություններն էլ սովորաբար լուծվում են փոխադարձ աջակցությամբ: Իսկ մնացած խնդրողներին ընդառաջ գնալուց առաջ ճիշտ կլինի սթափ մտածել:

Որքանո՞վ է հուսալի պարտք վերցնողը: Եթե տվյալ անձը մի քանի անգամ գումար է վերցրել և պարտաճանաչ վերադարձրել խոստացած ժամկետում, ապա կարելի է մասամբ երաշխիք ունենալ, որ ամեն ինչ նորմալ կլինի: Իսկ մարդկանց մոտ, ովքեր սովոր են անվերջ վերցնել ու կրկնապատկել պարտքերը, միշտ առաջանում են «չնախատեսված տհաճ հանգամանքներ»: Նշանակում է` մարդը հստակ ու հեռատեսորեն չի հաշվարկել իր քայլերը և հնարավոր է` գումարը չվերադարձնի: Այստեղից հետևություն, որ մարդկանց շարքում, ում կտրականապես պետք չէ գումար տալ, մտնում են խաղամոլության, հարբեցողության սեր ունեցող անձինք և նրանք, ովքեր թեկուզ մեկ անգամ չեն վերադարձրել պարտքը:

Որքանո՞վ է ձեզ մտերիմ խնդրողը: Մարդու իրավիճակի մեջ մտնելն ու աջակցելը հասկանալի են, եթե նրա խնդիրների հանդեպ անտարբեր չեք: Իսկ ահա չմերժելը միայն նրա համար, որ ժլատ չերևաք, հիմարություն է: Հաշվի առեք, որ տրվող գումարը ինչ-որ օտար մարդու պատճառով դուրս է գալու ձեր և ձեր ընտանիքի բյուջեից: Դրա համար պետք է լինեն ծանրակշիռ պատճառներ:

Ի՞նչ շարժառիթով են դրամ խնդրում ձեզնից: Հարցրե՛ք, թե ինչու է մարդուն շտապ դրամ անհրաժեշտ: Բջջային հեռախոսի նոր մոդելի՞… Ուրեմն` նա հակում ունի նորաձև ինչ-որ իրեր ձեռք բերել, որոնք, սակայն, իր գրպանի բան չեն: Երաշխիք ունենալ, թե նա ժամանակին կվերադարձնի գումարը, բնականաբար, միամտություն կլինի: Իսկ եթե մարդը գումարը խնդրում է իր գործի մեջ ներդրում կատարելու համար (գնում է մեքենա կամ համակարգիչ), որն իրեն եկամուտ կբերի, աջակցությունը բարի գործ կլինի: Հավանաբար նրա գործերը շուտով կկարգավորվեն, և նա ի վիճակի կլինի փակել պարտքերը: Երբեմն գումար են խնդրում հարազատների բուժման համար: Պատճառը, անխոս, հարգելի է, սակայն, հաշվի առեք, որ առաջիկայում պարտք խնդրողը նյութական սուղ վիճակում է լինելու, և ակնկալել, թե ժամանակին ետ կստանաք ձեր գումարը, անիմաստ է:

ԳՈՒՄԱՐԻ ՀԱՐՑԸ

Բարությունն ու շռայլությունը, անկասկած, հիանալի հատկանիշներ են, բայց բարեգործությունը չպետք է իրականացվի ի վնաս բարեգործի: Եթե անգամ պարտք խնդրողը չափազանց ազնիվ անձնավորություն է, կամ դրամ խնդրելու պատճառը խիստ հարգելի է, դա չի նշանակում, որ պետք է «հանեք ձեր վերջին վերնաշապիկը»: Ո՞վ գիտե, միգուցե մի իրավիճակի առջև հայտնվեք, երբ ձեր ընտանիքին շտապ խոշոր գումար է հարկավոր:

Առաջնային կանոնն այն է, որ պետք չէ պարտք տալ ձեր վերջին գումարը, քանի որ ձեր ուսերին է դրված ընտանիքի առջև պատասխանատվությունը:

Երկրորդ կանոն. Եթե արդեն իսկ ունեք ֆինանսական պարտավորվածություն (օրինակ` վարկ եք վերցրել այս կամ այն իրի կամ տան վերանորոգման համար), երբեք «մի կողմ դրված» գումարը պարտքով մի՛ տվեք:

Երրորդ կանոն. Պարտք տվեք միայն այն քանակով գումար, որքան ի վիճակի եք հանուն բարեգործության: Բացառված չէ, որ մարդու գործերն ավելի վատանան, և նա ընդհանրապես չվերադարձնի դրամը: Ուստի` տվեք այն քանակով գումար, որը կորցնելը ձեզ համար էական նշանակություն չի ունենա: Եվ դուք պետք է համոզված լինեք, որ «սովամահ չեք լինի» առանց այդ գումարի:

ԵՐԲ ՏԱՐԻՆԵՐՈՎ ՍՊԱՍՈՒՄ ԵՍ, ՈՐ ՊԱՐՏՔԴ ՏԱՆ

Պարտքը վերադարձնելու ժամկետի շուրջ պետք էՊարտքով գումար տա՞լ, թե՞ ոչ պայմանավորվել խիստ ճշտորոշ: Եթե գումարը մեծ է, կարող եք խոսել դրամը մաս-մաս վերադարձնելու մասին: Կատարյալ տարբերակում ճիշտ կլինի վերցնել գրավոր արձանագրություն: Պարտադիր չէ, որ այն հաստատվի նոտարի կողմից: Այն առանց դրա էլ իրավական ուժ կունենա, եթե գրանցվեն երկու կողմերի ամբողջական անունները, անձնագրային տվյալները, հաստատված լինի գումարը վերցնելու փաստը, գումարի չափը և վերադարձի օրը: Ներքևում գրվում է գործարքի ամսաթիվը, և դրվում են ստորագրությունները: Նման փաստաթուղթը, որն իրավական ուժ ունի, սովորաբար ավելի է զգաստացնում պարտք վերցնողին: Այն վերադարձվում է պարտատուին, երբ մարված են բոլոր հաշիվները: Իսկ եթե ժամկետն անցել է, իսկ Դուք դեռ ետ չեք ստացել գումարը, պարտամուրհակը կարող է հիմք հանդիսանալ դատարան դիմելու համար:

ԳՈՒՄԱՐ` ՏՈԿՈՍՈՎ

Կան մարդիկ, ովքեր դեմ չեն տոկոսով գումար տրամադրելուն: Ոմանք, նույնիսկ, դրամ են աշխատում այդ միջոցով: Բայց հաշվի առեք, որ սա գումար աշխատելու ձև է, որը պետք է գրանցված լինի հարկային դաշտում: Եթե խուսափեք հարկերից, ապա պարտքի մարումից հետո ձեր վերադարձրած պարտամուրհակը կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ: Եթե այն ընկնի հարկային տեսուչների ձեռքը, նրա ճանապարհը միանգամից կբերի ձեզ մոտ:

Մտածե՛ք` որքանով է ձեզ համապատասխանում գումար աշխատելու այս ձևը: Նման «բիզնեսը» բավականին վտանգավոր է:

ՔԱՂԱՔԱՎԱՐԻ ՄԵՐԺՈՒՄ

Բոլոր պարագաներում կարելի է հստակ ձևակերպել այն, որ եթե Դուք վստահ չեք, թե պարտք տրված գումարը կվերադարձնեն խոստացված ժամկետում կամ ընդհանրապես կվերադարձնեն, ազատ իրավունք ունեք մերժելու: Ահա մերժման մի քանի տարբերակ.

1.       Պատճառաբանությունը, թե հիմա ընդհանրապես գումար չունեք, այդքան էլ համոզիչ չէ և ստեղծում է տպավորություն, թե «ցրում եք» մարդուն: Չէ՞ որ  ինչ-որ կերպ ապրում եք, ստեղծում Ձեր հացը: Ավելի հարմար է պատճառ բերել ձեր առաջնային ծախսերը, օրինակ` վերանորոգման կամ մեքենայի համար վերցված վարկը, ավագ զավակի համալսարան գնալու հանգամանքը, ծնողներին անհրաժեշտ թանկարժեք դեղերը…

2.       Շատ բնական է ընտանեկան բյուջեի հարցերը ամուսիններով քննարկելը:  Օրինակ` կարող եք ամուսնուն տեղյակ պահել այն մասին, որ ձեր ընկերուհին գումար է խնդրել: Եթե ամուսինը կտրականապես դեմ է, առանց թաքցնելու ասեք ընկերուհուն այդ մասին, բայց խուսափեք ուղղակի արտահայտություններից, ասենք` «Ամուսինս թույլ չտվեց»: Ավելի նպատակահարմար է ասել, որ ձեր ամուսինը նախապես այլ պլաններ էր կազմել խնայված գումարի հետ կապված:

3.       Նրանց, ովքեր ինչ-որ ժամանակ պարտքով գումար են վերցրել ու վերադարձրել են ուշացումով (կամ ընդհանրապես չեն վերադարձրել),  կարող եք համարձակ հիշեցնել այդ մասին: Նման մարդկանց հետ քաղաքավարություն խաղալն ավելորդ է:  Նրանց կարելի մերժել կտրուկ ու դաժան կերպ:
Պարտք տալու հարցը խիստ նուրբ է: Որոշելով` օգնել թե չօգնել մարդուն` մի անտեսեք ձեր շահերը և մի' տրվեք զգացմունքներին: Չէ՞ որ հնարավոր է` հետո զղջաք ձեր բարության ու խղճահարության համար

 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Պարտքով գումար տա՞լ, թե՞ ոչ  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Օգտակար խորհուրդներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: haykblbulyan (13.03.16) Դիտումներ: 661 | Տեգեր: Փող և հարստություն | - Վարկանիշ -: 0.0/0